Ամուսինների հարևանները բացառիկ մանրամասներ են հայտնել հոր կողմից երեխաների բռնաբարության վերաբերյալ

Ամուսինների հարևանները բացառիկ մանրամասներ են հայտնել հոր կողմից երեխաների բռնաբարության վերաբերյալ

Իրադարձային Ipress 2023-08-18 14:50:00 2457
anna-4_mCvMI.jpg

Համացանցում երեկվանից տարածված տեսանյութում երեխային բռնության ենթարկող կինը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված Աննա Մայիսի Արևշատյանն է։

Ըստ ընտրողների ռեգիստրի՝ այն հասցեում, որտեղ գրանցված է կինը, գրանցված է ևս երկու անձ՝ Մադաթյան Թաթուլ Բարիսի, որը նրա ամուսինն է, և Զախարյան Մարիամ Սամվելի։

Աննա Արևշատյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջերս ընտանիքը տեղափոխվել էր Գյումրի, հետո՝ Երևան։ Ըստ նույն աղբյուրների՝ Աննա Արևշատյանն ու Թաթուլ Մադաթյանը ունեն հինգ երեխա։ 

Սոցիալական ցանցերի էջում Աննա Արևշատյանը լուսանկարներ է հրապարակել ինչպես երեխաների, այնպես էլ Թաթուլ Մադաթյանի հետ։ 

Աննա Արևշատյանը, ըստ «Դատալեքս»-ի, 2017 թվականին դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։

Գավառի բնակիչներից մի քանիսը, որոնք նախընտրում են անանուն մնալ, «Հետք»-ի հետ զրույցում պատմեցին, որ Թաթուլ Մադաթյանը իր անչափահաս աղջիկ երեխային բռնաբարելու համար դատապարտվել է։ Նրա վերաբերյալ գործը «Դատալեքս»-ում փակ է։  Բնակիչներն ասում են, որ նրան հաջողվել է մի քանի ամիս բանտում անցկացնելուց հետո դուրս գալ, քանի որ երեխայի մայրը՝ Թաթուլ Մադաթյանի կինը, բողոքը հետ է վերցրել։

Աննա Արևշատյանը և Թաթուլ Մադաթյանը հաճախ են դիմել համայնքապետարան՝ օգնություն ստանալու խնդրանքով։

Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի բաժնից տեղեկացրին, որ այս պահին ուսումնասիրում են ընտանիքի պատմությունը։ Այլ մանրամասներ կհայտնեն առաջիկայում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը