Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար

Life Ipress 2020-03-28 21:49:00 3594
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gggr_eLg56.jpg
Поделиться
Класс
Send

Խոյ: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան՝ ձեր ծրագրերն իրագործելու համար: Հարկ եղած դեպքում՝ կդիմեք խորամանկության, և, ինչ գնով էլ լինի, ցանկալի արդյունքի կհասնեք: Մտերիմների հետ շփումը հաճելի կլինի: Հարմար օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար:


 

Այսօր կարող եք կոմերցիոն գործունեությամբ զբաղվել, գործարքներ կնքել, գնումներ կատարել: Նոր նախաձեռնություններում հաջողության կհասնեք: Որքան ավելի համարձակ լինեն ձեր մտահաղացումներն, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանց իրականացումը ձեզ օգուտ կբերի:

Ցուլ: Այսօր ծագած բոլոր խնդիրներին հանգիստ վերաբերվեք: Շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավոր են ուրախալի իրադարձություններ: Կհասկանաք, թե ինչպես է պետք հասնել դրված նպատակներին: Կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն այդ հարցում:

Հրաշալի օր է առաջնորդի ձեր կարողությունները դրսևորելու համար:Ձեր բոլոր առաջարկները և նախաձեռնությունները հավանության կարժանանան:Կարող եք ուղևորությունների մեկնել, սիրելիները սիրով կընկերակցեն ձեզ:

Երկվորյակ: Եթե ինքնախաբեությամբ չզբղվեք և ինքներդ խնդիրներ չստեղծեք, ապա հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր ճիշտ որոշումներ կկայացնեք, կկողմնորոշվեք բարդ իրավիճակներում: Հակառակորդները չեն կարող և չեն էլ փորձի վնասել ձեզ: Կարող եք թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ:

Հնարավոր է որոշակի դրամական շահույթ, սպասեք թանկարժեք նվերների:Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի ծանոթություններ կհաստատեն, որոնք կարող են ռոմանտիկ զարգացում ունենալ:

Խեցգետին: Օրվա ընթացքում հետաքրքիր իրադարձությունները քիչ հավանական են: Նշանի շատ ներկայացուցիչների համար այն ձանձրալի և հոգնեցուցիչ կթվա: Ինքնադրսևորման հնարավորություն չեք ունենա: Ստիպված կլինեք համակերպվել, որ այսօր հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր պակաս տաղանդավոր են, ամգամ առանձնանում են իրենց հիմարությամբ: Ամեն դեպքում, թույլ մի տվեք, որ նախանձը գլուխ բարձրացնի, նամանավանդ, որ սեփական հաջողությունը սարերի հետևում չէ:

Փոքր ուղևորությունները, զբոսանքները, ճանաչողական էքսկուրսիաները տրամադրություն կբարձրացնեն: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք կոգեշնչեն ձեզ, հակառակ դեպքում մռայլ մտքերից չեք խուսափի:

Առյուծ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր նախապես գործողությունների ծրագիր են կազմել և այժմ հետևում են դրան: Բանավեճերում առավել ինքնավստահ եղեք, պնդեք ձեր տեսակետը: Ի վերջո հաղթանակ կտանեք, և ընդդիմախոսներիը ստիպված կլինեն ընդունել ձեր իրավացիությունը: Ազգականների հետ տարաձայնությունները կհարթվեն, որոշ հին խնդիրներ վերջապես լուծում կգտնեն:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, որոնք սակայն ժամանակավոր բնույթ են կրում, և անհանգստանալու կարիք չկա: Աշխատանքին վերաբերող հարցեր քննարկել չարժե: Գործընկերների հետ հանդիպումները ցանկալի չեն:

Կույս: Օրը հագեցած է ոչ միայն հաճելի իրադարձություններով, այլ նաև անախորժություններով: Հնարավոր են ընտանեկան վեճեր , որոնք հարաբերություններում լարվածություն կստեղծեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կփորձեն իրենց կամքը թելադրել շրջապատի մարդկանց, եսասիրություն կդրսևորեն, ինչի համար հետագայում կզղջան և կաշխատեն ուղղել թույլ տված սխալները:

Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Հեշտությամբ կհաջողվի գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Շատերի համակրանքին կարժանանաք: Կրող եք որոշ գնումներ կատարել, ձեռք բերել հագուս, օծանելիք, նաև այնպիսի իրեր, որոնք կընդգծեն հասարակության մեջ ձեր բարձր դիրքը:

Կշեռք: Այսօր աշխատեք ստվերում մնալ և ավելորդ ուշադրություն չգրավել: Նշանի շատ ներկայացուցիչներ նոր մտահաղացումներ կունենան, որոնց իրագործումը կնպաստի մասնագիտական աճին և կավելացնի եկամուտը: Ծրագրերի իրականացման հարցում՝ շտապողականություն դրսևորել չարժե: Զինվեք համբերությամբ, ձեռք բերեք նոր աջակիցներ:

Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կարող եք ձեր ուժերը փորձել նոր գործում: Այսօր հաշվի կառնեք մտերիմների փորձը և զերծ կմնաք սխալներից: Իմաստուն մարդիկ ճիշտ խորհուրդներ կտան:

Կարիճ: Գործերը լավ կդասավորվեն, անհանգստանալու կարիք չկա: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելիին զարմացնելու հնարավորություն կունենաք: Սիրային ժամադրությունները հաճելի ու տպավորիչ կլինեն: Շրջապատի համակրանքին արժանանալու համար՝ խորամանկության դիմելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա, փորձեք ձեզ բնական պահել:

Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է աշխատանքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Կարող եք նոր գործեր ձեռնարկել:

Աղեղնավոր: Անհանգստանալու պատճառ չկա: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են, օրը բարեհաջող կդասավորվի: Ստացված արդյունքները կարդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գործնական հեռանկարային առաջարկներ ստանաք: Հարմար օր է գործընկերների, գործատուների հետ շփվելու, նոր աշխատանքի անցնելու համար:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Իրադարձությունները միայն կուրախացնեն, հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար՝ անկեղծ և բնական եղեք:

Այծեղջյուր: Օրն առավել լավ կդասավորվի նրանց համար, ովքեր զբաղված են մեծամասշտաբ, բարդ գործերով: Ձեր իրավացիության հարցում լիովին վստահ եք, անիմաստ ժամանակ չեք վատնում կասկածների, անհանգստության վրա: Ճիշտ պահին ճիշտ որոշում կկայացնեք: Այսօր շատերը կհինանան ձեզնով և կհետևեն ձեր օրինակին:

Ամբողջովին աշխատանքին տրվել չարժե, քանզի սիրելիներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն: Խուսափեք գերհոգնածությունից, այն կարող է վատ ազդել ձեր ինքնազգացողության վրա:

Ջրհոս: Ավարտին հասցրեք սկսած գործերը, իսկ նորերին ձեռնամուխ լինելու հարցում՝ մի շտապեք: Կդժվարանաք գնահատել ձեր հնարավորությունները , ինչի հետևանքով կարող եք ստանձնել այնպիսի պարտականություններ, որոնք ձեր ուժերից վեր են, տալ խոստումներ, որ ի վիճակի չեք լինի կատարել: Ուղևորությունների մեկնելիս՝ հաշվի առեք, որ դրանք սպասվածից ավելի շատ ժամանակ կխլեն:

Սիրային հարցերի տեսանկյունից՝ օրը բարեհաջող է: Սպասեք հաճելի անակնկալների: Հնարավորություն կունենաք վերականգնել ընդհատված հարաբերությունները, սակայն քայլեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վերլուծել եք անցյալի փորձը և համոզված եք, որ նույն սխալները չեք կրկնի:

Ձկներ: Անելիքներ շատ կան, չսպասեք, թե որևէ մեկը կաջակցի ձեզ, ապավինեք սեփական ուժերին: Լի եք էներգիայով և ինքնուրույն կկարգավորեք բոլոր գործերը: Օգտակար տեղեկություններ կստանաք: Նպատակահարմար օր է նոր մասնագիտություն ձեռք բերելու համար:

Փորձեք խուսափել հարազատների հետ վեճերից, այսօր դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Անգամ, եթե ապացուցեք ձեր իրավացիությունը, միևնույն է դրանից ոչ մի օգուտ չեք քաղի: Կարող եք անշարժ գույքի հետ կապված որոշ հարցեր քննարկել, վերանորոգման աշխատանքներ սկսել, տեղափոխության շուրջ ծրագրեր կազմել:

Поделиться
Класс
Send
sahman-zinvor-1_C3d4h.png

Ադրբեջանական ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա

vao-siradexyay-mahacel-e_h0hO3.jpg

Մահացել է Վանո Սիրադեղյանը

ashot-pashinyan_NwteT.jpg

Աշոտ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որն արված է պատերազմի ժամանակ (Video)

putin-aph_-MPBX.png

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվի սայթաքո՞ւմ, թե կոշտ պատասխան. ինչ նկատի ուներ Պուտինը

ara-martirosyan-vracuhi_W9-yG.png

Քեզ ամեն ինչ կարելի է, կյանք. խելագարվում եմ քեզ համար. Արա Մարտիրոսյանը և վրացի հայտնի մոդելը սիրավեպ ունե՞ն (տեսանյութ)

syuniqimarzpet_oN9eK.jpeg

«Հրապարակ». Եղել է չոբան, բանակում չի ծառայել, հիմա էլ գնդապետ է

spanutyun_g9fQm.jpg

Դաժան սպանություն Հայաստանում

viravor_UJNpp.png

ՀՐԱՏԱՊ՝ Դիրքում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել. Դանիելյան

hayko-hasmik_aPaq0.png

Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի հարաբերությունների մասին (տեսանյութ)

hayko-anahit_DbNzT.jpg

Ժողովուրդ, Շատ Եմ Խնդրում՝ Հերիք Է Արդեն․ Մի Արեք Այդպես

pashinyan-vhukner_Tg5Er.jpg

Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. Հայկ Մամիջանյան

dolar-evro_B5dAp.jpg

Դոլարն ու եվրոն էժանանում են

extrasens-vardenis_nZ6pK.jpg

Վարդենիսին ուշադիր եղեք, այնտեղից են փորձելու հարձակվել

erasx_4W9Bz.jpg

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ

aliev-pashinyan_k0IJ3.jpg

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը․ Փաշինյան

adrbejancinery-krakum-en_6tD4J.png

ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ. Ինչպես են ադրբեջանցիները կրակում հայ դիրքապահների ուղղությամբ

badasyan-vahan_Qkapy.jpg

Ադրբեջանցիները ԱԹՍ-ով են հարվածել հայկական դիրքին. Վահան Բադասյան

vranner_-nYsB.jpg

Ադրբեջանական կողմը թիրախավորել է հայ զինծառայողների վրանը

artur-danielyan_ZouPD.jpg

«Արցախը հենց սենց ա հանձնվել». Արթուր Դանիելյան

adrbejanci-zinvor_3FtW5.jpg

Ահա, թե ումպատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ Հայ-ադրբեջանական սահմանին

zinvor_SOvvt.png

ԿԱՐԵՎՈՐ՝ Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊԲ

artak-beglaryan_EzYzW.jpg

Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացնում զինծառայողների վիրավորվելու հանգամանքների և առողջական վիճակի մասին

timthumb-4_k3unY.jpg

Տվյալ հենակետում այդ պահին եղել է 6 զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են

sahman-zinvor-1_kFwN5.png

ՊԲ-ն՝ դիրքային ու տարածքային կորստի մասին

sahman-zinvor-110_0Shvx.jpg

Արցախի Հարավ գյուղի դիրքերում փոխհրաձգություն է եղել