Աստղագուշակ՝ հունվարի 29-ի համար

Աստղագուշակ՝ հունվարի 29-ի համար

Life Ipress 2025-01-29 13:30:00 1080
astxagushak-1_iobNL.jpg

Խոյ: Օրը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր փոխում են աշխատանքը կամ իրենց տեղն են փնտրում նոր կոլեկտիվում: Հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանք, այնպիսի գործնական հարաբերությունների մեջ եք մտնում, որոնք խոստանում են ներդաշնակ և արդյունավետ լինել: Ղեկավարության աչքից չեն վրիպում ձեր նվաճումները, ինչը դրական հետևանքներ կունենա առաջիկայում:

Ձեզ համար հետաքրքիր է այն ամենն, ինչ դուք անում եք, այնպես որ տրամադրությունը բարձր կլինի ողջ օրվա ընթացքում: Ձեր խանդավառությունը վարակիչ է, իսկ մտերիմներն էլ պատրաստ են աջակցել ցանկացած գաղափարի, որ դուք կտաք:

Ցուլ: Այսօր ոչ մի դեպքում չպետք է դառնաք ձեր վատ տրամադրության գերին` տխրելու լուրջ պատճառ այսօր դուք չունեք: Ճիշտ է, երբեմն ծագում են տարաձայնություններ աշխատակիցների և ղեկավարության հետ, սակայն խաղաղությունը կհաստատվի շատ արագ, և դժվար թե որևէ մեկը ձեր դեմ չարանա:

Փաստաթղթերի ձևակերպումը ենթադրվածից ավելի շատ ժամանակ կխլի, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի իրականացնել մի շարք համարձակ ծրագրեր: Օրվա երկրորդ կեսին թե մասնագիտական, և թե անձնական ոլորտում ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ:

Երկվորյակ: Աշխատեք չշեղվել ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող գործերից` դուք շանս ունեք դրանք բարեհաջող ավարտին հասցնել, անգամ` եթե անբարյացկամները փորձեն ձեզ խանգարել: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Հույս մի դրեք այն բանի վրա, որ բամբասանքները  ձեզ կօգնեն վեր բաձրանալ ծառայողական աստիճաններով:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում` կկարգավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Խեցգետին: Դուք այսօր անգամ ամենաձանձրալի ու անհույս գործերին ձեռնամուխ եք լինում մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, և այդ հատկություններն էլ ձեզ օգնում են լուրջ հաջողությունների հասնել: Դրա հետ մեկտեղ դուք նաև ձեռք եք բերում նոր և շատ ազդեցիկ դաշնակիցներ: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց դուր եք գալիս, իսկ այդ պահի համար դա արդեն բավարար է: 

Բացասական միտումների ազդեցությունը տևական չի լինի, և շուտով ամեն ինչ կհարթվի: Անձնական հարաբերություններում  կարող են զգալի փոփոխություններ տեղի ունենալ, որոնք զուգադիպության կամ հանգամանքներիորոշակի դասավորության հետևանք են:

Առյուծ: Գործնական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ և խոստումնալից չէ, և լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն իրատեսական չէ: Փոխարենը դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այնպիսի մարդկանց հետ, ովքեր շուտով ձեզ կօգնեն վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել: Մեքենայությունների զոհ դառնալու ռիսկը մեծ է:

Տնային գործերը  բավական ժամանակ են խլում, սակայն դուք գիտեք, որ ջանքերը զուր չեն, և արդյունքն էլ կարդարացնի սպասումները: Շատ չծանրաբեռնվելու համար որոշ գործեր կարելի է հանձնարարել մտերիմներին:

Կույս: Դուք չափից շատ եք հուզվում մանրուքներից, անհանգիստ վիճակում եք, չնայած որ դրա համար լուրջ պատճառներ չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, դուք լուրջ վրիպումներ թույլ չեք տալիս, և կարողանում եք գործերը բարեհաջող ավարտին հասցնել: Հարմար օր է գործարքներ կնքելու համար` դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն: 

Օրը հարմար է սեփական ծրագրերի շուրջ ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ խոսելու համար: Կարելի է հեռավոր ուղևորությունների մեկնել: Հնարավոր են նաև ռոմանտիկ հրապույրներ, որոնք, թեև ոչ այնքան լուրջ, սակայն զվարճալի կլինեն:

Կշեռք: Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով, և ի զարմանս բոլորի, դուք ամեն ինչը հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ղեկավարության հետ տարաձայնությունները կկարողանաք հեշտությամբ հաղթահարել, ավելին` շանս ունեք ձեր կողմը գրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ թերահավատությամբ են վերաբերվել:

Անձնական գործերում ձեզ միայն հաջողություն կուղեկցի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հիանալի առիթներ կլինեն, իսկ նրանք, ովքեր, հասցրել են գտնել իրենց երկրորդ կեսին, կկարողանան հարաբերություններն ավելի ջերմացնել:

Կարիճ: Այսօր ձեզ ոչինչ բարդ չի թվա, և ցանկացած խնդիր դուք հիանալի կհարթեք: Ձեր նախազգացումը շատ ուժեղ է, և հենց դրա շնորհիվ էլ դուք գտնում եք ելքեր` ամենաբարդ իրավիճակներից, ձեռք բերում դաշնակիցներ, ընտրում այնպիսի նախագծեր և գաղափարներ, որոնք իրոք արժանի են կյանքի կոչվելու: Հնարավոր են դրամական մուտքեր: 

Օրվան մռայլ գույներ կհաղորդեն մտերիմների հետ հարաբերությունները` դրանք բավական բարդ են դասավորվում: Դուք ստիպված եք լինելու ճկունություն և դիվանագիտություն դրսևորել, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից:

Աղեղնավոր: Չարժե օրվա առաջին կեսին կարևոր գործեր ծրագրել: Այդ ժամանակահատվածը խոստանում է հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ, վառ տպավորություններ: Ընթացիկ հարցերի լուծումը ձեզ բավական ձանձրալի կթվա, և դուք հաճույքով դրանք մեկ ուրիշի կհանձնարարեք:

Օրվա երկրորդ կեսը կդասավորվի անհամեմատ հաջող` այդ ժամանակահատվածում դուք շանս կունենաք հաջողության հասնել գործնականում ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեք: 

Այծեղջյուր: Հարմար օր է ամենատարբեր կարևորության պրակտիկ հարցեր լուծելու համար: Դուք նկատում եք այն ամենն, ինչ արժանի է ուշադրության, արագ իրականացնում եք ուրիշների արժեքավոր գաղափարները: Շանս ունեք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել համագործակցության վերաբերյալ, որը բեղմնավոր ու երկարատև կլինի: 

Օրը նաև հարմար կլինի ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Դուք շատ լավ եք հասկանում մարդկանց, անսխալ առանձնացնում եք նրանց, ում հետ արժե գործ ունենալ:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը ձեր առջև կարևոր խնդիրներ կդնի: Դուք ճիշտ որոշումներ կկայացնեք, չնայած, որ դա հեշտ չի լինի: Դուք այսօր հուսալի հիմք կդնեք ապագա հաջողությունների համար: Հնարավոր է արտասահմանցիների հետ գործնական հարաբերությունների սկիզբ, լավ են դասավորվում ուղևորությունները:

Ցավոք, անձնական հարաբերություններում իրավիճակը դասավորվում է ոչ այնքան բարենպաստ: դուք, չցանկանալով, վիրավորում եք մտերիմներին, ուշադրության չեք արժանացնում  նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ձկներ: Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնել ձեզ համար իրոք կարևոր գործում: Ճիշտ է, դրա համար պետք է որքան հնարավոր է ճիշտ որոշել առաջնահերթ գործերը, հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել բոլոր երկրորդականները: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալ ղեկավարությանը ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր նվաճումները կնկատվեն և կվարձատրվեն:

Անձնական բնույթի հարցերը դուք լուծում եք ինքնուրույն՝ չհետևելով ոչ մեկի խորհրդին: Այսօր դա կարող է սխալների հանգեցնել, քանի որ դուք հակված եք ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները:

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հասարակական 20013

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13569

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3213

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2349

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 498

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 492

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են