ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել:
Առաջինը հերքվեց Մետրոպոլիտենում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգը. արդեն հայտնել էինք, որ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
