Աննա Մանուչարյան դերասանուհուն շատերն են ճանաչում և հիշում նրա վառ կերպարները։ Վերջին շրջանում, սակայն, Աննան գործունեության այլ ոլորտ է ընտրել և էկրաններին չի երևում։
Բայց մի առիթով նա նշել էր, որ հնարավոր է կրկին վերադառնա, եթե, իհարկե, լավ, հարմար առաջարկներ լինեն։ Այս շրջանում Աննա Մանուչարյանի զբաղվածությունը բիզնեսի ոլորտում է։ Նա գեղեցկության սրահ ունի, որը բավականին լայն ճանաչում է ձեռք բերել։
Դերասանուհին մի առիթով անդրադարձ է կատարել անձնական կյանքին և հայտնել, որ ամուսնալուծվել է և դստերը՝ Մալենային, միայնակ է մեծացրել։
Վերջերս դերասանուհու հետևորդներին ուրախացրեց այն իրողությունը, որ Աննան համացանցային տիրույթում նշել էր ամուսնացած լինելու մասին։
Սակայն կողակցի հետ համատեղ կադրերով դերասանուհին հանդես չի եկել։
Թե ով է Աննայի սիրելին, դեռևս հայտնի չէ, բայց որ նրա սիրտն այլևս զբաղված է, դա արդեն իրականություն է։
