Աստղագուշակ՝ հուլիսի 20-ի համար

Աստղագուշակ՝ հուլիսի 20-ի համար

Life Ipress 2024-07-19 23:57:00 3579
astxagushak-3_CWYZN.jpg

Խոյ: Հարմար օր է ճարպկություն, հնարամտություն պահանջող, փոքր-ինչ անսովոր գործեր ձեռնարկելու համար: Կհաշտեցնեք նրանց, ովքեր գժտված են,կօգնեք փոխըմբռնման հասնել այն մարդկանց, ովքեր թեև միմյանց շատ են սիրում, սակայն այսօր ընդհանուր լեզու չեն գտնում: Անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չեք ունենա, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանզի ձեզ մոտ ամեն բան կարգին է:

Հնարավոր են անհաջող գնումներ, անիմաստ ծախսեր: Գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները: Սննկանալու վտանգը մեծ է:

Ցուլ: Օրվա ընթացքում հաճելի շփումներ կունենաք, լավ մարդկանց ընկերակցությամբ՝ կհանգստանաք և կլիցքաթափվեք: Կարող եք զբաղվել թեթև գործերով, իսկ բարդ նախագծեր ձեռնարկել չարժե, միևնույն է խանգարող հանգամանքներ կստեղծվեն և դրանք անավարտ կմնան:

Նշանի շատ ներկայացուցիչների մոտ կենսական ներուժը կնվազի: Խնայեք ինքներդ ձեզ, հրաժարվեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ուժասպառ անող մարզումներից: Հետևեք սննդակարգին: Համեղ ուտեստները տրամադրություն կբարձրացնեն:

Երկվորյակ: Հնարավոր է դժվարություններ ծագեն, սակայն դրանք շատ արագ կհաղթահարեք: Ձեր հնարամտությանը, արագ կողմնորոշվելու, ճիշտ մարտավարություն վարելու ունակությանը շատերը կնախանձեն: Ընկերներն ու մտերիմներն այսօր ձեր խորհրդի կարիքը կունենան, սիրով կլսեք բոլորին, կկիսվեք ձեր փորձով, կօգնեք խուսափել սխալներից:

Հրաշալի օր է ինչպես հին ծանոթների հետ շփվելու, այնպես էլ նոր հարաբերություններ սկսելու համար: Խորհուրդ չի տրվում քննարկել ամիսներ շարունակ անհանգստացնող խնդիրները: Միևնույն է այսօր դրանց համար լուծումներ չեք գտնի, փոխարենը ձեր և շրջապատի տրամադրությունը կփչացնեք:

Խեցգետին: Այսօր համարձակ և նախաձեռնող եղեք,  կարող եք նոր գործեր ձեռնարկել: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, չեք խոստանում այն, ինչը ձեր ուժերից վեր է, բարդ իրավիճակներում, առանց երկմտելու,մտերիմներից օգնություն եք խնդրում: Ձեր հմայքն այսօր անտարբեր չի թողնի ոչ ոքի, հնարավոր է նոր սիրավեպ սկսեք:

Երեկոյան տնային հոգսերով կզբաղվեք, կարգի կբերեք բնակարանը, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք հյուրեր ընդունել, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հրաշալի լեզու կգտնեք:

Առյուծ: Այսօր ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ ամեն բան կհարթվի: Նրանք, ովքեր նոր բնակարան են տեղափոխվում, կամ վերանորոգման աշխատանքներ են սկսում , կարող են անախորժություններ ունենալ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են չնախատեսված ծախսեր անել:

Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, վեճեր կարող են ծագել անգամ մանրուքների շուրջ: Փորձեք ներողամիտ լինել մտերիմների  թերությունների հանդեպ և հիշեք, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն:

Կույս: Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Կդժվարանաք հասկանալ ինքներդ ձեզ , շրջապատի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Հնարավորինս սահմանափակեք շփումները նրանց հետ , ովքեր անվերջ քննադատում են ձեզ, հիշեցնում թույլ տված սխալների մասին:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Դրական միտումների ազդեցությունից  կօգտվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր չեն վախենա տուրք տալ երևակայությանը, խախտել ընդունված սովորույթները, կոտրել կարծրատիպերը:

Կշեռք: Ուշադրություն դարձրեք ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի: Հարմար ժամանակ է սեփական թուլությունների շուրջ մտածելու, որոշ բարդույթներ հաղթահարելու, ձեր առջև նոր նպատակներ դնելու համար: Շատ Կշեռքներ էներգիայի մեծ հոսք կզգան, կհաղթահարեն բոլոր խոչընդոտները:

Այսօր ձեր վարքագիծը շրջապատում դժգոհության ալիք կբարձրացնի, սակայն  նրանք, ովքեր ձեզ իսկապես սիրում են, ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Կարիճ: Այսօր շրջապատի մարդկանց չի հաջողվի մոլորեցնել ձեզ: Տպավորություն կստեղծվի, թե կարդում եք բոլորի մտքերը: Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը, ձեր ճանապարհից կհեռանցնեք դիմակավոր, կեղծ մարդկանց, ովքեր երկար ժամանակ ընկեր են ձևացել:

Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Բոլոր գործերից հեշտությամբ  գլուխ կհանեք, միայն թե չխանգարեն , թողնեն ամեն բան անեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում:

Աղեղնավոր: Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի:

Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ:Բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ ունեցաց հայացքները: Այսօր կհասկանաք անգամ նրանց, ում հետ ընդհանուր ոչին չունեք:

Այծեղջյուր: Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում:Որոշ ժամանակ կպահաջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել:

Օրը հարմար չէ նոր ծանոթությունների համար: Շրջապատի մարդկաց վրա լավ տպավորություն թողնել չի ստացվի, դուք էլ, ձեր հերթին, կդժվարանաք գնահատել նրանց:Սիրելիի նկատմամբ այսօր առանձնակի ուշադիր եղեք,վերջինս ձեր աջակցության կարիքը շատ ունի:

Ջրհոս: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրությոն կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմներր շատ ավելին են պահանջում և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի:Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա:

Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են մոլորեցնել ձեզ:

Ձկներ:  Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք, որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար:Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ  ժամանակն է:

Օրվա երկրորդ կեսին փորձեք նվազեցնել ծանրաբեռնվածությունը, խուսափեք ձանձրալի գործերից: Այս ժամանակահատվածում կենսական ներուժը զգալի կնվազի: Հնարավոր է գլուխ բարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21279

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13587

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9306

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3231

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2358

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1293

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 504

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան