Առեղծվածային դեպք Երևանում

Առեղծվածային դեպք Երևանում

Իրադարձային Ipress 2022-10-09 11:43:00 2895
paytyun_FQssp.jpg

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 2/8 հասցեում գործող «» հյուրատանը պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել հյուրատան աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։  Բժիշկները, նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  

Պայթյունի հետևանքով հյուրատունը կրել է խոշոր չափի նյութական վնաս, կոտրվել են ապակիները, դռները։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ անգամ բետոնե ծածկի պանելային հատվածներից է որոշ մասերից պոկվել։ Հյուրատան կրել է մի քանի միլիոնի վնաս։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների, ինչպես նար պայթյունի հետևանքով դիմացի մայթում կայանված ու վնասված Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը