Աղմկահարույց սպանություն Հայաստանում․ Կրակել է, հետո մահացածի ոտքերին կապել է բետոնե սյուներ և նետել լիճը

Աղմկահարույց սպանություն Հայաստանում․ Կրակել է, հետո մահացածի ոտքերին կապել է բետոնե սյուներ և նետել լիճը

Իրադարձային Ipress 2022-09-10 12:53:00 1743
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spanutyun_bSu8g.jpg

Shamshyan.com-ը գրում է․ Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություն էր ստացվել Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանի կողմից, ով հայտնել էր, որ իրենց բնակավայրում գտնվող լճում մարմնական վնասվածքներով ինքնությունը չպարզված տղամարդու դի կար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին դուրս բերելու համար ժամանել էին Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը։

Դին դուրս բերելուց հետո, դատաբժիշկը, զննելով, հայտնել էր, որ դիակի վրա կա կրակոցի հետք և մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային քննչական վարչության հետ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են տեղափոխում Տավուշի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մհեր Շահնազարյանին։

Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի սկբնամասում գտնվող արքայախնձորի այգում իր մոտ եղած որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ-ի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։

Իսկ հետ դիակը թաքցնելու նպատակով իր կողմից վարած ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայով հին պոլիէթիլենով փաթաթել և տեղադրել է բեռնախցիկի մեջ, ապա տեղափոխել Բերքաբեր բնակավայրի տարածքում գտնվող «Ջողազի լիճ», որտեղ էլ ոտքերից բետոնե սյուներ է կապել և նետել լիճը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվելու է նաև՝ արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունը հավաստի է, երբ հայտնել էր, որ պատահաբար է կրակել։

Поделиться
Класс
Send
crocus-city-hall_uribW.jpg

Հայտնի է դարձել Crocus-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համերգների վերադարձված տոմսերի թիվը

jur-chi-linelu-1_v0Lgk.jpg

Ջուր չի լինելու մի քանի ժամ

nairit-gorcaran_7jyRF.jpg

«Նաիրիտը» որոշել են հողին հավասարեցնել, հողը ռեկուլտիվացիայի ենթարկել

shxtayakan-vtar_rqznh.jpg

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում․ Հեղինակը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

jur-chi-linelu_G9Lzq.jpg

Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ

artash-asatryan_Ikb6T.jpg

Արտաշ Ասատրյանը՝ իր մահվան լուրերի մասին

dolar-rubli_W6Ax0.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_-eQnA.jpg

Այսօր այս հասցեներում լույս չի լինելու

zigzag_Htssv.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը

voghbergakan-tor_d-gHr.jpg

Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում․ 63-ամյա տղամարդուն հայտնաբերել են մահացած

img3015_zgA4S.jpeg

Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան

exanaky-hayastanum-1_8AEzX.jpg

Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում