Աստղագուշակ՝ մարտի 8-ի համար

Աստղագուշակ՝ մարտի 8-ի համար

Life Ipress 2024-03-07 23:47:00 12117
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak_1wley.jpg

Խոյ.  Բոլորը համոզված են, որ դուք նշանավոր մեկն եք, ձեր վառ անհատականությունը չնկատել չի լինում: Բարենպաստ օր է իմիջի հետ կապված փորձարարությունների, այդ թվում` շեշտակի փոփոխությունների համար

Կարելի է փոքր գնումներ կատարել, ընդ որում որոշումները լավ կլինի ինքնուրույն կայացնել:

Բարենպաստ օր է կարևոր հարցերի քննարկման, ընտանեկան ու անձնական հարաբերությունների համար: Սեփական զգացմունքների, մոտ ապագայի հետ կապված ծրագրերի և նպատակների մեջ ընկղմվելու հնարավորություն կստեղծվի:

Ցուլ. Ձեզ ավելորդ պահպանողականության մեջ չես մեղադրի, այսօր դուք բաց եք ամեն նորի առջև, չեք վախենում փորձարարությունների գնալուց, իսկ ռիսկի գնում եք հաճույքով` միաժամանակ գլուխը չկորցնելով: Լավ են անցնում հարազատների հետ հանդիպումները, ամենատարբեր ընտանեկան հավաքույթները, որոնց կազմակերպմանը մոտենում եք ստեղծագործաբար:

Ֆինանսական հոտառությունը ձեզ չի դավաճանում. այն, ինչ ցուլի նշանի տակ ծնվածներն անում են փողի հետ, անում են ճիշտ և ժամանակին: Կուրախացնի կանանց հետ շփումը. դուք ոչ միայն գերազանց ժամանակ կանցկացնեք, այլև շատ բան կսովորեք և օգտակար բաներ կիմանաք:

Երկվորյակներ. Շատ մեծ է արկածների նկատմամբ ձգտումը, բացի դրանից` երկվորյակներից շատերը չեն կարողանում իրենց տեղը հանգիստ նստել, զարմանալի չէ, որ այս նշանի ներկայացուցիչներից շատերն այսօր չպլանավորված ճամփորդության կմեկնեն: Բարենպաստ օր է կիրառական հոգեբանության մասին  գրականության ընթերցման համար:

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար կլինի, բայց տրամադրությունը չի բարձրացնի: Շատ երկվորյակների մարզասրահ գնալու մասին միտքը միայն հոգնածություն և ձանձրույթ է առաջացնում:

Խեցգետին. Այսօր դուք ավելի շատ կզբաղվեք ուրիշների, քան սեփական գործերով, և դա ձեզ շատ դուր կգա: Դուք չեք վարանում օգնել նրանց, ովքեր դժվար իրավիճակում են հայտնվել, իսկ շրջապատը չի դադարում գովաբանել ձեզ բարության և մարդասիրության համար:

Անձնական կյանքում նախաձեռնողականության ցուցաբերումն օգտակար է, նույնիսկ եթե ինքնավստահությունը ոչ միշտ է հերիքում: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Խոհարարական փորձարարությունները հաջող կլինեն:

Առյուծ. Հարմար օր է ձեզ համար կարևոր մարդկանց վրա տպավորություն գործելու, նրանց համակրանքը վայելելու համար: Այսօր ձեր արժանիքները չնկատել հնարավոր չէ:

Նոր գաղափարներն իրագործեք առանց հետաձգման: Ստեղծագործական ներուժն ու գեղեցիկի նկատմամբ ձգտումը մեծ է, եթե ցանկանաք ձեր կամ մեկ ուրիշի կյանքը դեպի լավը փոխել, ձեզ մոտ կստացվի: Կենսական ներուժը մեծ է, գերհոգնածությունը չի սպառնում:

Կույս. Օրն անցնում է բավական հանգիստ` առանձնապես ոչնչով չզարմացնելով, և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակված պլանով և հաջողություններ եք գրանցում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիր կդառնա:
Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսել:

Կշեռք. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն ծրագրերի մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել: Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրն առավել քան հարմար է:
Էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Կարիճ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Այսօր ձեզ կարող է ուրախացնել միայն մտերիմ մարդու կողմից պատրաստված հաճելի անակնկալը:

Օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

Աղեղնավոր. Օրը դժվար թե նշանավորվի որևէ կարևոր իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել. դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչն առանձնակի կարևոր է փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք զգում ձեր սիրելիի տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

Այծեղջյուր. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար հետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներում ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը, նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասվում:

Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:

Ջրհոս. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել նոր գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է ձեզ մեծ եկամուտներ բերել:

Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

Ձկներ.  Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք ձեր աշխատանքի հետ կապված: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց նախագծերն իրականացնելիս:

Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37947

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29973

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է