Ադրբեջանի ԱԳ նախարարը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու. Կազիմիրովը՝ 1994 թվականի բանակցությունների մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու. Կազիմիրովը՝ 1994 թվականի բանակցությունների մասին

Բանակ Ipress 2022-09-28 22:36:00 1866
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vazgen-sargsyan_aPJPT.jpg

ArmLur.am-ի հարցազրույցը 1992-1996թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի խնդրով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի հետ:

-Պարո՛ն Կազիմիրով, ինչ տեղի ունեցավ 1994 թվականին, որ Ադրբեջանը ստորագրեց հրադադարի համաձայնագիր միայն ստորագրել, սակայն ոչ ավարտուն փաստաթուղթ, իսկ այժմ Հայաստանին ստիպում են կապիտուլյացիայի մասին փաստաթուղթ ստորագրել:

-Այդ ժամանակ Ադրբեջանը, Հայաստանը եւ անգամ Ղարաբաղը ստորագրել էին կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր: Դա եղավ 1994 թվականի մայիսի 12-ին: Այդ ժամանակ Ադրբեջանը կողմ էր նման համաձայնագրի ստորագրմանը: Ես չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում հիմա, քանի որ երկար տարիներ է՝ գտնվում եմ թոշակում եւ շատ բաների մասին տեղյակ չեմ: Ինձ հիմա հայտնի չէ, թե ինչ են առաջարկում ստորագրել Հայաստանին:

-Կհիշե՞ք՝ ինչ իրավիճակ էր այն ժամանակ, ինչպես ստացվեց, որ կողմերը կարողացան եռակողմ համաձայնագրի հասնել:

-Այն ժամանակ Ադրբեջանը մեկ տարուց ավելի ձախողումներ էր կրում, սակայն փորձում էր արդյունքի հասնել: Վերջինը, որ եղավ այն ժամանակ, հարձակումն էր ձմռանը հյուսիսի կողմից: Նրանք փորձեցին այնտեղ ճեղքել հայերի պաշտպանությունը, սակայն դա չստացվեց եւ Ադրբեջանը 1993 թվականի դեկտեմբերից հետո ավելի հակված էր ստորագրել փաստաթուղթը: Անգամ Բիշքեքում հանդիպում եղավ 1994 թվականի մայիսի սկզբին, Ադրբեջանը հայերից շատ էր ցանկանում ստորագրել պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր, սակայն ադրբեջանական պատվիրակության ղեկավարը չէր կարող անձամբ ստորագրել, քանի որ Հեյդար Ալիեւը նրան  թույլ չէր տվել ստորագրել՝ առանց նրա հետ համաձայնության, իսկ անձամբ Հեյդար Ալիեւն այդ ժամանակ մեկնել էր Բրյուսել: Ադրբեջանը մի կողմից ցանկանում էր արագ հասնել հրադադարի Բիշքեքում, սակայն արգելք ուներ Ալիեւի կողմից եւ անձամբ այդ մասին ասել է այդ մասին: Ահա այն, ինչ ես հիշում եմ:

-Իսկ բանակցությունների ընթացքում համաձայնագրի կետերն Ադրբեջանի կողմից շա՞տ էին փոխվել:

-Այն ժամանակ Ադրբեջանը ցանկանում էր ստորագրել՝ չնայած 7 շրջանների: Սկզբում Ալիեւը հրահանգ տվեց, որ ստորագրվի Բիշքեքյան համաձայնագիրը, եղան մի քանի փոփոխություններ, սակայն ոչ առանցքային: Սկզբում ստորագրվեց դա, ապա պաշտպանության նախարարին հրահանգ եղավ ստորագրել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Մամեդովը ստորագրեց, աա մյուս օրը ստորագրեց Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի կողմից եւ Սամվել Բաբայանը՝ Ղարաբաղի կողմից: Այդ փաստաթուղթը մայիսի 12-ին է ստորագրվել: Մեր ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե Ալիևի դրությունը չլիներ անելանելի: Ալիևը կանգնած էր ոչ միայն նոր տարածքներ, այլև իշխանությունը կորցնելու վտանգի առաջ: Մայիսի 12-ին հրադադարն ուժի մեջ է մտնում: Մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի է ունենում Սարգսյանի, Մամեդովի և Բաբայանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է 1994թ. փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի արձանագրությունը՚ փաստաթուղթը:

Համաձայնագիր է ստորագրվում կրակը դադարեցնել մայիսի 17-ի ուղիղ կեսգիշերից, ինչպես նաև պատրաստվում է փաստաթուղթ, որով նախատեսվում էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում, խաղաղարար ուժերի տեղակայում: Փաստաթուղթը ստորագրում են Գրաչովը, Սարգսյանը և Բաբայանը: Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ կանչում են Բաքու: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, սակայն հրադադարը դառնում է իրականություն: Ադրբեջանը անմիջապես պարզաբանում է՝ ադրբեջանական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններ վարել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղաբաշխման մասին խոսք չի կարող լինել:

Поделиться
Класс
Send
noracin-1_ap5VG.jpg

Ողբերգական դեպք Հայաստանում․ մայրը կերակրել է 28 օրական երեխային, 2 րոպե անց երեխային օրորոցում հայտնաբերել է մահացած

artakarg-depq-1piuhf_WX_2B.jpg

«Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է

gagik-carukyan-lukasenko_sxJni.jpg

Լուկաշենկոն գիշերել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը

viravor-zinvor_C_Z_p.jpg

Թշնամու կրակոցից զինծառայող է վիրավորվել․ Մանրամասներ

arcax_qLvIf.jpg

Ով է Արման Հակոբջանյանը, ինչու է Արցախի պետական մրցույթներում հենց նրա ընկերությունը հաղթում․ «Ժողովուրդ»

putin-pasinyan_1na1x.jpg

Պուտինը պատասխանել է Փաշինյանին․ «Հրապարակ»

vtar-1_KPViT.jpg

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կա 9 վիրավոր

pasinyan_VF1SK.jpg

Ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթուղթը. Նիկոլ Փաշինյան

hndkastan_RI2iD.jpg

Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմում Հնդկաստանը կկանգնի Երևանի կողքին

rus-patgamavor_EEX_y.jpg

Ռուս պատգամավորը Հայաստանն անվանել է «ապօրինի պետություն»

loru-marzzpeti-kin_6he8k.jpg

Արամ Խաչատրյանը կնոջ մահից հետո հուզիչ գրառում է կատարել

pasinyan_CeVAx.png

«Ինչո՞ւ ես խոժոռված»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Տեսանյութ

Իրադարձային 6930

Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին

Իրադարձային 6342

Վրույրը խոստովանել է կատարածը․ Նա միայնակ չի եղել

Իրադարձային 3771

Պեմզաշենի գործով մեկ կին ևս ձերբակալվեց․ Նա նախկինում իր երեխային էր սպանել․ Բացառիկ մանրամասներ

Իրադարձային 3189

Հանցագործը գնացել էր տուն սեր խոստովանելու․ մանրամասներ

Իրադարձային 2778

Համացանցում տարածվել են Պեմզաշենի դաժան սպանության հեղինակների լուսանկարները

Իրադարձային 2664

«Այդ տղայի քույրը, հարևանի տղամարդի հետ կապից ունեցավ տղա երեխա, որպեսզի թաքցներ այդ երեխայի գոյության մասին, ասեղը մտցրեց այդ նորածնի գլխի մեջ՝ սպանեց»

Իրադարձային 2574

ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում տեղի ունեցած երկրաշարժից

Life 2553

Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին. Տեսանյութ

Իրադարձային 2499

Հայտնի է Արմավիրում ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը․ Տեսանյութ դեպքի վայրից

Իրադարձային 2337

Կասկածյալը տեղեկացված է եղել սպանված ընտանիքի նիստուկացին․ Նոր մանրամասներ են հայտնի