Ավտովթար՝ Երևանում. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար՝ Երևանում. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Իրադարձային Ipress 2022-05-18 10:35:00 2376
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vtar-hxi-kin_ieijZ.jpg

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla-ն ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, որը հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 1-ին գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում 1-ին գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Էմիլ Իսկանդարյանն ու Գոռ Սուքիասյանը։ 

Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն։  Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։  

Поделиться
Класс
Send
anna-hakobyan_mY5yi.jpg

Ինչպես է անցել և ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

orery-ktaqanan_m5Een.jpg

+32․ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

hayk-gharsyan_953W0.jpg

«Մա՛մ, չվախենաս, իմ վերջին փամփուշտն իմ մոտ է». Հայկ Ղարսյանի վերջին խոսքերը

haykakan-gerezmanatun_XoUR2.jpg

Ֆրեզնոյում հրկիզել են հայկական գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Թեհլիրյանը, Սարոյանը. ՖՈՏՈ

jur-chi-linelu_67Quf.jpg

Ջուր հավաքեք. 24 ժամ ջուր չի լինելու

xoshor-hrdeh_pL0P0.jpg

Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում. Մանրամասներ

armush-karen_tIC3l.jpg

«Քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ թույլ ես տալիս մարդու արժանապատվության հետ խաղալ». Կարեն Բաբաջանյանը՝ Արմուշի և «32 ատամ» ակումբի մասին

sirusho_7pEWi.jpg

Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել

erexa-e-ynkel_avVEf.jpg

Երևանում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել

dolar-rubli_9oGpf.jpg

Ռուբլին և դոլարը թանկացան․ Նոր տվյալներ

luys-chi-linelu-1_L8jCc.jpg

էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 15-ի համար

nor-zovq-supermarket_ViT4C.jpg

Զենքը պահել են Նոր-Զովք սուպերմարկետի գանձապահի ուղղությամբ ու սպառնացել․ Մանրամասներ