Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 20-ի համար

Life Ipress 2022-05-19 23:39:00 1149
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gushak_trEkP.jpg

Խոյ. Օրը հագեցած է իրադարձություններով, սկզբում դրանց կտրուկ փոփոխությունները ձեզ կուրախացնեն, իսկ հետո կսկսեն հոգնեցնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն զբաղվել իրենց համար բոլորովին անհետաքրքիր գործերով, իսկ առավել անհաջողակներին սպասում են շփումներ չափազանց տհաճ անձանց հետ: Սակայն ցանկացած դեպքում անօգուտ չեն լինի ոչ մեկը, ոչ` մյուսը, ուղղակի դուք պիտի պատրաստ լինեք այն բանին, որ թափած ջանքերի համար պարգևը կստանաք ոչ միանգամից: Նշանի կին ներկայացուցիչները կարող են ակնկալել նվերներ սիրելի մարդուց:

Ցուլ. Այսօր դուք ձեռնամուխ կլինեք կարևոր և հետաքրքիր գործի և գերազանց կկատարեք այն, եթե զուր տեղը չվատնեք ժամանակը: Ձեր աչքի առաջ ունեցեք հաջողության հասնելու ցանկացած հնարավորությունը` այսօր նպատակին ձեզ կհասցնեն այն ճանապարհները, որոնք ուրիշներին ռիսկային, չափից ավելի օրիգինալ, կամ անսահման բարդ են թվում:Դուք նոր ծանոթների վրա ոչ միանշանակ տպավորություն եք գործում, նրանց դուր է գալիս ձեր անմիջականությունն ու լավատեսությունը, իսկ ձեզ բնորոշ թեթևամտությունը այսօր նրանց մոտ անվստահություն է առաջացնում: Փոխարենը մտերիմները ուրախ են ձեզ լավ տրամադրությամբ տեսնել և ամեն ինչ կանեն այն չփչացնելու համար:

Երկվորյակներ. Բեղմնավոր օր է, որը ձեզ թույլ է տալիս ակնկալել լուրջ հաջողություններ պրոֆեսիոնալ ոլորտում: Դուք լուծում եք ամենաբազմազան խնդիրներ, ընդ որում, դա անում եք ոչ միայն ճիշտ, այլև` արագ, իսկ ձեր մրցակիցները անգամ երազում նման բան չէին կարող տեսնել: Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պայմանագրեր ստորագրել: Առավել համառները կարող են ակնկալել կարիերայի աճ, սակայն պետք է պատրաստ լինեն այն բանին, որ նոր պաշտոնի հետ ստանալու եք նաև նոր պարտավորությունների մի շոշափելի ծավալ: Երեկոն ավելի լավ է տնից դուրս անցկացնել` վստահ եղեք, որ դուք հիանալի ժամանց կունենաք:

Խեցգետին. Օրվա առաջին կեսը հաճելի տպավորություններ է թողնում: Դուք հեշտությամբ եք հաղթանակներ տոնում, այդ թվում և` բավական ազդեցիկ հակառակորդների նկատմամբ, բարձրունքներ նվաճում և ձեզ շատ հարմարավետ զգում, անկախ այն բանից, թե ինչ է ձեր շուրջը կատարվում: Հաստատվում են նոր գործնական հարաբերություններ, և բացառված չէ, որ դրանք ժամանակի հետ վերածվեն անձնականի:Փոքր-ինչ նվազել է ձեր կենսական ներուժը, և երեկոյան դուք հոգնածություն կձգաք, ինչն էլ առաջին հերթին կանդրադառնա տրամադրության վրա: Հարմար օր է կանանց հետ գործնական բանակցություններ վարելու համար:

Առյուծ. Այսօր պետք չէ շտապել: Սա այն օրերից է, եբր գործել պետք է անշտապ և զգուշությամբ: Ցանկալի չէ ձեռնամուխ լինեն նոր գործերի, հատկապես եթե դրանք կապված են ռիսկայնության հետ: Հույսը դրեք առաջին հերթին ձեր սեփական ուժերի վրա, քանի որ ձեր օգնականները, առաջնորդվելով ամենաբարի մղումներով, կգործեն բոլորովին ոչ այնպես, ինչպես դուք նրանցից սպասում էիք:Շատ բարենպաստ օր է մտերիմների հետ շփումների համար: Նրանց, ում դուք սիրում եք, հասկանում եք կեսխոսքից, իսկ նրանք էլ ամեն ինչ անում են` ձեզ իրենց ուշադրության կենտրոնում պահելու, ձեր բոլոր ցանկությունները կատարելու համար:

Կույս. Հիանալի օր է շփումների համար` բոլոր հանդիպումներն ու բանակցություններն անցնում են հենց’ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Դուք ոչ միայն արագորեն լեզու եք գտնում ղեկավարության և գործընկերների հետ, այլև զարմացնում եք նրանց ձեր օրիգինալ և փայլուն լուծումներով: Կարելի է կարևոր որոշումներ կայացնել, փոխել աշխատանքը, փոխել բնակավայրը, սկսել նոր մասնագիտություն սերտել:Անձնական խնդիրները դուք հարթում եք ոչ պակաս հաջող, քան` գործնականները: Տարաձայնությունները հարթվում են հեշտությամբ, վեճերը մոռացված են, հարաբերություններում տիրում է ներդաշնակություն և փոխհասկացվածություն:

Կշեռք. Պրոֆեսիոնալ առումով ամենաբարենպաստ օրը չէ` խոսակցությունները չափից ավելի շատ են, իսկ ահա դրանցիցի օգուտը` շատ քիչ: Աշխատակիցները և գործընկերները համառորեն փորձարկում են ձեր համբերությունը, իսկ դուք էլ ձեր հերթին աշխատավայրում դրսևորում եք անսահման համբերություն, իսկ ահա տուն գալով ձեզ հետ բերում եք վատ տրամադրություն, ինչը բոլորովին տեղին չէ:Նոր տպավորություններ` ահա թե ինչ է ձեզ իրականում պետք` ցրվելու և գլխից մանր տհաճությունները հանելու համար: Դրա համար էլ ազատ ժամանակն օգտագործեք թատրոն կամ համերգ այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար:

Կարիճ. Այսօր համառությունն ու նպատակամղվածությունը, որով դուք ձեռնամուխ եք լինում գործերին, ձեզ երաշխավորում են հաջողություն, անգամ` եթե սկզբում իրավիճակը դասավորվում է ոչ լավագույն ձևով: Դժվարությունները ձեզ չեն վախեցնում, իսկ անհաջողություններն էլ չեն հիասթափեցնում: Որքան ավելի բարդ են ձեր առջև ծառացած խնդիրները, այնքան ավելի մեծ խանդավառությամբ եք դուք ձեռնամուխ լինում դրանց լուծմանը: Համառությունը, լավատեսությունը և հնարամտությունը օգնում են ձեզ նվաճել նոր ծանոթների համակրանքը:

Աղեղնավոր. Օրը խոստանում է ռոմանտիկ հանդիպումներ, նոր գլխապտույտ հրապույրներ:Սա ոչ ստանդարտ և շատ հաջող որոշումների օր է: Դուք գործում եք ոչ այնպես, ինչպես ձեզանից սպասում են շրջապատի մարդիկ և դրանով իսկ հաճելիորեն զարմացնում եք դաշնակիցներին ու փակուղու մեջ դնում մրցակիցներին: Օրը հաջողություն է խոստանում հատկապես նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը մեծապես կապված է շփումների, գործնական բանակցություններ վարելու, հանրության առջև ելույթ ունենալու հետ: Հարմար օր է նոր աշխատանքի դուրս գալու համար` դուք հեշտությամբ լեզու կգտնեք աշխատակիցների և ղեկավարության հետ:

Այծեղջյուր. Դուք շատ բանի եք ձգտում, սակայն ստանում եք բավական քիչ: Բարեբախտաբար դուք դրան վերաբերվում եք փիլիսոփայական հանգստությամբ` նույն կերպ, ինչ որ բարդություններին, որոնք ստիպված եք լինելու հաղթահարել: Չարժե փորձարարություններ անել իմիջի հետ, եթե այսօր ձեզ կարևոր հանդիպումներ են սպասում, ավելի լավ է պահպանողական տեսք ունենալ, քան արտառոց երևալ:Լավ են անցնում ուղևորությունները: Դրանք հատկապես հաճելի կլինեն, եթե ճանապարհ ընկնեք սիրելի մարդու հետ: Նշանի միայնակ ներկայացուցիչներին սպասում են հաճելի անակնկալներ: Այսօր ձանձրալի չի լինի ոչ ձեզ, ոչ էլ` ձեր մտերիմների համար:

Ջրհոս. Այսօր ձեր առջև անպայման շանս կբացվի ինքներդ ձեզ լավագույն կողմերով ցուցաբերելու, այնպես որ բաց մի թողեք նման հնարավորությունը, եթե անգամ դրա համար պետք լինի ռիսկի գնալ: Օրը խոստանում է հաջողություն նոր գործընկերների հետ գործնական բանակցություններում, իսկ ահա դաշնակիցների հետ հարաբերություններում կծագեն տարաձայնություններ և վեճեր, որոնք բարեբախտաբար երկար չեն տևի:Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում և` զգալի: Փողը դուք տնօրինում եք խելամիտ և գնումներն էլ անում հաջող: Ավագ ազգականներից օգտակար խորհուրդներ կլսեք:

Ձկներ. Օրը դուք սկսում եք ոչ վատ տրամադրությամբ, որը, սակայն այնքան էլ համապատասխան չէ աշխատանքի համար: Նման տրամադրությամբ ավելի լավ է օրվա առաջին կեսին չպլանավորել կարևոր հանդիպումներ և լուրջ գործեր: Փոխարենը սուր նախազգացումը ձեզ կօգնի անձնական խնդիրները լուծելուն, իսկ անսահման հմայքն էլ իր հերթին կօգնի նվաճել ամենաանկոտրում սրտեր:Երեկոյան գործնական ակտիվությունը կաճի, դուք կհասնեք ձեր առջև դրված նպատակներին: Ստիպված եք լինելու ոչ ստանդարտ մեթոդներ կիրառել, իսկ որոշ դեպքերում էլ` համառություն և կամք դրսևորել` ցանկացած դեպքում ձեր ջանքերն ապարդյուն չեն լինի:

Поделиться
Класс
Send
25dae6af-9dcb-417b-a5a4-8ff321e6aae2_9dgQV.jpeg

Դոլարն ու ռուբլին կտրուկ էժանացան

1f3f9689-75ee-4da5-b4f7-76a1c3334cac_Ee_s4.jpeg

Հայտնի է՝ ինչու է զինվորը կյանքին վերջ տվել. Նա նամակ է թողել

aeaf9809-258b-4d7a-96d4-9e3f146da01f_TwqPc.jpeg

Քիչ առաջ նոր թվեր հրապարակեց Կենտրոնական բանկը

66c1a952-4fbb-4b8d-ba78-708ec4a72724_L3hPg.jpeg

36 ժամ ջուր չի լինելու այս հասցեներում

17e8e493-8667-47c6-8bb7-a778660c3fb5_hTLIW.jpeg

31 ժամ գազ չի լինելու նշված հասցեներում

9367628f-7792-4051-a47b-29fa56734a57_AlmE6.jpeg

Մի շարք երթուղիներ են ավելացվել և միացվել. նոր ավտոբուսները մտնում են երթուղի

46289f3e-70df-4519-b68c-19b20a3380ba_HhzHS.jpeg

Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշումը փոխեցին

bada97dd-ad72-444a-a4f3-fe3c1ce4ffca_tnlZ6.jpeg

Կտրուկ տատանումներ. Նոր Փոխարժեքները սահմանեց ԿԲ-ն

1b43f461-10fb-4ea1-b948-7f291f7b632f_BUi3e.jpeg

Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ

939b7460-5f02-4bce-a31b-c8a0f9428d6c_BdGS2.jpeg

Հայտնի է՝ երբ է այս տարի նշվելու Վարդավառը

13dbc44e-3e77-47b2-9a78-98a7e0361414_c9EVo.jpeg

Քիչ առաջ նոր փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

74c467e4-4677-4d89-9f2c-9d6040e99eeb_ia4NO.jpeg

Տեսախցիկը արձանագրել է ողբերգական վթարի պահը (տեսանյութ)