Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 20-ի համար

Life Ipress 2024-09-19 23:56:00 3534
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak-7_T4FBd.jpg

Խոյ. Այսօր դուք կխուսափեք բազմաթիվ սխալներից ու վրիպումներից, եթե իրերին ու դեպքերին իրատեսորեն նայեք: Սեփական հնարավորությունների գերագնահատումը կհանգեցնի անհաջողությունների: Իսկ փոխարենը` սեփական գաղափարների և պլանների մանրազնին վերլուծությունը դեպի հաջողություն տանող առաջին քայլը կլինի: Աշխատավայրում հարաբերությունները զարգանում են բավական բարդ, դուք չեք հասկանում, թե ով է ձեր ընկերը, ով` թշնամին:

Անձնական կյանքում էլ ամեն ինչ հարթ և միանշանակ չէ, սակայն այստեղ,  գոնե, դուք կարող եք հենվել ձեր նախազգացողության հուշումների վրա: Վատ օր չէ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Ցուլ. Բացասական միտումների ազդեցությունը գերիշխող է, և օրը բավական բարդ է դասավորվում: Լուծում պահանջող խնդիրներն ավելի բարդ են, քան դա առաջին հայացքից թվում է, այնպես որ դրանց թեթևամտորեն մոտենալ չի կարելի: Դուք շատ եք սրտին մոտ ընդունում շրջապատի կարծիքը, իսկ դա կապում է ձեր ձեռքերը: Ավելի հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին, որ ոչ մեկին ձեր գործերն այնքան չեն հետաքրքրում, որքան` ձեզ:

Ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել` ընտանիքի անդամների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Օրվա երկրորդ կեսին մի ընդունեք կարևոր որոշումներ` սխալի հավանականությունն այդ ժամանակահատվածում շատ մեծ է:

Երկվորյակներ. Օրն անցկացնելն այնքան էլ հեշտ չի լինի, սակայն դուք ի վիճակի կլինեք հաղթահարել փորձությունները: Կարևորը ինքնավստահությունը չկորցնելն է և ազդեցիկ մարդկանց ձեր կողմ տրամադրելը: Միշտ չէ որ պետք է հավատալ այն ամենին, ինչ խոսում են շրջապատի մարդիկ` այսօր շատ կլինեն կեղծ և անճշգրիտ տեղեկությունները, որոնց կարելի է և ուշադրություն չդարձնել:

Թե գործնական, և թե անձնական ոլորտում ավելի լավ է զգուշավորություն դրսևորել: Խուսափեք էքսպերիմենտներից, որոնք ձեզ ինչ-որ չափով վտանգավոր կթվան: Ցանկալի չէ հյուրեր ընդունել, կամ այցելությունների գնալ:

Խեցգետին. Այսօր դուք չափից ավելի անհամբեր ու տպավորվող եք և շատ սուր եք արձագանքում այն ամենին, ինչը ձեր շուրջը կատարվում է: Իսկ իրականում ապրումների և տագնապների համար ոչ մի լուրջ պատճառ չկա, և օրվա բոլոր իրադարձություններն ու փոփոխությունները կրում են ժամանակավոր բնույթ, որոնք դուք շատ շուտ կմոռանաք:

Զգալի չեն դրամական մուտքերը, իսկ ստացված գումարն էլ կծախսվի հաճույքների վրա: Բարենպաստ օր է ուղևորությունների, իրավիճակը փոխելու, ձեզ համար ինչ-որ նոր գործերով զբաղվելու համար: Օրվա երկրորդ կեսը հարմար է այնպիսի մարդկանց հետ հանդիպելու համար, ովքեր ձեր կարծիքով օգտակար կլինեն պրոֆեսիոնալ կամ անձնական գործերում:

Առյուծ. Այսօր պետք է զգույշ և ուշադիր լինեք` օրվա ընթացքում թույլ տված սխալները կունենան հեռու գնացող հետևանքներ: Սակայն դժվարությունները բոլորովին էլ անխուսափելի չեն և ճիշտ մոտեցման դեպքում դուք ոչ միայն կհարթեք դրանք և կամրապնդեք ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, այլև` ուղղակի հաճույք կստանաք այն ամենից, ինչն այսօր ձեր շուրջը տեղի է ունենում: Շանս ունեք ստանալ ղեկավարության աջակցությունը, գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ: Ընդ որում, դաշնակիցների թվում կարող են հայտնվել նաև վաղեմի թշնամիները:

Դուք ձգտում եք լիդեր լինել ամեն ինչում, և եթե աշխատավայրում դա շատ տեղին է լինում, ապա անձնական հարաբերություններում կարող է հանգեցնել խնդիրների:

Կույս. Բարդություններ օրվա ընթացքում կծագեն, սակայն դուք այնպիսի եռանդով ու հետևողականությամբ ձեռնամուխ կլինեք դրանց հաղթահարելու գործին, որ անպայման կհասնեք ցանկալի արդյունքի; Օրը բավական հարմար է բարդ խնդիրների լուծման համար, այդ թվում և այնպիսի գործերի, որոնք անլուծելի են ուրիշների համար: Ձեր հաջողությունները չեն մնում աննկատ, և դուք շատ շուտով կստանաք մի շարք հետաքրքիր առաջարկներ կամ արված աշխատանքի դիմաց շռայլ վարձատրություն:

Հարկ է նշել, որ օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում անկայունությամբ: Օգտվեք ամեն պատեհ առիթից` հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու համար: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները:

Կշեռք. Այսօր ձեզ ավելի շատ մտահոգում է անձնական գործերի վիճակը, քան` պրոֆեսիոնալ, այդ իսկ պատճառով էլ դուք մոռանում եք ձեր պարտականությունները, հետաձգում եք աշխատանքի սկիզբը` անորոշ ժամանակով: Դուք վտանգում եք այն բանով, որ ձեր գործել չցանկանալուց կարող են օգտվել մրցակիցները: 

Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների, աշխարհիկ կյանքի համար: Ինչ-որ բանով աչքի ընկնելու, համընդհանուր ուշադրությունը ձեր վրա բևեռելու հնարավորությունը բարձրացնում է ձեր տրամադրությունը: Կարելի է արտառոց իրեր գնել:

Կարիճ. Օրը կարող է ձեզ այնպիսի տեղեկություններ բերել, որոնց մասին չէիք էլ մտածում: Գործը, որի բարենպաստ արդյունքին դուք վերջին ժամանակներում կասկածում էիք, հնարավոր է կլինի ի վերջո ավարտին հասցնել; Հնարավոր է գումարի ստացում, այդ թվում և` անսպասելի աղբյուրից, օրինակ` այնպիսի մարդուց, ով մեկ անգամ չէ, որ խոստացել է օգնել, սակայն երբեք խոսքի տերը չի եղել, իսկ դուք էլ կորցրել եք նրա հանդեպ ձեր վստահությունը:

Դուք բաց եք շփման համար, պատրաստ եք մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան, ինչն էլ օգնում է խուսափել կոնֆլիկտներից, իսկ հաճախ էլ` վերականգնել խաղաղությունը երկարատև վեճերից հետո:

Աղեղնավոր. Սա բարդ օրերից մեկն է, երբ եթե ինչ-որ բան կարող է ձեզ օգնել խուսափել խնդիրներից, ապա դա ձեր մշտական սուր նախազգացողությունն է: Վստահեք միայն ձեր սեփական կարծիքին` խորհուրդները, հատկապես եթե դրանք տրվում են դեմքի կարևոր և լուրջ արտահայտությամբ, միանգամայն անօգուտ են: Շրջապատի ազդեցության տակ արված քայլը կարող է ամենատհաճ հետևանքներն ունենալ: 

Օրը հարմար է բարդ գիտական, ինտելեկտուալ աշխատանքի համար: Դուք չեք ցանկանում բախտորոշ որոշումներ ընդունել, և որքան էլ որ դա զարմանալի է, հենց’ դա է օգնում կյանքը դարձնել ավելի պարզ:

Այծեղջյուր. Այսօր ինչ-որ բան ձեզ լրջորեն անհանգստացնում է, սակայն դուք դեռ չեք հասկացել, թե ինչ է պետք ձեռնարկել: Այդ իսկ պատճառով էլ սեփական գործերից դուք տեղափոխվում եք ուրիշների գործերի վրա, օգնում եք շրջապատին, հաշտեցնում վիճաբանածներին: Այդ ամենը ձեզ մոտ հիանալի է ստացվում, սակայն ձեր սեփական բեռը այդպես էլ մնում է անշարժ, և ոչ ոք չի պատրաստվում այն տեղից շարժել:

Ձեր հասցեին հնչող քննադատությանն ու դիտողոթյուններին վերաբերվեք փիլիսոփայորեն, քանի որ իրականում այն մարդիկ, ովքեր ձեզ համար թանկ են, ձեր կողմից են, ուղղակի տվյալ պահին նրանց մոտ չի ստացվում հասկանալի ձևով դա ձեզ հրամցնել: 

Поделиться
Класс
Send
erkrasharj__eXd-.jpg

Մանրամասներ՝ Հայաստանում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժից

mahacel-e-zara-tonikyany_DXd42.jpg

Կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը

img6571_igr37.jpeg

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

erkrasharj-e-texi-unecel__K7R6.jpg

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

tatevik-adumyany-bajanvel-e_y37Nt.jpg

Դավաճանությունը դանդաղ սպանություն է. Տաթևիկ Ադումյանը ամուսնալուծությունից հետո անկեղծացել է

jur-chi-linelu-1_Dd6CN.jpg

Ջուր չի լինելու հոկտեմբերի 11/12-ին

narek-grigoryan_ef7b6.jpg

Ցավալի լուր․ Մահացել է 16-ամյա Նարեկ Գրիգորյանը

ani-zaqaryan_eCnJm.jpg

«Ո՞նց կարելի է այբուբենը դեն նետել ու որոշել, որ լատինատառ հեշտ է գրելը». Անի Զաքարյան

sofi-devoyany-nshanadrvel-e_urOrU.jpg

Սոֆի Դևոյանը` հարսի զգեստով ու ծաղկեփնջով, ամուսնական մատանիով ու սիրելիի գրկում

dolarrulieuroshabatam__7bey.jpg

Ռուբլին և դոլարը թանկացան․ Նոր փոխարժեքներ

kiny-mahacel-e-virahatutyan-jamanak_085qR.jpg

Փողի համար իմ տան ճրագը մարեցին, որ երբեք էլ չի լուսավորվի. 56-ամյա կնոջ ամուսին

arexcvacayin-depq_ykWVt.jpg

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում

Իրադարձային 33144

Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն

Իրադարձային 24423

Փողի համար իմ տան ճրագը մարեցին, որ երբեք էլ չի լուսավորվի. 56-ամյա կնոջ ամուսին

Իրադարձային 10524

Մոսկվա-Երևան թռիչքները կդադարեցվեն

Հասարակական 9336

Տավուշի մարզում 18-ամյա Գոռը էլեկտրահարվել է․ Մանրամասներ

Բանակ 8130

Հայտնի է դարձել զինծառայող Վահե Հարությունյանի մահվան պատճառը

Տնտեսական 7518

Դոլարը թանկացավ․ Ռուբլին կտրուկ էժանացավ

Իրադարձային 7272

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. Դստեր պնդմամբ մայրը մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով

Իրադարձային 7035

Ողբերգական դեպք դպրոցներից մեկում․ 15-ամյա երեխան դասի ժամանակ հանկարծամահ է եղել

Life 6456

«Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո

Իրադարձային 6063

«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». մանրամասներ՝ աշակերտի հանկարծամահության դեպքից

Հասարակական 34365

3-ամյա Ռաֆիկը մահացել է պապիկի սբխեչի օրը․ նրան վաղը կհուղարկավորեն

Իրադարձային 33144

Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն

Իրադարձային 24423

Փողի համար իմ տան ճրագը մարեցին, որ երբեք էլ չի լուսավորվի. 56-ամյա կնոջ ամուսին

Life 24081

Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկ արած տղան խոսել է բաժանման մասին

Հասարակական 20265

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. 2 օր ջուր չի լինելու

Life 18318

Կենդանակերպի 5 նշան, որոնց հոկտեմբերին շատ մեծ հաջողություն է սպասվում

Հասարակական 17397

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում

Միջազգային 16599

Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը

Իրադարձային 16299

Երևանում վթարի հետևանքով վարորդը մահացել է․ Դեպքի վայրում 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ

Միջազգային 15903

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս