Արենի մոտ սրտի կանգ է գրանցվում․ Ընտանիքից 3 հոգին զոհվեցին

Արենի մոտ սրտի կանգ է գրանցվում․ Ընտանիքից 3 հոգին զոհվեցին

Իրադարձային Ipress 2024-02-07 23:56:00 21063
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arcax-zoher_gbs6u.jpg

Արցախի Սարուշենից Իրինա Գրիգորյանի ընտանիքը Հայաստան է տեղափոխվել անդառնալի կորուստներով։ Ընտանիքում 3 բացակա ունեն․ Իրինայի սկեսրայրը և 2 որդիները։ 

MediaHub-ի հետ զրույցում նա պատմեց այն մեծ դժվարությունների ու փորձությունների մասին, որի միջով անցել են՝ կրելով բազում զրկանքներ։ Սարուշենը թշնամու ուղիղ նշանառության տակ էր։ Կրակում էին ամենուր։ Գյուղի տղամարդկանց մեծ մասը աշխարազոր ուժերի հետ հավասար կռվում էին, պաշտպանելով ապաստարաններում ծվարած կանանց, երեխաներին ու ծերերին։ 

«Գրկել էինք մանկահասակ երեխաներին ու անհայտ ուղղությամբ բռնել անտառային ճանապարհը։ Մոտ 2 ժամ մնացինք անտառում, հետո բոլորս՝ կանայք, երիտասարդ հարսներ, ծեր ու մանուկ որոշեցինք հասնել մոտակա գյուղ՝ Մսմնա։ Անտառում հնարավոր չէր երկար մնալ, ցուրտ էր, գետինը՝ խոնավ։ Գիշերը մեր համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը ավտոբուսներով կազմակերպեց մեր տարհանումը։ Այլընտրանք չկար, թշնամական զորքը մեր գյուղի ուղղությամբ առաջխաղացում ուներ»,- պատմեց մեր զրուցակիցը։ 

Իրինայի խոսքով, իրավիճակից ելնելով այդ ժամանակ դատարկվել էին նաև հարևան բոլոր համայնքները։ Ասկերանի և Մարտակերտի վերին ենթաշրջանների բնակիչներն ապաստանել էին Ստեփանակերտի նկուղներում, հաջորդ օրն առավոտյան ով բարեկամ չուներ քաղաքում՝ տեղափոխեցին Իվանյան։ Իրինայի ընտանիքը, որից փոքրը նրա թոռն է՝ 1.5 տարեկան Կարենը, մնում են Ստեփանակերտում։ 

«Մեր ընտանիքի համար լույսը բարի չբացվեց։ Իմացանք, որ գիշերը ամուսնուս հայրը մեծ մեքենայով անտառի միջով եկել էր մեզ այդտեղից դուրս բերելու, բայց սպանվել է Սարուշենը Ստեփանակերտին կապող ճանապարհին»,- ասաց նա։ 

Շաբո Գրիգորյանը, ինչպես նաև Սզնեքից մի քանի տարեց տղամարդիկ տեղյակ չեն եղել, որ դեպի քաղաք տանող ճանապարհն արդեն ադրբեջանցիներն են վերահսկում։ 2 հոգի սպանվել են, մի քանի հոգի գերեվարվել։ Հրադադարից հետո Գրիգորյաններին մտահոգում էր միայն Շաբո պապի դիակի դուրսբերումը։ Սակայն, Իրինայի խոսքով,  ճակատագիրն այլ սցենար էր պատրաստել իր ընտանիքի համար. մինչ փրկարարներն այդ ուղղությամբ կիրականացնեին որոնողական աշխատանքներ, սեպտեմբերի 25-ին Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունի զոհ են դառնում նրա 2 որդիները։

«Տղաներն ուզում էին վառելիք ձեռք բերել, որ դուրս գայինք, որ ծանր, մղձավանջային օրերից հետո փրկվենք, գնանք Հայաստան, սկեսրայրիս հուղարկավորենք, մի տեղ ապաստանենք, նոր կյանք սկսենք»,- պատմեց մայրը։ Նրա որդիները՝ 24-ամյա Գենադին և 15-ամյա Արենը, Հայկազովում էին, երբ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցավ աղետը։

Մեր զրուցակիցն ասում է, որ Արենը ողջ է եղել, անգամ այդ վիճակում զանգել է տուն, պատմել կատարվածի մասին, ասել, որ լավ է։ 

«Բայց սեպտեմբերի 25-ի գիշերը նրա մոտ սրտի կանգ է գրանցվում։ Իսկ Գենադիից երկար ժամանակ լուր չենք ունեցել։ Փնտրել ենք և՛ դեպքի վայրում, և՛ հավանական ու անհավանական բոլոր տեղերում, չենք գտել»։ 

Հայաստան տեղափոխվելուց հետո Գրիգորյանների ընտանիքը դատաբժշկական ու գիտագործական տարբեր կենտրոններից հայտնաբերել ու միևնույն օրը Օշականի գերեզմանատանը հողին է հանձնել Շաբո և Արեն Գրիգորյաններին։ Դեպքից 40 օր անց համընկել է նաև Գենադիի ԴՆԹ թեստը...

Սարուշենից Իրինա Գրիգորյանն իր հետ Հայաստան անդառնալի կորուստներ է բերել։ Ասում է՝ ապրում Գենադիի որդու՝ Կարենի համար. «Որդիներիս բացակայությունը մեղմում է Կարենը, նրա մեջ և՛ Գենային եմ տեսնում, և՛ հրեշտակ դարձած Արենիս»։

Поделиться
Класс
Send
astxagushak-2_OrwVT.jpg

Աստղագուշակ՝ հուլիսի 27-ի համար

erexayi-en-cecel_NCNVd.jpg

Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը ու նրա տնօրենը

gazanjatum_Hc8qV.jpg

Գազանջատումներ կլինեն․ Գազպրոմ Արմենիան տեղեկացնում է

gevorg-mkrtchyan_uVm5i.jpg

Գևորգ Մկրտչյանի կնոջ շքեղ անակնկալը մայրիկին

hay-adrbejanakan-sahman_jG18p.jpg

ՀՀ ՊՆ-ն՝ Երասխում հայկական դիրքերը հանձնելու մասին

lusankarner-avtovtaric_BFBRy.jpg

Հրապարակվել են լուսանկարներ՝ ողջ ընտանիքի կյանքը խլած ավտովթարից

erexa-e-cnvel_UdcIo.jpg

Հնդկաստանում երեխա է ծնվել երկու դեմքով, երկու զույգ ձեռքերով և ոտքերով

voghbergakan-depq_biHQa.jpg

Իրենք շատ լավ ընտանիք էին, հավատս չի գալիս, որ նման բան է եղել. Մանրամասներ

sargis-avagyan_GL3Rh.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Սարգիս Ավագյանը

pelykh-solimiia_SP9q_.jpg

Վրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել է. Որտեղ է եղել նա

img4646_F634f.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ` ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծի ենթարկում երեխային

img4644_MEwUg.jpeg

Մի ամբողջ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ