Թուրքիայի համապատասխան մարմինները հուլիսի 21-ին նախազգուշացում են ստացել, որ Արարատ լեռը բարձրացած երկու ալպինիստներ են մոլորվել։
Դրանից հետո սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները։
Հուլիսի 22-ի առավոտյան հայտնաբերվել են անհետացած ալպինիստների դիերը։
Ermenihaber-ը հայտնել է, որ լեռնագնացները մոլորվել են եղանակային վատ պայմանների պատճառով։