Աստղագուշակ` ապրիլի 4-ի համար

Life Ipress 2020-04-03 21:52:00 2076
hoo_kXFnK.jpg
Поделиться
Класс
Send

Խոյ: Օրվա առաջին կեսը հարմար է գնումներ կատարելու, գործարքներ կնքելու համար: Զբաղվեք այն ամենով , ինչը հոգեհարազատ է և հետագայում չեք զղջա:Կարող եք որոշումներ կայացնել աշխատանքին վերաբերող մի շարք հարցերում, քննարկել գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունները:


Օրվա երկրորդ կեսին անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց լիարժեք երջանիկ կզգան: Հրաշալի ժամանակահատված է թե՛ ժամադրությունների և թե՛ ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ցուլ: Այսօր որքան էլ մեծ է գլխապտույտ արկածներին, էքստրեմալ զվարճանքներին տրվելու գայթակղությունը, փորձեք զերծ մնալ այդ ամենից: Զբաղվեք թեկուզ ոչ այնքան հետաքրքիր, սակայն անվտանգ գործերով: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության կարիքը շատ ունեն, փորձեք ժամանակ գտնել նրանց համար:

Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հարցերում կարևոր որոշումներ կայացնել, առավել ևս որևէ մեկի հետ քննարկել այն: Ամենայն հավանականության, շատ շուտով կփոխեք ձեր կարծիքը, իսկ ավելորդ անկեղծության պատճառով, կարող եք անհեթեթ իրավիճակում հայտնվել:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ոչինչ մի ձեռնարկեք: Հնարավորության դեպքում, հետաձգեք բոլոր բարդ գործերը: Միևնույն է կենտրոնանալ չի ստացվի,իսկ վրիպումներ թույլ տալու վտանգը մեծ է: Հետագայում կկարողանաք լրացնել բացթողումները, կհաղթահարեք ընթացիկ հարցերը, գլուխ կհանեք բոլոր բարդ խնդիրներից:

Կենսական ներուժը բարձր է: Օրվա երկրորդ կեսը հարմար է սպորտով զբաղվելու, նաև ակտիվ հանգստի համար: Ռոմանտիկ ճանապարհորդությունները հաճելի կանցնեն և ձանձրալի չեն թվա:

Խեցգետին: Օրվա առաջին կեսն այնքան էլ արդյունավետ չէ, հետևաբար առավոտյան կարող եք քնել որքան ուզում եք: Իսկ արդեն օրվա երկրորդ կեսին, հնարավոր են մի շարք հետաքրքիր իրադարձություններ: Կհանդիպեք մարդկանց, ովքեր մեծ արժեք ունեն ձեզ համար: Նրանց հետ հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ:

Երեկոյան սպասվում են հաճելի, ռոմանտիկ անակնկալներ: Հնարավորություն կունենաք սիրելիի հետ զրուցել այն ամենի շուրջ, ինչն անհանգստացնում է, նաև վերջին ժամանակներս ծագած խնդիրներին լուծումներ գտնել:

Առյուծ: Հաճելի և արդյունավետ օր է սպասվում: Եթե աշխատելու մեծ ցանկություն ունեք, ապա անմիջապես գործի անցեք, այսօր կարող եք շատ բան հասցնել: Ձեր կայացրած ոչ ստանդարտ որոշումները ճիշտ են: Փորձեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Անգամ եթե ստիպված լինեք ծայրահեղ քայլերի դիմել, իրադարձությունների հետագա զարգացումը կապացուցի, որ ճիշտ եք գործել

Զգացմունքային դաշտը կայուն է: Լավ տրամադրություն կունենաք: Հրաշալի օր է մտերիմներին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք որոշ գնումներ կատարել: Ընտրությոն հարցում չեք սխալվի
Կույս: Բարդ օր է սպասվում: Կարճ ժամանակահատվածում նպատակներին հասնել չի հաջողվի: Որոշ Կույսեր կկորցնեն սկսած գործերի հանդեպ հետաքրքրությունը՝ գիտակցելով, որ մոտ ապագայում դրանք ավարտին հասցնել չի ստացվի: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, ձեր ցանկացած քայլը կքննադատեն, անվերջ կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին:

Տանը ևս խնդիրներ կծագեն: Պատահմամբ կարող եք վիրավորել սիրելի մարդկանց: Ներման դժվար թե արժանանաք, սակայն հանգիստ վերլուծելով ստեղծված իրավիճակը, ճիշտ ռազմավարություն կմշակեք, ինչի շնորհիվ էլ մի շարք խնդիրներ կլուծեք:

Կշեռք: Հրաշալի օր է ձեր մտահաղացումները, անձնական կամ գործնական բնույթի ծրագրերն իրականացնելու համար: Այսօր ամենուր հաշտարարի դեր կկատարեք: Գործընկերներին, հարազատներին զերծ կպահեք ամեն տեսակ կոնֆլիկտներից: Օգնելով բոլոր նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել՝ ինքներդ հոգեկան հանգստություն ձեռք կբերեք

Գումարային որոշ հարցեր կձգձգվեն: Կխուսափեք ֆինանսական ճգնաժամից , եթե կրճատեք ծախսերը, հետաձգեք որոշ գնումներ: Հարմար օր է ուղևորությունների մեկնելու, հանգիստը բնության գրկում վայելելու համար:

Կարիճ: Հնարավոություն կունենաք լուծել, վերջերս անհանգստացնող ,անձնական, գործնական բնույթի մի շարք հարցեր: Հնարամտությունը, հետաքրքիր լուծումներ գտնելու ունակությունն՝ այսօր շատ իրավիճակներում կօգնեն ձեզ: Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր ստեղծագործական գործունեությամբ են զբաղվում:

Կենսական ներուժը բարձր է, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ ձանձրույթ կամ հոգնածություն չեք զգա: Հարմար օր է հարազատների հետ անկեղծանալու, ապագայի շուրջ որոշ ծրագրեր քննարկելու համար:

Աղեղնավոր: Օրվա սկզբում կարող է թվալ, թե ամբողջ աշխարհը ձեր դեմ է, սակայն ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն, կհաջողվի շրջապատի հետ լեզու գտնել: Գործնական հետաքրքիր առաջարկներ կստանաք, գործարքներ կկնքեք, որոնք շահեկան կլինեն: Հրաշալի օր է խոշոր գնումներ կատարելու համար:

Երեկոյան ուշադիր եղեք հարազատ ների նկատմամբ: Լսեք բոլոր նրանց, ովքեր կցանկանան կիսվել ձեզ հետ իրենց խնդիրներով: Բարեհաջող օր է սիրելիի ընկերակցությամբ ուղևորության մեկնելու , ինչպես նաև սիրային ժամադրությունների համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Հաջողությամբ ավարտին կհասցնեք բոլոր գործերը, կզբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Նոր ծանոթություններ կհաստատեք: Գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ձեռքից բաց չեք թողնի: Գործի կդնեք ձեր հմայքը, հաճոյախոսություններ կշռայլեք, ճիշտ ժամանակին օգնության ձեռք կմեկնեք:

Հրաշալի օր է սիրային հարաբերություններ սկսելու համար: Կարող եք ժամադրության առաջարկ անել նրան, ով երկար ժամանակ է ինչ հետաքրքրում է ձեզ: Արդեն կայացած զույգերը դժգոհելու առիթ չեն ունենա, սիրելիի հետ լավ ժամանակ կանցկացնեն:

Ջրհոս: Ֆինասական հարցերում չարժե ռիսկի դիմել: Փորձված միջոցներ կիրառեք, հաշվի առեք շրջապատի մարդկանց փորձը, հետևեք խորհուրդներին, զերծ մնացեք չմտածված քայլերից: Եթե անկեղծ լինեք և վստահեք մտերիմներին, ապա վերջիններս կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն հետաքրքրվել այն ամենով, ինչի հանդեպ ժամանակին անտարբեր են եղել: Առողջարարական պրոցեդուրաները՝ կօգնեն լիցքաթափվել:

Ձկներ: Թեև օրվա ընթացքում նշանակալի իրադարձություններ, լուրջ փոփոխություններ չեն լինի, այնուամենայնիվ, հաճելի պահեր կստեղծվեն: Չեք կորցնի լավատեսությունը, ուրախանալու համար նորանոր առիթներ կգտնեք:Այսօր շատերը կցանկանան մտերմանալ ձեզ հետ, բարեբախտաբար,ընտրության հնարավորություն կունենաք:Ինքներդ կորոշեք, թե ում հետ արժե շփվել ,իսկ ում հետ՝ ոչ:

Ինքնազգացողությունից չեք դժգոհի, անգամ օրվա վերջում հոգնածություն չեք զգա: Այսօր կարող եք ձեռնարկել ցանկացած գործ, անհաղթահարելի դժվարություններ չեն ծագի:

Поделиться
Класс
Send
ntk_AMEiN.jpg

Հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ Արման Թաթոյան

bdhp_jgA5C.jpg

«Խաղաղության պատրաստվող այս տգետներին ու դեռևս նրանց սատարողներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին»

ds_N8esm.jpg

Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info

ntd_29Z5Z.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել». Լենա Նազարյան

bfgi_YxUW5.jpg

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է․ ոստիկանություն

hjj_E5lNh.jpg

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ. խոսվել է ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

nbh_i8yTI.jpg

Հ2-ը զրկվեց հեռարձակման լիցենզիայից. Գոհար Սրապիոնյան

nkll_nNosE.jpg

Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավոր ԱԱԾ աշխատակիցների ինքնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ko_oO5Wm.jpg

Դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները. ԱԳՆ խոսնակ

kh_T8tMt.jpg

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

kp_1eTAq.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քարվաճառի շրջանում զոհվածների աճյունների որոնման հավելյալ խումբ է ստեղծվել․ ՌԴ ՊՆ

nno_zgYid.jpg

Ալիևները թեյ են խմում Շուշիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

bfhh_dUSUV.jpg

Ինչպես և որտեղ է նշել թոռնուհու ծնունդը Սամվել Կարապետյանը. ՖՈՏՈ

ndh_-l7XI.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բոմժեր էին, որոնց «Իմ քայլը» փող էր բաժանել». Վազգեն Մանուկյանն` իր ճանապարհը փակած քաղաքացիների մասին

arsen-torosssyan_1ZZtN.jpg

Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել

aliev-mehriban_ItPaL.jpg

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը կնոջ հետ գնում է Շուշի

mmml_pF4a7.jpg

Էրդողանն ակնարկել է ԼՂ-ում խաղաղապահներից ազատվելու պլանների մասին

bdii_GuJP_.jpg

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Մոսկվա է ժամանել մասնավոր այցով. աղբյուր

kmm_i9y3h.jpg

Մահվան ելքով կրկնակի վրաերթ

mklm_64nX3.jpg

Ադրբեջանական բեռնատարը կողաշրջվել է Բերձորի միջանցքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

nnbk_1uhk4.jpg

Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել. Տիգրան Աբրահամյան

klo_1Bzpr.jpg

Էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում և 7 մարզերում

hff_6H_IP.jpg

Լուսյա Հակոբյանի սենսացիոն կանխատեսումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ggg_3O_Hh.jpg

Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

gff_68tY8.jpg

Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը շատ վտանգավոր հայտարարություն ա արել օրերս. Անժելա Էլիբեգովա

Բանակ 63183

Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info

Հասարակական 31782

ՖՈՏՈ. Ռիտա Սարգսյանը չի մահացել, դագաղը եղել է դատարկ․ Հասմիկ Մարտիրոսյան

Իրադարձային 17970

Տեսանյութ, թե ինչպես Ստեփանակերտի մորգում մաhացած համարվող զինվորը դուրս եկավ կոմայից

Հասարակական 17130

«Շուռնուխցի էս պապիկը ստիպված ա իր ծեր կնոջ հետ միայնակ դիմակայել ադրբեջանցիների ծաղրին»

Բանակ 12882

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուբաթլուից, Ջաբրայիլից հրաշքով փրկված զինվորը ողջ-առողջ տուն է վերադարձել

Իրադարձային 12498

Տիկո ձախ նայի, ուշադիր… արխիվային տեսանյութ մեր տղերքից

Իրադարձային 10950

Զինվորներին տարել են Արցախ, պատուհանները փակել են, ասել հագուստները պետք է փոխեք. 150 երեխայի փորձել են ոտքով անցկացնեն սահմանը. խայտառակ փաստեր. ծնողներ

Իրադարձային 9075

ՀՐԱՏԱՊ. Կրակ են արձակել հայկական բեռնատարների վրա

Հասարակական 8523

Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info

Քաղաքական 8232

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ այսօր չհաջողվեց լուծել ռազմագերիների հարցը. Նիկոլ Փաշինյան