Աստղագուշակ՝ ապրիլի 13-ի համար

Աստղագուշակ՝ ապրիլի 13-ի համար

Life Ipress 2024-04-12 23:55:00 6135
astxagushak-5_WVHF2.jpg

Խոյ: Այսօր ցանկություն կունենաք զբաղվելու այնպիսի գործերով, որոնք երևակայելու անսահման հնարավորություններ կտան: Ստեղծագործական ներուժը բարձր է և կարիք ունի դրսևորման: Այսօր կհաջողվի կյանքի կոչել բոլոր այն մտահաղացումները, որոնք, ժամանակի սղության պատճառով,  նախկինում հետաձգել եք:

Այսօր ավելի եսասեր կգտնվեք, քան սովորաբար: Ձեր նման պահվածքը մտերիմներին ամենևին էլ չի նյարդայնացնի, անգամ  կզվարճացնի:  Կհանդուրժեն  ձեր բոլոր  քմահաճույքները և կփորձեն ամեն կերպ սիրաշահել:

Ցուլ: Այսօր  ծայրահեղ զգուշավոր եղեք: Որոշ բացթողումներ կարող են շղթայական անախորժությունների պատճառ դառնալ: Խորհուրդ հարցրեք, անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք, այսօր անգամ ամենափոքր աջակցությունն ավելորդ չի լինի:

Տարաձայնություններին փորձեք հանգիստ վերաբերվել: Հիշեք, որ միշտ էլ կարելի է համաձայնության գալ: Զինվեք համբերությամբ: Հնարավորինս խուսափեք խոհարարական փորձարկումներից: Սննդային ալերգիայի վտանգ կա: Ֆինանսական հարցերում պատկերը, միանշանակ, կգոհացնի:

Երկվորյակներ: Օրը նվիրեք հանգստին: Եթե, այնուամենայնիվ, որոշել եք աշխատել, ապա դա արեք ոչ միայնակ: Աջակիցների շնորհիվ, շատ ավելի լավ արդյունքի կհասնեք: Խուսափեք չծրագրված, խոշոր գնումներից: Փորձեք որոշ խնայողություններ անել:

Նոր ծանոթությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ: Մարդկանց ճանաչելու հարցում այսօր կսխալվեք: Ձեր համակրանքը կվայելեն նրանք ովքեր դրան ամենևին էլ արժանի չեն: Սիրահարված երկվորյակներին հանգիստ օր է սպասվում, ոմանց համար այն կարող է ձանձրալի թվալ:

Խեցգետին: Զբաղվեք նախապես ծրագրած գործերով: Որքան էլ գայթակղիչ լինեն նոր առաջարկները, մի շտապեք ընդունել դրանք: Կհայտնվեն մարդիկ, որ կփորձեն  ուղղել նախկինում թույլ տված սխալները, սակայն ձեր շփումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Ընտանիքում վեճեր կծագեն: Այսօր ոչ բոլոր խեցգետիններին կհաջողվի լեզու գտնել մտերիմների հետ: Հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու գործում կօգնի ստեղծագործական աշխատանքը:

Առյուծ: Ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն: Բոլոր ծրագրերի ու նպատակների իրագործմանը հասնելու ճանապարհը վերջապես կհստակեցվի: Ձեր ետևից կգան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ: Իսկ համախոհներին միայն հիացմունք կպատճառեք:

Սիրելիների վերաբերմունքը միշտ չէ, որ ձեր սրտով է , ու թեև նրանք լավ են տրամադրված, միևնույն է,  հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Ինքնազգացողությունը լավ է, կենսական ներուժը՝ բարձր:

Կույս: Բարեհաջող օր է: Հնարավոր է զգալի դրամական շահույթ: Արժեքավոր նվերներ կստանաք: Հին ծանոթներից ուրախալի լուրեր կլսեք, իսկ ձեզ համար շատ թանկ մարդու հետ պատահական հանդիպումը բարձր  տրամադրություն կպարգևի: Թյուրիմացության պատճառով ընդհատված հարաբերությունները կվերականգնվեն:

Հրաշալի օր է կոսմետիկ, առողջարարական պրոցեդուրաների, ինչպես նաև իմիջի փոփոխման համար: Փորձեք նորովի տեսնել ինքներդ ձեզ ու շրջապատող մարդկանց: Ըստ արժանվույն գնահատեք նրանց, ովքեր ժամանակին օգնել են ձեզ:

Կշեռք: Օրը հաջող է, ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցեր քննարկելու, ինչպես նաև  համախոհների հետ հանդիպման համար: Շատ կշեռքներ ձեռնամուխ կլինեն նոր բիզնես ծրագրերի իրականացմանը, ինչը պակաս եկամտաբեր չի լինի: Բարեհաջող օր է խոշոր գնումների համար:

Անձնական կյանքում դրական փոփոխությունների շրջան է: Դեպքերի նման զարգացումը միանշանակ կգոհացնի ձեզ: Փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կյանքի ներուժը բարձր է: Զբաղվեք սպորտով: Օրը նվիրեք ակտիվ հանգստին:

Կարիճ: Շտապելու կարիք  չկա: Դեպքերը դանդաղ են զարգանում և ճիշտ կլինի հարմարվել  ռիթմին: Հեշտությամբ լեզու կգտնեք հին ընկերների հետ, եթե անգամ ձեր տեսակետները չհամընկնեն,  դա վիճաբանության չի վերածվի: Ինչ վերաբերում է նոր ծանոթներին, ապա վերջիններիս հետ կարող եք լուրջ խնդիրներ ունենալ:

Սիրահարված կարիճներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել սիրելիի հանդեպ: Այսօր ձեր ուշադրությունից է կախված հարաբերությունների հետագա ընթացքը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան հավաքույթների և հարազատների հետ շփման համար:

Աղեղնավոր: Նպատակների իրագործման համար նոր հնարավորություններ կընձեռնվեն: Կգտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները: Այս ամենը ձեզնից շատ էներգիա կխլի և զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին հոգնածություն կզգաք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի:

Անձնական հարաբերություններում խնդիրներ չեն լինի: Սպասեք հաճելի անակնկալների: Հրաշալի օր է ժամադրությունների համար: Նոր  ծանոթների վրա հրաշալի տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք: Ընտանիք կազմած աղեղնավորներին նվերներ են սպասվում:

Այծեղջյուր: Աշխատունակությունը ցածր է: Թեև Կարևոր հարցերով զբաղվելու համար օրն այնքան էլ բարենպաս չէ, միևնույն է, դուք այն հրաշալի կանցկացնեք: Կգտնեք հետաքրքիր նախասիրություններ: Օգտակար են շրջագայությունները, ամենափոքր փոփոխությունն անգամ կարող է երջանկացնել ձեզ: Նոր գաղափարներ կծնվեն:

Ովքեր սիրահարված են  նոր զգացողություններ կունենան, իսկ միայնակ Այծեղջյուրներն այսօր հնարավորություն ունեն հանդիպելու իրենց երկրորդ կեսին: Կենսական ներուժը բարձր է: Լի եք էներգիայով: Ձեր կենսախնդությամբ կվարակեք բոլորին: Կարող եք խոշոր գնումներ կատարել:

Ջրհոս: Որքան  շատ հետաքրքիր զբաղմունքներ գտնեք այնքան ավելի  լավ: Այսօր ձեզ կտրականապես հակացուցված է ձանձրույթը: Առաջիկայում սպասվող ճանապարհորդության համար կարելի է անհրաժեշտ գնումներ կատարել: Շատերի մոտ համարձակ մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրականացումը ուրախություն կբերի:

Մտերիմները միշտ չէ , որ համաձայնում են ձեզ հետ: Պատրասվեք,  այսօր կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալների մասին: Թեև զսպվածության շնորհիվ կխուսափեք վեճերից,  ներքուստ ցավ կապրեք  ստեղծված իրավիճակի համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում:

Ձկներ: Օրը խաղաղ կանցնի: Գլխապտույտ առաջացնող իրադարձություններ  չեն լինի, ինչը ճիշտ ձեր սրտով է: Ընկերների հետ հանդիպումը կբարձացնի տրամադրությունը: Կարող եք խոսել այն ամենից, ինչն անհանգստացնում է, անկասկած աջակցություն կստանաք: Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ:

Ընտանիքում տիրում է ներդաշնակ մթնոլորտ: Հարազատները պատրաստակամ են օգնել ձեզ ցանկացած հարցում: Խուսափեք հեռավոր ուղևորություններից: Կլիմայի, ժամային գոտու փոփոխությունները կարող են վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա:

Поделиться
Класс
Send
img9123_cnpdk.jpeg

«Չեմ զղջում հայհոյանքի համար»․ Վիլեն Գաբրիելյան (տեսանյութ)

img9121_k9oJK.jpeg

Ողբերգական դեպք Հրազդանում. հայտնի հրուշակագործին կախված են հայտնաբերել

img9116_rSHBg.jpeg

«3 անգամ փորձել են հետ բերել, 4-րդին սիրտը չի դիմացել». ինչն է դարձել 24-ամյա աղջկա՝ կյանքից հեռանալու պատճառը

img9109_Vyr-Q.jpeg

Ռուբեն Մխիթարյանը կմիանա Վարդան Ղուկասյանին

img7648_XMZXo.jpeg

Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. Բացառիկ կադրեր

img9085_SbhUr.jpeg

Վարդան Ղուկասյան․ Քաղաքապետարանի ճանապարհը՝ քրեական գործերի թաքցման կարճ ուղի՞

img9081_jwjbM.jpeg

Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանին

img9079_TmLck.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասացեք գոնե մի զիջում, որ Ադրբեջանն է արել». Փաշինյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին

img9078_YNeOv.jpeg

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է

img9077_2Ofyo.jpeg

Սարսափի մեջ ենք. Սյունիքո գյուղերի բնակիչները հաստատում են

img9074_JI9KV.jpeg

Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել

img9070_C7Dhx.jpeg

Կյանքումս 2 մեծ սխալ եմ գործել. մեկ, որ ամուսնացել եմ փոքր հասակում, մեկ էլ, որ ընտրել եմ Փաշինյանին