Աստղագուշակ մարտի 10-ի համար

Աստղագուշակ մարտի 10-ի համար

Life Ipress 2020-03-09 21:54:00 1557
Հետևեք մեզ՝ Telegram-ում

Խոյ.  Այսօր դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, միայն օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից: Միաժամանակ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում  բոլորովին անհամապատասխան տեղերում:

Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Ցուլ. Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնել իրենց վաղեմի մրցակիցներից:

Համբերություն, հանգստություն և զսպվածություն` ահա այն երեք հատկանիշները, որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:

Երկվորյակներ. Մասնագիտական տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ. գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ` գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները:

Օրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, և դա ձեզ դուր կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Խեցգետին. Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:

Առյուծ. Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար:

Օրը հաջող է գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

Կույս. Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակներ կգրանցվեն: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինել ձեր կանխազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել: Այդ հարցում ձեզ կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և հրապուրանքներ:

Կշեռք. Օրը հարմար է հանգստի համար: Բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին, և ձեր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը:

Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:

Կարիճ. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, միաժամանակ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:

Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել. այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Աղեղնավոր. Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ, դուք պահպանում եք լավատեսությունն ու լավ տրամադրությունը, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի լավը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար:

Օրը հարմար է թե´ անձնական, թե´ մասնագիտական կարևոր հարցեր լուծելու համար` ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու:

Այծեղջյուր. Օրը հարմար է աշխատակիցների և գործընկերների հետ շփումների, պրոֆեսիոնալ հարաբերություններ հաստատելու համար: Օրն ընդհանուր առմամբ հեշտերից չի լինի, սակայն կարող է բեղմնավոր լինել, եթե դուք ժամանակը զուր չվատնեք: Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են, սակայն դուք բավարար չափով եռանդ, գիտելիք ու փորձ ունեք, որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Մտածել, գործել և հարցերի շուրջ պատասխաններ գտնել ստիպված եք լինելու ինքնուրույն:

Ուրախացնում են շրջապատի հետ հարաբերությունները. դուք ստիպված չեք ոչ մեկին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, բոլորը դրանում առանց այն էլ համոզված են:

Ջրհոս. Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գա, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները:

Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Ձկներ.  Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք ի վիճակի եք թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են:

Կեսօրը բարդ ժամանակահատված է, դուք ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ` ներդաշնակ:

Поделиться
Класс
Send
img6159_ywaBQ.jpeg

Հերթական ողբերգական դեպքը «Արթկոսմեդ» կենտրոնում. Բուժառուն պլաստիկ վիրահատությունից հետո մահացել է

img6155_QH0lt.jpeg

Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն

mariam-melikyan_Dum4K.jpg

Թուրքիայում մեր պատուհանից հայկական դրոշն է երևում. ես հպարտ եմ, որ հայ եմ. Մարիամ Մելիքյան

ilon-mask_oxFLx.jpg

Իլոն Մասկը ցանկություն է հայտնել համագործակցել հայկական տեխնոլոգիական համայնքի հետ

hrdeh-domusum_yRI3z.jpg

Ինչ մանրամասներ է հայտնել «Դոմուս»-ի գործադիր տնօրեն Մհեր Միրզախանյանը․ Որքան է կազմում վնասը

18-amya-txan-hosanqaharvel-e_yCf3L.jpg

Տավուշի մարզում 18-ամյա Գոռը էլեկտրահարվել է․ Մանրամասներ

matematikakan-xndir_h0Jxu.jpg

Մաթեմատիկական խնդիր, որը վեճ է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում

tatevik-adumyany-bajanvel-e_bYXJg.jpg

«Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո

voghbergakan-depq-e-texi-unecel_sa5ao.jpg

Արարատի մարզում մայրը տան այգում հայտնաբերել է որդու մարմինը

taradrami-poxarjeqner_30LjC.jpg

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ի համար

vahe-harutyunyany-agarakic-er_nLEI6.jpg

«Լուրը բոլորիս համար անսպասելի էր». Ինչ են պամում մահացած Վահե Հարությունյանին ճանաչողները

don-pipo_DXJKo.jpg

Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել

Միջազգային 15489

Երեխան ծնվել է ինքնաթիռում թռիչքի ժամանակ և ստացել ցմահ անվճար տոմս

Իրադարձային 7182

Մոսկվա-Երևան թռիչքները կդադարեցվեն

Իրադարձային 6420

Ողբերգական դեպք դպրոցներից մեկում․ 15-ամյա երեխան դասի ժամանակ հանկարծամահ է եղել

Տնտեսական 5607

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ի համար

Medicine 4794

«Լսեցի՝ ինչպես բժիշկն ասաց՝ 4-ին սմենս լրանում ա, սրան էլ կեսարյան անենք, դառնա 3 կեսարյան իմ հաշվին»․ կինը պատմում է

Life 4791

«Բաժանման պահին մարդ ցույց է տալիս իր դեմքը». Տաթևիկ Ադումյանի գրառումը՝ ամուսնալուծության լուրից հետո

Հասարակական 4599

Ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

Իրադարձային 4539

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. Դստեր պնդմամբ մայրը մահացել է բժիշկների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով

Միջազգային 4161

4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրադարձային 4017

«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». մանրամասներ՝ աշակերտի հանկարծամահության դեպքից