Այսօր Վարդավառն է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Այսօր Վարդավառն է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Եկեղեցի Ipress 2023-07-16 10:04:00 342
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vardavar_KE9a4.jpg

Հայ Աառաքելական եկեղեցին այսօր նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է.

«Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով:

Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Поделиться
Класс
Send
trampi-pary_Q8Y5P.jpg

Ինչպես է Թրամփը պարում հաղթանակից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jur-chi-linelu-3_--kDW.jpg

Ջուր չի լինելու նոյեմբերի 6/7-ին

exanaky-hayastanwum_tlU-f.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

iveta-mukuchyan_WxqUF.jpg

Որքան գումարի դիմաց է Իվետա Մուկուչյանը երգել Երևանի տոնին

vanadzorum-haytnvel-en-shnakerner_RyiGo.jpg

Արաղը քեզնից, շունը` ինձնից, գնանք կերուխումի․ Վանաձորում շնակերներ են հայտնվել

inch-en-haytnum-astxagushaknery_e2F2d.jpg

Նոյեմբերը դժվար է լինելու բացարձակապես բոլորի համար. Ինչ են հայտնում աստղագուշակները

narine-varujan_JxkXf.jpg

Ուր է կորել Նարինե Ալեքսանյանը և որտեղ է հիմա ապրում Նարինե-Վարուժան զույգը

dolar-rubli_jSu5F.jpg

Դոլարը և ռուբլին թանկացան․ ԿԲ

erexan-kotrel-e-voghnashary_f_8n-.jpg

9-ամյա աղջիկը կոտրել է ողնաշարը՝ առևտրի կենտրոնում ցատկելով բատուտի վրա

hadruti-srjani-moxrenes_1KdgP.jpg

Ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը

astxagushakthlsj_UBEzz.jpg

Աստղագուշակ՝ նոյեմբերի 6-ի համար

img6983_oLRBD.jpeg

ՀՀ-ում կայացավ Ռոթարի ակումբի գրանցումն ու ներկայացվեցին աննախադեպ նախագծերը

Life 97737

«Ասեցի քանի նիհարել եմ, ֆոտոշութ անեմ». Պոնչի նոր հրապարակումը

Life 71931

Լուռ հետևում եմ հորինված պատմություններին. Լիլիթ Բասյան

Իրադարձային 65208

Մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը․ Հայտնի է մահվան պատճառը

Life 47139

Թոռս ուսուցչին ասել էր`պապիկս ամեն իրիկուն հարբած գալիս է տուն, բոլորիս վրա գոռում. Դավիթ Հակոբյան

Իրադարձային 46704

Տեսախցիկն արձանագրել է Ուշիի ոլորանի ողբերգական վթարը. Տեսանյութ

Իրադարձային 43530

Հերթական սկանդալը Երևանի դպրոցներից մեկում

Իրադարձային 39555

Փողի համար իմ տան ճրագը մարեցին, որ երբեք էլ չի լուսավորվի. 56-ամյա կնոջ ամուսին

Հասարակական 36816

Մաշ Իսրայելյանի մահացած քույրը ամուսնացած էր, ուներ 2 երեխա․ Լուսանկարներ

Իրադարձային 33891

Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն

Հասարակական 33231

Հայտնի է՝ երբ կմեկնարկեն դպրոցների ձմեռային արձակուրդները