«Ադրբեջանցիներն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, ամրանում են, խրամատներ փորում»․ Գևորգ Փարսյան

«Ադրբեջանցիներն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, ամրանում են, խրամատներ փորում»․ Գևորգ Փարսյան

Իրադարձային Ipress 2024-09-28 13:01:00 924
nerqin-hand_cmcmX.jpg

Ադրբեջանցիները, օկուպացնելով Սյունիքի տարածքները, մեծ քանակությամբ ապօրինի հատումներ են իրականացրել Շիկահողի արգելոցում՝ կատարելով ինժեներական աշխատանքներ։ Այս փաստը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով «Շիկահող» պետական արգելոցը վտանգված է։

«Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»,- ասաց Գևորգ Փարսյանը։

Նա հիշեցրեց, որ Կապան քաղաքն ու համայնքի 18 գյուղական բնակավայրեր սահմանամերձ են համարվում 2021 թվականի դեկտեմբերի 18-ից հետո։ Իսկ 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանցիներն օկուպացրել են համայնքի տարածքները։

Ըստ Փարսյանի՝ լուծումն այն է, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն այդ տարածքներից։ «Մենք սահմանների հետ կապված խնդիրներ ունենք, հատկապես Ներքին Հանդում է իրավիճակը մտահոգիչ։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով մեր վարչական տարածքներից մոտ 2700 հա հող օկուպացված է ադրբեջանցիների կողմից, եւ հիմա ադրբեջանական զորքերն են տեղակայված մեր տարածքներում։

Բնականաբար այդ իրավիճակը մտահոգիչ է, ներկայում բնակչության մոտ ավելի շատ անորոշության մթնոլորտ է՝ կապված ընդհանուր իրավիճակի հետ»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը