Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում. Մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի․ Լուսանկարներ դեպքից

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում. Մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի․ Լուսանկարներ դեպքից

Իրադարձային Ipress 2022-08-30 21:27:00 20448
spanutyun_QyHh9.jpg

Այսօր՝ օգոստոսի 30-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել,  որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20–րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «ինքնաթիռի թևեր» կոչվող հատվածում ինքնասպանություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վար են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մաթևոսյանը, ոստիկանության Վաղաշապատի պետ Արթուր Բդոյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ոստիկանները Երևան-Արմավիր ավտոճանապարհի նշված կիլոմետրի ձախակողմյան հատվածում հայտնաբերել են BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ վարորդի կողքի առջևի նստատեղին  հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենաին վնասվածքով:

Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև «ՏՈԶ 63» տեսակի ողորկափող հրացան:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը, ով ըստ նախնական տեղեկությունների՝  նշված հրազենով կրակել է իր վրա և ինքնասպան եղել, Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Յուրա Զ.-ն էր:

Քննչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը