Առեղծվածային հրադադար

Առեղծվածային հրադադար. «Հրապարակ»

Բանակ Ipress 2022-09-16 10:57:00 5598
de058f2c-a6ab-4ef2-ad8d-8a66f70d07c5_3pGcA.jpeg

«Հրապարակ»-ը գրում է.Հայ-ադրբեջանական սահմանին հաստատված առեղծվածային հրադադարի փաստը նախօրեից քննարկվում է քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում։ Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում գուժեց, թե պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել փաստաթուղթ, եւ որը մայրաքաղաքի կենտրոն դուրս բերեց համբերությունը կորցրած բազմահազար քաղաքացիների, սահմանին հանկարծ հրադադար հայտարարվեց:

Ավելին, հրադադարը չնչին խախտումներով պահպանվեց նաեւ հաջորդ օրը։ Մասնավորապես, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ուշ երեկոյան Հանրայինի եթերով ասաց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն: Փաստացի, ադրբեջանական կողմը հավատարիմ մնաց նախօրեի պայմանավորվածությանը, այն դեպքում, երբ խախտել էր ՌԴ միջնորդությամբ դեռ սեպտեմբերի 13-ին ձեռք բերված պայմանավորվածությունը։ Բայց կասկածներ կան, որ ոչ մի էական միջամտություն էլ չի եղել` բոլորովին այլ գործոններ են առաջացրել հրադադարի «պահանջը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի կեսգիշերն անց հարձակումից հետո առավոտյան ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն պահպանել հրադադարը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների։

«Մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի եւ Երեւանի հետ։ Հայաստանի ղեկավարությունից ստացվել է կոչ՝ առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան եւ ՀԱՊԿ-ի միջոցով իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ սեպտեմբերի 13-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ից (ՀՀ ժամանակով՝ 10:00-ից) հրադադարի հաստատման մասին, կիրականացվի ամբողջությամբ»,- ասված էր  ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Սակայն հրադադարի հաստատումից հետո էլ սահմանին իրավիճակը շարունակեց մնալ լարված։ Հենց այս փաստն էլ տարատեսակ քննարկումներ ու վարկածներ առաջացրեց նախօրեին հաստատված եւ պահպանված հրադադարի թեմայով, հնչեցին կասկածներ` Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածության մասին։ 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ  գլխավոր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչ իրադարձություն է տեղի ունեցել արտաքին քաղաքականությունում, բանակցություններում` իրականում սա զուտ հումանիտա՞ր հրադադար է, ինչպես ներկայացվում է, թե՞ հնարավորություն է՝ գործողությունները նոր ճակատում այլ ինտենսիվությամբ զարգացնելու համար․ «Իրականության մեջ մի քանի պատճառ կարող է լինել՝ հրադադարի հաստատման, դրանցից առաջնային է այն մեկը, որը հատկապես քննարկումների առարկա դարձավ քաղաքական իշխող ուժի ղեկավարի հայտարարություններից հետո: Այն է, որ կա քաղաքական պայմանավորվածություն, ինչի հետեւանքով Հայաստանը պետք է գնա Ադրբեջանի ներկայացրած որոշ պահանջների կամ առանցքային պահանջների իրացմանը: Եվ եթե Ադրբեջանի ներկայացրած որոշ առանցքային պահանջները Հայաստանը կատարել է, դրա հետեւանքով Ադրբեջանը ժամանակավորապես հրադադար է հայտարարել` մինչեւ այդ ներկայացրած պահանջների կյանքի կոչումը։ Երկրորդ տարբերակն այն է, որ հնարավոր է Ադրբեջանը որոշակի վերախմբավորումներ է իրականացնում ճակատում եւ դրանով պայմանավորված՝ ժամանակավոր դադար է վերցրել։ Բնականաբար, չեն բացառվում նաեւ այլ զարգացումներ, բայց ես կարծում եմ, որ այս պահին հրադադարի գլխավոր պատճառները կարող են այս երկուսը լինել»։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, կասկած չունի, որ սեպտեմբերի 13-ից սանձազերծված պատերազմը Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածության արդյունք է, եւ երբ բանակը սկսեց իր առաքելությունը կատարել` թշնամուն հետ շպրտել, իսկ ժողովուրդն էլ ոտքի կանգնեց, երկուսն էլ ընկրկեցին․ «Տեղի ունեցողն այնքան պարզ է, որ մեծ ջանքեր պետք չեն հասկանալու համար։ Այդ հարձակումը, ամեն ինչը եղել է պայմանավորված։ Մարդիկ պայմանավորվել են, սա ասել է, որ կստորագրեմ, իսկ մինչ այդ հակառակորդը պետք է ուժի միջոցով ճեղքեր մեր սահմանը, որ լեգիտիմ հիմք առաջանար։ Բայց երբ հակառակորդն անհաջողության մատնվեց` չկարողացավ ճեղքել մեր պաշտպանությունը, հիմա որ ստորագրեր, կասեին` դու 100 տոկոսով դավաճան ես, ի՞նչ է եղել, որ ստորագրում ես` մարդիկ կռվում են։ Իրենք ուզում էին վիճակն օրհասական դարձնել, բայց իրենց ծրագրերը ժողովուրդը խափանեց, դա է պատճառը, որ հետ են կանգնում»։

Կան նաեւ այլ վարկածներ, դիցուք՝ որոշ շրջանակներ պատահական չեն համարում, որ հրադադարի մասին հայտնեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հայտնի է Արեւմուտքի հետ կապերով, իսկ սա նշանակում է, որ Արեւմուտքը, հասկանալով, որ Փաշինյանի իշխանությանը վտանգ է սպառնում, իսկ նրա հեռանալն իրենց ձեռնտու չէ, ոչ էլ Ադրբեջանին է ձեռնտու, որոշել են հետ քաշվել, մինչեւ ներքաղաքական գործընթացները հանդարտվեն։ Ի դեպ, երեկ՝ օրվա վերջում, Ալեն Սիմոնյանն էլ հրապարակային հայտնեց, որ ԱՄՆ դերակատարումը հրադադարի հարցում մեծ է եղել։ Մի ուշագրավ փաստ եւս. մեզ ասացին, որ սահմանին կանգնած զորքին չեն տեղեկացրել հրադադարի պայմանավորվածության մասին, դիրքերում կանգնածներն անգամ անակնկալի են եկել, որ ադրբեջանցիները միանգամից ինչ-որ հրաշքով լռել են

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն