Ավտովթար՝ Երևանում. Վարորդների ինքնությունը հայտնի է

Ավտովթար՝ Երևանում. Վարորդների ինքնությունը հայտնի է

Իրադարձային Ipress 2025-02-04 11:36:00 1236
Հետևեք մեզ՝ Telegram-ում
avtovtar-1_fZCRh.jpg

Երեկ՝ փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:50-ի սահմաներում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատված բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Օրբելի Համբարձումայանի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Ռոման Զախարյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Поделиться
Класс
Send