Ամուսինը դիրքերում է եղել, կինը 2 երեխաներին վերցրել և դուրս է եկել․ Մանրամասներ

Ամուսինը դիրքերում է եղել, կինը 2 երեխաներին վերցրել և դուրս է եկել․ Մանրամասներ

Իրադարձային Ipress 2024-11-09 00:10:00 4269
xoshor-hrdeh-1_n4swf.jpg

«Մեր համագյուղացու տունն է սպա է, դեպքի ժամանակ դիրքերում է եղել, ընտիր տղա է մեր, գյուղի լավ ջահելներից։ Կինը երեխաների հետ մենակ է տանը եղել, հասցրել է 2 և 7 տարեկան տղաներին միայն վերցնել և դուրս գալ տանից, ուրիշ ոչինչ չեն կարողացել հանել`ո'չ փաստաթղթեր, ո' չ էլ այլ բան. տունն ամբողջովին այրվել է

Այժմ տղայի հայրական տուն են տեղափոխվել։ Բնակարանը գնել էին ու տեղափոխվել. առանձին էին ապրում։ Դեռ ոչ մի տեղ չեն դիմել,բայց համագյուղացիները համախմբվել,ով ինչով կարողանում, օգնում է։ Մեր գյուղի մարդիկ այդպիսին են. միշտ իրար հասնում, օգնում են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը

Թե ինչից է տունը այրվել, վարչական ղեկավարը հստակ չգիտեր, ենթադրում էր, որ միգուցե հոսանքից, կամ փայտի վառարանից է եղել, սակայն նշեց, որ դժբախտ դեպք է, բոլորիս հետ էլ կարող է պատահել, ուղղակի տարեմուտին`նոր տարվա դեմ, նման բան եղավ. մի քիչ դաժան բան է։

Անդրանիկ Հախվերդյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց նաև, որ միայն իրենց գյուղը 38 կմ սահմանային գոտի ունի Ադրբեջանի հետ, բայց իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չեն լսում։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին`ժամը 08:01-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը