«Անցել է թշնամու վերահսկողության տակ անցած դիրք ու զենքերը վերցրել». Ալբերտը հրաժարվել է նահանջել ու զոհվել է հայրենիքը պաշտպանելիս. ՏԵՍԱՆ

«Անցել է թշնամու վերահսկողության տակ անցած դիրք ու զենքերը վերցրել». Ալբերտը հրաժարվել է նահանջել ու զոհվել է հայրենիքը պաշտպանելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բանակ Ipress 2022-06-07 23:01:00 1044
albert_widLz.jpg

forrights.am-ը գրում է. Զորացրված Աբրահամ Մարուխյանին, նրա տուն գնալուց մեկ ամիս էլ չանցած, պատերազմը նորից վերադարձրեց սահման:  Նա սեպտեմբերի 27-ին թշնամու հարձակման մասին լուրը ստանալուն պես՝ ծնողներին տան շեմից հրաժեշտ տալով,  մեկնել էր Արցախ: Ցանկացել էր պատերազմել Մատաղիսում, որտեղ երկու տարի ծառայել էր որպես սպա:

Աբրահամ Մարուխյանը լեյտենանտ էր: Չնայած, որ ուներ դիվանագետի մասնագիտություն, բայց 2018 թվականին որոշել էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո ստացել էր լեյտենանտի կոչումն ու ծառայության անցել Մատաղիսում: Հրետանու հետախուզության պետն էր:

44-օրյա թեժ մարտերի առաջին օրերին Աբրահամը մարտերին մասնակցել է Հորադիզում: Ծանր մարտեր են եղել, թշնամին անդադար հրետանակոծել է դիրքերը որտեղ եղել են լեյտենանտն ու զինակից ընկերները: Հրամանատարական կազմից նահանջի հրաման է եղել: Աբրահամն ու ևս հինգ հոգի հրաժարվել են նահանջել:

«Նահանջ հրաման է եղել, հինգ ընկերներով հետ չեն եկել, մնացել են հայրենիքը պաշտպանելու: Ինքը նահանջող չէր, Աբրահամն ապրում էր «ոչ մի թիզ հող կորցնելու» գաղափարով»,- ասաց հայրը՝ Տիգրան Մարուխյանը, նրան Աբրահամի այս որոշման մասին հայտնել են պատերազմից վերադարձած ընկերները:

Ծնողների փոխանցմամբ՝ նա նույնիկս իր սաղավարթն է տվել պատերազմի մի մասնակցի, որը  բազմազավակ հայր է եղել

Նահանջ հրամանից հետո Աբրահամը ստանձնել է վեց հոգանոց խմբի հրամանատարությունը, զուգահեռ մարտական պատրաստվածություն սովորեցրել ընկերներին: Որոշ ժամանակ անց զենքի խնդիր է առաջացել:  Հորը պատմել են, որ Աբրահամն անցել է հայկական կողմից լքված մի պոստ, որը դեռ գրավված չի եղել թշնամու կողմից, բայց նրանց նշանառության տակ է եղել, և, այնտեղից զենքեր է վերցրել:

«300 կոչվող պոստ է եղել, որը նաև  ղեկավարման կետ է եղել, այդտեղից հայերը նահանջել են: Աբոն իմանալով, որ այտտեղ զենք կա հոկտեմբերի 2-ին գնացել ու բերել էր, նաև մնացած կարևոր քարտեզներ են եղել, որոնք ոչնչացրել է, որ թշնամին չտիրապետի կարևոր տեղեկությունների: Ճանապարհին էլ մի թուրքի են սպանել»,- փոխանցեց հայրը:

Աբրահամն ու ընկերները զոհվել են հոկտեմբերի 3-ի լուսաբացին: Ծնողները յոթ ամիս շարունակ չեն կարողացել գտնել իրենց որդու դին:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը