ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանը մտահոգ է․ սահմանին նոր էսկալացիայի վտանգ կա՞

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանը մտահոգ է․ սահմանին նոր էսկալացիայի վտանգ կա

Բանակ Ipress 2025-01-08 21:30:00 1176
img7905_7w4Hz.jpeg

Արարատ Միրզոյանը մտահոգ է․ սահմանին նոր էսկալացիայի վտանգ կա՞:

Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում համարժեք պատասխան տալ Ալիևի՝ Հայաստանը ոչնչացնելու հոխորտանքներին, նրանց համոզմամբ՝ Ադրբեջանի սպառնալից հայտարարությունները նպատակ ունեն նոր էսկալացիայի հիմք ստեղծել։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան Ալիևի սպառնալիքների ամուր նյարդեր է մաղթում հայ հանրությանը ու կոչ է անում չշեղվել խաղաղության օրակարգից։

«Ադրբեջանում խրախուսվում է ֆաշիստական ​​վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Բայց ես ձեռնպահ կմնամ եւ կառաջարկեմ գնահատել, թե ինչու են նման հայտարարություններ արվում։ Կամ գուցե նրանք պարզապես ուզում են լսել պատասխան հայտարարություններ եւ այլն, ընդհուպ մինչեւ իրական կրակոցներ եւ էսկալացիա: Չեմ կարծում, որ սա լավագույն ուղին է: Մեզ ամուր նյարդեր են պետք եւ չշեղվել խաղաղ օրակարգից»,- այսօր իր ասուլիսում հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարարին մտահոգում է նաև հարձակում գործելու Ադրբեջանի հնարավոր մտադրությունը։

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է դադարեցնի զինվելը եւ վերադարձնի ուղարկված զենքերը, Արարատ Միրզոյանը հակադարձում է՝ զենք գնելը բոլորի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանը չի պատրաստվում հետ ուղարկել գնված զենքերը։

«Եթե Ադրբեջանի մտադրություններն անկեղծ են, ապա մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ։ Սակայն, ինչպես մյուս կառուցողական առաջարկները, այս առաջարկը նույնպես դրական արձագանք չի գտել»,- ավելացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

Արարատ Միրզոյանն իր ասուլիսում անդրադարձել էր նաև Ալիեւի այն հայտարարությանը, թե Հայաստանը չպետք է «աշխարհագրական պատնեշ լինի» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ կրկին սպառնալով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Միրզոյանի խոսքով՝ ինչպես մյուս երկրները ցանկանում են օգտագործել Հայաստանի տարածքը տարանցման համար, այնպես էլ Հայաստանը կօգտագործի հարեւան երկրների տարածքները տարանցման համար։

«Ես արդեն ասել եմ, որ Հայաստանն առաջադրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, եւ մենք հետեւողական ենք հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն է պահանջում, այլ մենք, առաջին հերթին, որովհետեւ մենք շահագրգռված ենք դրանում»,-հայտարարել է ՀՀ արտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Քաղաքական 297

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Հասարակական 225

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Բանակ 186

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Քաղաքական 162

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 144

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

Հասարակական 105

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը