Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. 10 ժամից ավելի որոնվում էր Նիկոլ Փաշինյանին հարց տված քաղաքացին

Առեղծվածային դեպք՝ Արագածոտնի մարզում. 10 ժամից ավելի որոնվում էր Նիկոլ Փաշինյանին հարց տված քաղաքացին

Իրադարձային Ipress 2024-07-15 13:31:00 1059
arexcvacayin-depq_n2IE6.jpg

Հուլիսի 13-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին են դիմել Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ 32-ամյա Արտակ Ն.-ի հարազատները և հայտնել են, որ Արտակ Ն.-ն առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում տնից դուրս է եկել Շիրակի մարզ մեկնելու, դեղ գնելու նպատակով, սակայն մինչև այժմ նրանից տեղեկություններ չունեն և հայտնել են, որ ունեն կասկածներ, որ նրա հետ ինչ-որ վատ բան է պատահել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Արագածի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝  բաժնի պետ Գևորգ Պալյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մեքլոնայնի գլխավորությամբ, Ծաղկահովիտ գյուղի բնակչության մեծ մասը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության, Աշտարակի, Ապարանի և Արագածի փրկարարները կինոլոգների հետ 10 ժամից ավելի որոնողական աշխատանքներ են կատարել՝ Արտակ Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Գեղաձոր-Հնաբերդ ճանապարհահատվածում հայտնաբերվել է նրան պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան՝ ճամփեզրին կայանված, դռները բաց վիճակում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են անձնական իրերը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հայտնաբերել են նրա հարազատները և տեղեկությունը փոխանցել ոստիկանության Արագածի բաժին:

Տեղում տարածքը սահմանազատել են ՊԾ Արագոծտնի մարզի գումարտակի պարեկները:

Ժամեր շարունակ որոնողական աշխատանքների՝ արդյունք չտալու պատճառով դեպքի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Արդեն գիշերը՝ ժամը 21:30-ի սահմաններում, նրան Ծաղկահովիտ բնակավայրի սկզբնամասում իր ազգականը հայտնաբերում է, որից հետո նրանք ներկայանում են ոստիկանության Արագածի բաժին:

Ֆոտոլրագրողի հետ զրուցում նրա հարազատներն ասում էին, որ նրա նկատմամբ հավանաբար հաշվեհարդար են տեսել, քանի որ երբ 1 օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արագածոտնի մարզ, Լեռնապար գյուղում ինքը վարչապետին դժգոհել է ճանապարհների ոչ որակյալ ասֆալտապատման համար, հայտնել է, որ ավարտին չի հասցվում Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները, ու հարազատները ասում էին, որ դա է եղել պատճառը, որ նրան առևանգել են:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Ն.-ն Ծաղկահովիտ համայնքի սոցիալական աջակցության հարցերով բաժնի պետն է, ով Ծաղկահովիտում ունի նաև ատամնաբուժարան:

Իրավապահներն էլ ունեն կասկածներ, որ ոչ մի առևանգում տեղի չի ունեցել և նրա անհետանալը կապ չունի նրա հարազատների կողմից բարձրաձայնված այն խնդիրների հետ, որ եթե նա վարչապետին ոչ հաճելի հարցեր չտար, ապա նրա հետ այս դեպքը տեղի չէր ունենա:

Հարազատերը նշում էին նաև, որ իրենք ՀՀ վարչապետից ու Կառավարությունից ոչ մի դժգոհելու առիթ չեն ունեցել, միշտ աջակցել են Կառավարության ծրագրերին ու վարչապետը ոչ մի կապ չունի այդ դեպքի հետ, այլ ասում էին, որ հնարավոր է՝ ասֆալտապատում կատարող ընկերության մատն է խառը:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն