Ադրբեջանը Հայաստանի ողջ սահմանագծով հարվածներ է հասցնում, կիրառում է նաև ԱԹՍ–ներ

Ադրբեջանը Հայաստանի ողջ սահմանագծով հարվածներ է հասցնում, կիրառում է նաև ԱԹՍ–ներ

Բանակ Ipress 2022-09-13 01:24:00 7134
hh-ppn-sahman-1_72rx4.jpg

01.25

Վերին Շորժայի գյուղապետ Արտյում Երանոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին կրակոցներ են լսվում, հակառակորդը կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ, այլ մանրամասներ նա չհայտնեց:

01.14

«Մոտ երկու ժամ առաջ սկսել են փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ արձակել, ապա տրամաչափերը մեծացրել են, որից հետո հրետանային միջոցներ, անօդաչուներ են սկսել կիրառել։ Հիմնական ուղղությունը Սոթք ու Նորաբակ ուղղություններն են։ Այս պահին չեմ կարող ինֆորմացիա տալ՝ տուժող կամ վնասված շինություններ կան, թե ոչ, իրավիճակը խառն է։ Տեղյակ եմ, որ որոշ մարդիկ իրենց միջոցներով Նորաբակից դուրս են եկել, խառն է վիճակը, կազմակերպված տարհանման մասին տեղեկություն չկա,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

01.00

Ադրբեջանը հարվածներ է հասցնում Հայաստանի սահմանների տարբեր ուղղութուններով, մասնավորապես` Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Ջերմուկի հարակից դիրքերին:

Գորիսի բնակիչներից մեկը NEWS.am-ին ասաց, որ քաղաքում 23.30-ից հրետանու ձայներ են լսվում։ Նա նշեց, որ Սև լճի մոտ է հարձակումը տեղի ունենում։ Բնակիչները նաև ԱԹՍ են նկատել Կոռնիձորի ուղղությամբ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի զինուժը հարձակում է սկսել նաև Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։

«Ադրբեջանական զինված ուժերը հարձակում են սկսել նաև Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,– գրել է նա:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը