Արարատի մարզում արդեն 5-րդ օրն է 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջ․ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ Ինչ է կատարվել դպրոցում

Արարատի մարզում արդեն 5-րդ օրն է 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջ․ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ Ինչ է կատարվել դպրոցում

Իրադարձային Ipress 2024-09-23 21:18:00 5802
erexan-komayi-mej-e_oXPuB.jpg

Արդեն 5-րդ օրն է՝ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, երեխայի հորաքույրը՝ 45-ամյա Էլիզա Շահնազարյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց․ «Սեպտեմբերի 19-ին եղբորս 10-ամյա աղջնակը սովորականի նման այցելել է դպրոց։ Ժամը 13։00-ի զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին, կամ՝ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ։ Եղբորս այնտեղ չեն ասում՝ ինչ է եղել, սուտ ինֆորմացիա են տարածում, բայց երեխայի աջ թևը ջարդված է լինում, գանգուղեղը՝ 3 տեղից կոտրված և գտնվելիս է լինում կոմայի մեջ։

Տեսնելով, որ այդտեղ անզոր են, երեխային փորձում են տեղափոխել Երևան, սակայն ճանապարհին երեխայի սրտի աշխատանքը կորցնում են, կապնվում են Աշտարակի հիվանդանոցի հետ, այնտեղ առաջին բուժօգնություն են ցուցաբերում և տեղափոխում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Արդեն 5-րդ օրն է, որ մեր երեխան գիտակցության չի գալիս, ուղեղը այտուցված է, ամեն վայրկյան վատ լուրի ենք սպասում։ Վիճակը շատ վատ է։

Ոչ մի տեղից մարդի չի մոտենում, զանգում ենք դասղեկին, ուղղակի ասում, թե սրա համար ով պետք է պատասխան տա, ուր է ձեր մարդկային վերաբերմունքը, ոչինչ չի ասում։ Անգամ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը մի անգամ չեն եկել երեխային տեսակցության։ Մեկն ասում է՝ դպրոցում ընկել ա աստիճանից, մյուսն ասում ա՝ ընկել ա երեխուս ոտքերի տակ, մի խոսքով, ուզում են ծածկադմփոց անեն։ Ասում են դպրոցում տեսախցիկներ կան, բայց չի աշխատում, ուզում ենք հասկանանք ինչու հենց հիմա սկսեցին չաշխատել։ 

Պահանջում ենք արդար քննություն տարվի և վերջապես բացահայտվի թե իրականում ինչ է եղել դպրոցում, որ մեր բալիկը, ում կյանքի համար հիմա ամեն րոպե աղոթում ենք, նման վիճակում է հայտնվել»։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել