Աստղագուշակ ապրիլի 2-ի համար

Աստղագուշակ ապրիլի 2-ի համար

Life Ipress 2020-04-01 21:54:00 3387
Հետևեք մեզ՝ Telegram-ում
ck_19qJy.jpg

Խոյ.  Մանր անախորժությունների և տհաճ դիպվածների քանակն անցնում է բոլոր տրամաբանական սահմանները։ Ուրիշների սխալներն ուղղելու մշտական անհրաժեշտությունից դրդված՝ դուք ժամանակ չեք ունենում ձեր կարևոր գործերով զբաղվելու համար։ Հնարավոր են անհաջող գործարքներ, ֆինանսական կորուստներ։ Մեքենայի ղեկի առաջ ուշադիր և զգոն եղեք։


 

Աշխատեք մասնակցություն չունենալ այն հարցերի քննարկմանը, որոնք ձեզ հետ ուղիղ կապ չունեն։ Հեռու մնացեք ուրիշների խնդիրներից, նույնիսկ եթե ձեզ թվում է, թե ձեր մասնակցությունն անհրաժեշտ է։ Ավելի լավ է երեկոն անցկացնել տանը։

Ցուլ. Ձեր առողջ դատողության, զգուշավորության  և գործնական մոտեցման շնորհիվ այսօր կխուսափեք կարևոր հարցերում սխալներ թույլ տալուց։ Ոչ մեկին չի հաջողվի ձեզ մոլորության մեջ գցել կամ խաբել։ Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, բայց լուրջ հարցերում դուք ցուցաբերում եք հաստատակամություն և հասնում եք ձեր ուզածին։

Դրական էմոցիաների կարիք ունեք, այդ պատճառով ձեզ մի քիչ երես եք տալիս, ինչը ողջունելի է։ Երեկոն հարմար ժամանակ է հին ընկերոջ հետ զբոսանքի համար։

Երկվորյակներ.  Ինչպես էլ որ իրադրությունը չդասավորվի, հիշեք, որ եթե զգույշ լինեք, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա։ Հնարավոր են խնդիրներ երիտասարդների հետ շփումների ժամանակ․ նրանց թվում է, որ դուք ձեզ անտակտ և ոչ բարեկիրթ եք պահում, ինչի մասին չեն վարանում ձեզ ասել։

Օրվա երկրորդ կեսը գործնական ակտիվության նվազման ժամանակահատված է։ Կարելի է մի քիչ հանգստանալ, զբոսնել կամ ռոմանտիկ ժամադրություն նշանակել։ Պետք չէ մտածել լուրջ ֆինանսական գործերի մասին կամ ոսկերչական իրեր գնել։

Խեցգետին. Այսօր մի շտապեք կարևոր ու բախտորոշ որոշումներ կայացնել` սա ձեզ համար այն օրերից է, երբ դուք դժվարությամբ եք կարողանում գնահատել իրավիճակն ու մարդկանց գործողությունները, այդ իսկ պատճառով էլ սխալի հավանականությունը շատ մեծ է: Շրջապատի մարդիկ սիրով են խորհուրդներ տալիս, և անգամ դա ձեզ այսօր չի փրկում, քանի որ միևնույնն է` այդ պահին անում եք այն, ինչը դուք գտնում եք նպատակահարմար, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ դուք չեք կողմնորոշվել:

Օրը առավել հարմար է պասիվ հանգստի, ոչ հոգնեցուցիչ տնային գործերի, հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար:

Առյուծ. Բարենպաստ օր է սեմինարներին և գիտաժողովներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ ֆորմալ միջավայրում։ Իսկ ահա պատասխանատու և ինքնուրույն աշխատանքի համար օրն այնքան էլ հարմար չէ։ Հնարավոր են լուրջ տարաձայնություններ ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ։

Դուք լեզու եք գտնում մտերիմների հետ, նրանց օգնության եք հասնում, եթե խնդիր է առաջանում։ Կենսական ներուժն այսօր այնքան էլ բարձր չէ, այդ պատճառով պետք է նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և զբաղվել սպորտով։

Կույս. Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնելու բոլոր ձեռնարկած գործերում, դրա համար պետք է միայն մի փոքր համառություն դրսևորեք: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ գործնական բանակցությունների համար` քննարկելով համագործակցության բոլոր պայմանները, դուք կարող եք վերջնական որոշում ընդունել, որն իր վերջո առավել ընդունելին կլինի ձեր հետագա գործունեության համար:

Այսօր բավական օգտակար կլինի սպորտով զբաղվելը, ընդ որում` շատ կարևոր կլինի ձեր ուժերը մի ինչ-որ նոր մարզաձևում փորձելը: Արդյունավետ կանցնեն վերականգնողական և կոսմետիկ արարողությունները:

Կշեռք.  Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ առումով, հնարավոր են լուրջ հաջողություններ գրեթե ամեն տեսալի գործերում նաև այնպիսիներում, որոնք առաջին հայացքից բավական բարդ ու անլուծելի են թվում: Այսօր կարելի է գործարքներ կքնել, ստորագրել համաձայնագրեր` երկարատև համագործակցության վերաբերյալ:

Օրը հարմար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերությունների կարգավորման համար: Հնարավոր կլինի մոռանալ փոխադարձ վիրավորանքներն ու վեճերը և նորովի ամեն կառուցել փոխադարձ հարգանքի, զգացմունքների և վստահության վրա:

Կարիճ.  Բարենպաստ օր է , որը ձեզ խոստանում է հատուկ հաջողություններ ձեր պատվախնդիր պլաններն իրականացնելիս: Դուք շանս ունեք բարձրանալ կարիերայի աստիճաններով, համոզել ձեր ղեկավարությանն այն բանում, որ դուք արժանի եք ավելի բարձր պաշտոնների: Չի բացառված, որ նաև հաջողություններ ունենաք նոր աշխատատեղ փնտրելիս, որը կարող եք տնել և շատ շուտով հասկանաք, որդա հենց այն էր, ինչը դուք վաղուց երազում էիք:

Օրը միանգամայն հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար, նաև հաջող կանցնեն հրապարակային ելույթները: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների կհաջողվի հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Աղեղնավոր.  Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ ժամանակ է նախաձեռնողականություն դրսևորելու, նոր գաղափարներ առաջ բերելու և գործընկերների հետ համագործակցության նոր ասպեկտներ քննարկելու համար: Հնարավոր է սիրավեպի սկիզբ:

Օրը հաջող է գործնական տեսանկյունից, բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում սիրելիի հետ, առանց ավելորդ ջանքերի կատարում եք նրա թաքուն ցանկությունները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:

Այծեղջյուր.   Լարված և բարդ օր է: Դուք ընդունում եք, որ արգելքներ հաղթահարելով արժեքավոր փորձ և օգտակար կապեր եք ձեռք բերում, բայց կնախընտրեիք առանց դրա գլուխ հանել: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել. ամենայն հավանականությամբ դրանք այնքան էլ լավը չեն, ինչքան ձեզ են թվում: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստներ

Անձնական հարաբերությունների ոլորտում բացասական միտումների ազդեցությունն այնքան էլ չի երևա, այստեղ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե դուք ինքներդ վեճեր չսադրեք, հարաբերությունները մտերիմների հետ կլինեն ներդաշնակ և վստահելի:

Ջրհոս. Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և մի կողմ թողնել ավելորդները, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Ձեր գործնականությունը և պատասխանատվությունը դրական ազդեցություն է թողնում ղեկավարության վրա, բայց վատ չէր լինի նաև նախաձեռնողականություն ցուցաբերել. այդ դեպքում ձեր մեջ կտեսնեն ոչ միայն շարքային աշխատողի, այլև առաջնորդի:

Ձեր զգացմունքների մասին խոսում եք բաց, հատկապես եթե գործ ունեք նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք: Մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է: Ֆիզիկական տկարության հավանականություն կա, հետևեք լսողության և տեսողության օրգաններին:

Ձկներ.  Չարժե առավոտից ձեռնամուխ լինել բարդ ու պատախասնատու գործերի` դրանց համար առավել համար ժամանակահատվածը երեկոն է: Այդ իսկ պատճառով էլ օրն արժե սկսել որևէ պարզ ու կարճատև գործից և միայն որոշ ժամանակ անց փոխանցվել ավելի բարդ ու կարևոր գործերի: Որքան ավելի մոտ է երեկոն, այնքան ավելի հեշտությամբ եք դուք կարողանում լեզու գտնել մարդկանց հետ, այնքան ավելի շատ հետաքրքիր գաղափարներ են ծնվում ձեր գլխում:

Հնարավորություն է ստեղծվում քանեդլ բարդ ու խճճված անձնական հաարաբերությունների կծիկը, դնել ակցենտներն այնպես, որ դրանցից գոն մնան բոլորը:

Поделиться
Класс
Send
sevak-xanaghyan_ShQX5.jpg

Քույրերս ու եղբայրս այլևս չկան. Ողբերգություն Սևակ Խանաղյանի ընտանիքում

kexc-diplomov-usucich_Dkeip.jpg

Կինը Մոսկվայի համալսարանի կեղծ դիպլոմով մասնակցել է մրցույթին և դասավանդել ՀՀ դպրոցներից մեկում

luys-chi-lini_KF8Hv.jpg

Այսօր 10:00-ից լույս չի լինելու

img8018_J1Xbv.jpeg

Երևանի տրանսպորտային սակագների վերանայում՝ երևանցիների առաջարկներով

ka-2-zoh-ev-viravorner_Yly6o.jpg

Բացառիկ լուսանկարներ՝ 2 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից

jur-chi-linelu-7_t5oH7.jpg

Ջուր չի լինելու հունվարի 22/23-ին

artakarg-depq-2_VxKQY.jpg

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում

gor-elen_zEMh8.jpg

Գոռ Եփրեմյանն ու Էլենը գերշքեղ հարսանիքից կադրեր են հրապարակել. Ովքեր են հայտնի հյուրերը

patkervac-andziq-voronvum-en_yS9HG.jpg

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

varjakan-havaqner_-1qs4.jpg

Հայտնի է՝ երբ կմեկնարկի վարժական հավաքները

rublin-tankacav_RqMvc.jpg

Ռուբլու փոխարժեքը ավելի թանկացավ․ ԿԲ

gorcarar-e-mahacel_yAw6o.jpg

«Ջերմուկ» խմելուց հետո ռուս գործարարը մաhացել է․ նոր մանրամասներ դեպքից

Life 78354

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Տնտեսական 11421

Ռուբլին այսօր թանկացավ. Դոլարը էժանացավ․ ԿԲ

Իրադարձային 9111

Վճարման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 17-ն է․ «Գազպրոմ Արմենիան» զգուշացնում է

Իրադարձային 8877

Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար

Տնտեսական 8862

Ռուբլին քիչ առաջ թանկացավ. ԿԲ

Իրադարձային 8751

Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա է իրականացվել. ովքեր են հեղինակները

Հասարակական 7851

Փետրվարի 1-ից տրանսպորտով երթևեկելիս վճարելու եմ 100 դրամ, կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին վճարել նույն կերպ․ Արսեն Նիկողոսյան

Հասարակական 6561

Հարսանիքի կամ ծննդյան օրվա գումարային նվերը ևս պետք է հայտարարգրել. Մանրամասներ

Իրադարձային 6102

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Կան զոհեր և վիրավորներ

Life 5964

Ռոմելան և Գևորգը հարսանիքից կադրեր են հրապարակել

Հասարակական 124458

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90231

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 78945

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Life 78354

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Իրադարձային 74124

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72288

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Հասարակական 62709

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Քաղաքական 59835

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57027

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54336

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները