Աստղագուշակ՝ հունիսի 15-ի համար

Աստղագուշակ՝ հունիսի 15-ի համար

Life Ipress 2024-06-15 00:30:00 5559
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak-2_uB1oa.jpg

Խոյ. Այսօր շատ հարմար պահ է բարդ գործեր ձեռնարկելու համար: Դրանք հարթելը ավելի արագ է ստացվում, քան դուք կարող էին ենթադրել: Դուք կենտրոնանում եք միայն առավել կարևոր բաների վրա, մի կողմ եք դնում ավելորդն ու անէականը, ցուցաբերում եք նպատակամղվածության հրաշքներ: Համառությամբ և ինքնավստահությամբ աչքի չընկնող մարդիկ հաճույքով հետևում եք ձեր օրինակին: Շրջապատի հետ հարաբերություններ կարգավորելուն օգնում է ձեր նկատելու ունակությունը: Իսկ այն մարդիկ էլ, ովքեր տենչում են կիսվել ձեզ հետ իրենց ահռելի կենսափորձով, ձեզ միայն նյարդայնացնում են:

Ցուլ. Օրվա առաջին կեսը լավագույն ժամանակը չէ ղեկին նստած ուղևորությունների, ինչպես և զգուշություն և ուշադրության բարձր կենտրոնացում պահանջող ցանկացած գործունեության համար: Դուք այսօր շատ քնկոտ եք, այդ իսկ պատճառով էլ թույլ եք տալիս վրիպումներ, որոնք այլ իրավիճակներում չէիք անի: Ցանկալի չեն ազդեցիկ մարդկանց հետ շփումները:Օրվա երկրորդ կեսին հաջողությունը կուղեկցի նրանց, ովքեր հնարամտություն կդրսևորեն: Դա նոր ուղիների որոնման և անտասովոր որոշումների ժամանակահատված է և շատ հետաքրքիր կանցնի:

Երկվորյակներ. Որքան շուտ դուք սկսեք զբաղվել ինչ-որ օգտակար բանով, այնքան ավելի լավ կանցնի օրը: Ոչ մի դեպքում չի կարելի ժամանակն անօգուտ վատնել: Դուք հիանալի կարգավորում եք ֆինանսական հարցերը, սեփական և ուրիշների փողերը հաշվարկում ու բաշխում եք անսխալ: Ավելի վատ է վիճակը այն գործերի հետ, որոնք նախազգացում և ստեղծագործական մոտեցում են պահանջում` այս երկուսի մոտ էլ այսօր կարծես հագստյան օր է:

Կոնֆլիկտային իրավիճակները ծագում և լուծվում են անսպասելի, ձեզ հարկ չի լինում որևէ բան ձեռնարկել: Դուք հիանալի լեզու եք գտնում ձեզանից ավելի երիտասարդ և միամիտ մարդկանց հետ:

Խեցգետին. Այսօր շատ դժվար է կենտրոնանալ պրակտիկ հարցերի ու ամենօրյա գործերի վրա` ձեր մտքերը մշտապես ուղղված են դեպի հեռուները: Դուք հաճույքով զրուցում եք երկնային թեմաների շուրջ, իսկ գործնական հանդիպումներին մշտապես շեղվում եք, խոսում` անվստահ, չեք կարողանում անհրաժեշտ փաստարկներ ներկայացնել: Ցանկալի է ինքնուրույն աշխատել, սահմանափակվելով միայն աշխատակիցների հետ հրատապ շփումներով:

Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր: Դրանք ձեզանից շատ ժամանակ կխլեն, հնարավորություն չտալով հասնել սպասված արդյունքին:

Առյուծ. Սա ամենաբարենպաստ ու թեթև օրերից չէ: Էմոցիաներն ուժեղ են և հակասական, իսկ օրվա ընթացքում էլ բազմաթիվ տհաճ բացահայտումներ ու հիասթափություններ են սպասում: Իրավիճակից դուրս գալուն չեն օգնում ոչ’ մտերիմների խորհուրդները, ոչ` ձեզ բնատուր սուր ենթագիտակցությունը:

Սակայն պետք չէ հուսահատվել ու զենքերը վայլ դնել: Ուղղակի, պետք է կարողանաք վերականգնել հոգեկան հավասարակշռությունը և սթափ ու ժամանակին հետևություններ անեք: Զերծ մնացեք ալկոհոլի օգտագործումից, ծանր ֆիզիկական գործերից: Ընտանեկան շփումները կդառնան օրվա լավագույն սպեղանին:

Կույս. Ցանկացած, անգամ` ամենաաննշան իրադարձությունն այսօր կարող է ձեզ լուրջ խնդիր թվալ: Խուճապի մեջ դուք ընկնում եք ակնթարթորեն, իսկ դրանից դուրս եք գալիս դժվարությամբ: Ընկերները շատ են ջանում բարձրացնել ձեր տրամադրությունը, սակայն դա անում են այնքան անվարժ, որ մնում է միայն ներողամիտ լինել նրանց հանդեպ:

Օրը կապված է զգալի ծախսերի հետ, որոնք հիմնականում չպլանավորած ու անտեղի են: Սակայն դրանից ձեր ֆինանսական վիճակը չի վատանա, քանի որ աստղերը ձեզ խոստանում են զգալի դրամական մուտքեր: Կհաջողվի լուծել բարդ խնդիրներ` կապված ունեցվածքի հետ:

Կշեռք. Օրը կապված է բազմաթիվ հանդիպումների հետ: Ջանք թափել հնարավորինս ներկայանալի և լուրջ երևալ` այսօր դա շատ կարևոր է: Հարմար օր է երկարաժամկետ պլանավորման համար, քանի որ դուք հեռատես եք և կարողանում եք նկատել ու հաշվի առնել այն ամենն, ինչը վրիպում է ուրիշների տեսադաշտից: Ցանկացած հաշվարկներում անզուգական ճշգրտությունը կօգնի պահպանել ֆինանսական վիճակը:

Այսօր կարելի է և անձնական հարցերը լուծել: Մի խուսափեք էապես փոխել ձեր կյանքը` այն բարելավվելու ձեր շանսերն այսօր շատ մեծ են: Արժե հետևել հին ընկերների խորհուրդներին:

Կարիճ. Դուք ձեզ բնորոշ համառությամբ կլուծեք այն խնդիրները, որոնք ձեր հետ ուղղակի կապ էլ չունեն: Առանձնապես բարենպաստ չի լինի ֆինանսական վիճակը` դրամական մուտքերը ձեր սպասվածի համեմատ բավական համեստ են: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ կծագեն կոնֆլիկտներ մտերիմների հետ:

Սիրահարները կարող են վիճաբանության մեջ մտնել: Իրավիճակից առանց կորուստների դուրս գալ կօգնի միայն նրբանկատությունը: Կարելի է ուղևորությունների մեկնել, սակայն ցանկալի է` ոչ ղեկին նստած: Ընտանեկան հարաբերություններում ներդաշնակությունը կպահպանվի:

Աղեղնավոր. Այսօր դուք կարող եք օգտակար շատ բան անել, և առաջին հերթին` ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը: Նշանի ամենահամառ ու հետևողական ներկայացուցիչների մոտ շանս կստեղծվի բարձրանալ կարիերայի աստիճաններով, սակայն մեթոդները, որոնցով դուք կօգտվեք դրան հասնելու համար, շրջապատին դուր չեն գա: Ընդ որում, քննադատությունը դժվար թե ձեզ անհանգստացնի:

Դուք մշուշոտ ցանկություն ունեք սիրահարվելու, սակայն հորիզոնում հարմար օբյեկտ չկա: Նման իրավիճակում քայլերի կդիմեք, ինչը շրջապատին ուղղակի ծիծաղելի կթվա:

Այծեղջյուր. Պետք չէ գլուխ կոտրել, փորձելով լուծել ուրիշների խնդիրները, շատ ավելի խոհեմ կլինի սեփականներով զբաղվելը: Շանս է ստեղծվում առաջ անցնել մրցակիցներից, զինաթափել նրանց, ում հետ մեկ անգամ չէ, որ ստիպված եք եղել պայքարել: Այսօր դուք աչքի եք ընկնում ոչ միայն եռանդունությամբ ու նպատակամղվածությամբ, այլև` հնարամտությամբ, այնպես որ ձեր մրցակիցները ոչ մի բանի հույս ունենալ չեն կարող:

Շատ լավ օր է` աշխարհ դուրս գալու համար: Կարևոր չէ, թե ուր կուղևորվեք` հետաքրքիր ծանոթություններ և հիշարժան հանդիպումներ ձեզ աստղերը երաշխավորում են:

Ջրհոս. Բարենպաստ օր է, երբ հնարավոր են աշխատանքում հաջողություններ, և դուք շատ բանի եք հասնում շնորհիվ հին ծանոթների աջակցության: Բեղմնավոր է ստացվում համագործակցությունը, աշխատակիցների ու գործընկերների միջավայրում դուք ձեզ շատ հարմար եք զգում: Կարելի է ստորագրել փաստաթղթեր, կնքել գործարքներ, քննարկել հարցեր` երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ:

Երեկոյան կհաջողվի մի փոքր լիցքաթափվել, հիանալի հանգստանալ: Դուք ուրախ եք, կենսախինդ, հեշտությամբ հնարում եք զվարճություններ ինչպես ձեզ, այնպես էլ` շրջապատի համար:

Ձկներ. Դուք հոգեկան դիսկոմֆորտի մեջ եք, քանի որ ոչ մի կերպ չեք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր շուրջը: Մի խուսափեք դիմել շրջապատի օգնությանը` դուք կստանաք այն, ինչի կարիքն ունեք: Առաջին տպավորությունը նոր ծանոթների մասին սխալ կլինի, այնպես որ դրանով չառաջնորդվեք:

Օրը բարենպաստ է կոսմետիկ վերանորոգում սկսելու համար, իսկ ավելի մասշտաբային բանի ավելի լավ է ձեռնամուխ չլինեք: Փողերն անհետանում են անհայտ ուղղությամբ, սակայն քանի դեռ չեն վերջացել, օրը հուսադրող է: Ձեր բախտը կբերի սիրո ճակատում:

Поделиться
Класс
Send
davit-afrikyany-amusnacel-e_B79LK.jpg

Նոր կադրեր Դավիթ Աֆրիկյանի շքեղ հարսանիքից. Բացառիկ

xoshor-hrdejur-chi-lineluh_KN5pB.jpg

Հետևյալ հասցեներում ջրանջատումներ կլինեն

xoshor-hrdeh-2_VPHB2.jpg

Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ ՖՈՏՈ

mher-xachatryyan_sJYHR.jpg

26-ամյա Մհեր Խաչատրյանի սպանության կադրերը, այլ տեսախցիկի ֆիքսմամբ

haytnabervel-e-marmin-1_L-f_8.jpg

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Ավտոլվացման կետում հայտնաբերվել է 34–ամյա քաղաքացու մարմին

tigran-avanesyan_OYZ_x.jpg

Ու աշխարհի ամենագեղեցիկ աչքերը փակվեցին հավերժ

rublin-tankacav-1_gpGhj.jpg

Ռուբլին այսօր ավելի թանկացավ.ԿԲ նոր տվյալներ

erkrasharj-e-texi-unecel_-KdQf.jpg

5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

voghbergakan-depq-5_difM7.jpg

Հայտնի է հոսանքահարվելու հետևանքով բարձրությունից ցած ընկնած և մահացած քաղաքացու ինքնությունը

xoshor-avtovtar-3_W9GmU.jpg

Կոտայքի մարզում 24-ամյա Արման Մկրտչյանը իր ծննդյան օրը ավտովթարի է ենթարկվել

astxagushak-5_ACkrw.jpg

Աստղագուշակ` հունիսի 18-ի համար

karkut-e-texacel_nzzae.jpg

Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզում․ ՖՈՏՈ

Հասարակական 168957

Ընկերը՝ Սևանում ջրահեղձ եղած աղջկա մասին

Իրադարձային 122529

«Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ Ինչ է պատմում մահացած տղայի ընկերը

Հասարակական 43842

«Աղետ Գեղարքունիքի մարզում». Արմեն Ղարիբյան

Life 42678

Ինչու Անահիտ Մանուկյանը այլևս չի նկարահանվելու «Լեռները կհիշեն» ֆիլմում

Բանակ 42471

Նոր մանրամասներ՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի դեպքից

Իրադարձային 35727

Նոր մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից

Life 32895

Ինչ լուրջ հիվանդnւթյամբ է տառապnւմ Ելենա Բորիսենկոն

Իրադարձային 26394

Ողբերգական դեպք՝ Արտաշատում. Ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է ու վարորդը մնացել է ավտոբուսի տակ

Իրադարձային 22707

Ողբերգական վթարից մահացածի ինքությունը պարզվել է․ Լուսանկարներ դեպքի վայրից

Հասարակական 21975

2 օր ջուր չի լինելու հետևյալ հասցեներում