Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համար

Life Ipress 2024-05-29 00:05:00 5139
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak_g_Xdu.jpg

Խոյ. Օրը շատ հագեցած կլինի, և ձեզ կսպասեն բազմաթիվ կարևոր գործեր: Նոր խնդիրներ են ծագում, որոնց լուծման համար պետք կլինի գլուխ կոտրել: Կարելի է հույսը դնել ղեկավարության աջակցության վրա, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ ամենաբարդ ու տհաճ աշխատանքը դուք ստիպված եք լինելու ինքնուրույն անել:Ազատ ժամանակ շատ քիչ կլինի, սակայն դուք կկարողանաք միաժամանակ մի քանի գործ անել, ինչպես օրինակ`զբաղվել ֆիթնեսով հեռուստահաղորդում դիտելիս:

Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն դուք ձգտում եք տրտմության մեջ չընկնել: Ձեր տրամադրությունը բարձրացնելու միջոցների մեջ ընտրություն անելիս եղեք լիակատար ազատ:

Ցուլ. Օրը ձեր առջև կբացի հետաքրքիր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Հնարավոր է, որ ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով դուք էապես կբարելավվեք ձեր ֆինանսական վիճակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն փոխել աշխատանքը, և այդ որոշումն իրեն կարդարացնի: Քանի որ այսօր ձեզ դիմավորելու են ըստ հագուստի, կարևոր գործնական հանդիպման գնալիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ: Ցանկալի չէ նոր ծանոթություններ հաստատել, քանի որ դուք այսօր կարող եք մերձենալ այնպիսի մարդու հետ, ումից ոչ մի լավ բան սպասել պետք չէ:

Երկվորյակներ.  Այսօր դուք շատ բան ունեք անելու և չի բացառված, որ մինչև ուշ երեկո մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը շատ լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնել: Չի բացառված սիրախաղ աշխատավայրում, և անգամ` իսկական ծառայողական սիրավեպի սկիզբ: Դրական էմոցիաները երաշխավորված են:

Բարձր է կենսական ներուժը, կարելի է չվախենալ ինքնազգացողության վատթարացումից: Ձեզ միայն պետք է ձեր եռանդն ուղղել խաղաղ հունով, այնպես որ գտեք ժամանակ` ակտիվ հանգստով և սպորտով զբաղվելու համար:

Խեցգետին. Սա աշխատանքի համար ամենահարմար օրը չէ` հեշտ չի լինելու կենտրոնանալը, և ինչ-որ կարևոր բան տեսադաշտից բաց թողնելու վտանգ կա: Դուք մեծ հաճույք եք ստանում ոչ պաշտոնական շփումներից, այնպես որ ավելի նպատակահարմար է օրն անցկացնել ընկերների հետ հանդիպումներում, հաճելի միջավայրում հանգստի մեջ: Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ, որոշ փորձարարություններ անել, դուրս գալ առօրեականի շրջանակներից:

Աճում է ամեն տեսակի արտասովոր և օրիգինալ բաների նկատմամբ հետաքրքրությունը: Կարելի է ժամանակակից արվեստի ցուցահանդես այցելել կամ շրջել խանութներով:

Առյուծ. Դուք այսօր շատ և բեղմնավոր եք աշխատում, և պրոֆեսիոնալ հաջողության հավանականությունը բավական մեծ է: Միշտ չէ, որ հաջողվում է լեզու գտնել աշխատակիցների հետ, սակայն դուք վստահ եք ձեր ուժերի մեջ և մի շարք խնդիրներ լուծում եք ինքնուրույն: Վատ օր չէ նոր գործեր սկսելու համար: Նախկինում ծագած ոչ բոլոր հարցերին է հնարավոր լինում պատասխաններ գտնել, սակայն դա ձեզ առանձնապես չի մտահոգում:

Օրը հարմար է անձնական կյանքում ինչ-որ բան փոխելու համար, սակայն մինչև սկսել գործելը, դուք պետք է հասկանաք, թե իրականում ինչ եք ցանկանում: Կարելի է աշխարհիկ միջոցառումների այցելել, որտեղ ձեզ անպայման կնկատեն ձեր վառ հանդերձանքի շնորհիվ:

Կույս. Այսօր դուք ստիպված կլինեք բարդ ընտրություն անել` ընդունել ոչ պարզ որոշում: Պետք է գործել հետևողականորեն, սակայն ձեզ համար դժվար է կենտրոնանալը, դուք անվերջ ինչ-որ բան ձեզ տեսադաշտից բաց եք թողնում, բազմաթիվ սկսած գործեր չեք հասցնում ավարտին: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Ուրիշների թերությունները միանգամից նկատելի են դառնում ձեզ, և բանը նրանում չէ, որ շրջապատի մարդիկ են վատը դարձել, այլ` որ էմոցիոնալ ֆոնն է անբարենպաստ: Նման օրերին ամենից լավը կենցաղային հարցեր լուծելն է, կահույք գնելը կամ` ինտերիերը թարմացնելը:

Կշեռք. Դուք մեծ հաջողությունների եք հասնում աշխատանքում չնայած, կարծես թե, դրա համար հատուկ ոչ մի բան չեք անում: Հեշտությամբ հասնելով մարդկանց հետ փոխհասկացվածության, դուք նոր դաշնակիցներ եք գտնում, և դրանց թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր վերջին ժամանակներում աջակցում էին ձեր հակառակորդներին: Ձեր հմայքը սահմաններ չունի, և այսօր դուք հաստատ կկարողանաք հետաքրքրել և անգամ գայթակղել նրան, ում հանդեպ անտարբեր չեք:

Հնարավոր է դրամական միջոցների ստացում, այդ թվում և` անսպասելի աղբյուրից: Կարելի է խոշոր գնումներ անել: Օրը նաև հարմար է արձակուրդին պատրաստվելու և հանգստի համար անհրաժեշտ իրեր գնելու համար:

Կարիճ. Այսօր հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմածություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է և քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այդտեղ է, որ դուք կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է, որը ձեր առջև բացում է նոր հնարավորություններ:  Ոչ միայն պետք է, այլև կարելի է ձեռնամուխ լինել նոր գործերի, քանի որ այժմ դուք հասկանում եք, թե ինչն է ձեզ համար իրականում հետաքրքիր, ճիշտ եք գնահատում նոր նախագծերի հեռանկարները, արագորեն ընդունում եք ճիշտ որոշումներ: Կարելի է խախտել ավանդույթները, նահանջել համընդհանուր կանոններից, ինքներդ ձեզ թույլ տաք մի ինչ-որ իրոք անսովոր բան:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է մտերիմների հետ շփվելու, ընկերական երեկույթների և ուղղակի ընտանիքի շրջապատում հանգստանալու համար:

Այծեղջյուր. Այսօր դուք անսովոր արարքներ եք թույլ տալիս, և ի զարմանս շրջապատի, հաջողության հասնում այնտեղ, որտեղ ուրիշները կմատնվեին ձախողման: Օրը հարմար է երկարաժամկետ պլանավորման, բիզնես-գաղափարներ և դրանց պայմանները քննարկելու համար: Այն ամենին, ինչով զբաղվում եք, դուք մոտենում եք ստեղծագործաբար, և մեծապես դրանով են  պայմանավորված գերազանց արդյունքները: Աշխատանքով դուք չեք սահմանափակվում, փոխում եք իմիջը, սիրով փորձարարություններ եք անում նորաձևության միտումների հետ: Օրը բավական հարմար է ձեռագործությամբ զբաղվելու համար` դուք շանս ունեք սեփական ձեռքերով հիանալի բաներ պատրաստելու:

Ջրհոս. Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է` դուք սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի ներկայացուցիչների որոշ մասը վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուս մասն էլ` դատարկ բաների վրա ծախսում ահռելի գումարներ, կամ որպես բողոքի նշան` բացահայտ հիմար բաներ անում:

Մտերիմները փորձում են ձեզ աջակցել, հաճելի անակնկալներ անում, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքները չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:

Ձկներ. Օրը հարմար է լուրջ գործերի համար, սակայն ընթացիկ հարցերի լուծումը և ձեր սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները կատարելը այսօր ձեզ մոտ հիանալի են ստացվում: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը, պայմանավորվել, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարելի է տան համար համակրելի մանրուքներ գնել, դրանք ոչ միայն կզարդարեն տունը, այլև` հաջողություն կբերեն: Երեկոյան արժե թատրոն կամ համերգ այցելել:

Поделиться
Класс
Send
suren-petrosyan_za027.jpg

Որտեղ է «անհետացել» Սուրեն Պետրոսյանը․ նա հայտարարություն է տարածել

jranjatum_Q7eDL.jpg

24 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում

vraert-erevanum_Re2V2.jpg

Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջն ու նրա գրկում գտնվող երեխային

gevorg-kristina_gvReK.jpg

«Մենք ապրում ենք ընտանիքիս հետ գնած տանը, ոչ թե՝ նվեր ստացած». Գևորգ Մկրտչյան

xoshor-avtovtar-1_7ZoIY.jpg

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Վարորդներից մեկը եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել

dolar-rubli-1_mwMrN.jpg

Դոլարը և ռուբլին այսօր թանկացան․ ԿԲ

zinvori-di-e-haynabervel_6Ae51.jpg

Հայտնի է մահացած հայտնաբերված զինծառայողի ինքնությունը

txamardy-ynkel-e-caric_4DSc-.jpg

Արմավիրի մարզում տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել

gergey-faz_lOTDN.jpg

Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», առավոտյան գնացել էր Ավանի դատարան․ նոր մանրամասներ

luys-chi-linelwu_IWnrQ.jpg

Երկար ժամանակ լույս չի լինելու

astxagushak-2_uB1oa.jpg

Աստղագուշակ՝ հունիսի 15-ի համար

djbaxt-depq_0JTg3.jpg

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Հասարակական 168951

Ընկերը՝ Սևանում ջրահեղձ եղած աղջկա մասին

Իրադարձային 109299

«Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը

Life 42666

Ինչու Անահիտ Մանուկյանը այլևս չի նկարահանվելու «Լեռները կհիշեն» ֆիլմում

Բանակ 42471

Նոր մանրամասներ՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի դեպքից

Իրադարձային 35724

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Life 32892

Ինչ լուրջ հիվանդnւթյամբ է տառապnւմ Ելենա Բորիսենկոն

Իրադարձային 26388

Ողբերգական դեպք՝ Արտաշատում. Ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ

Life 20763

Գերշքեղ հարսանիք՝ Սամվել Ալեքսանյանի որդու քավորությամբ. Բացառիկ կադրեր

Տնտեսական 19626

Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ․ ԿԲ

Life 18054

«Չհասցրիր ապրել քեզ համար, շատ ափսոս». Նունե Եսայանը ցшվալի լուր է հայտնում