Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում բոլոր ուղղություններով. Տարոն Սիմոնյան

Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում բոլոր ուղղություններով. Տարոն Սիմոնյան

Բանակ Ipress 2022-09-14 22:22:00 20982
harjakum-tsnami_wQ7DM.jpg

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ջերմուկից նոր դուրս եկա։ Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում բոլոր ուղղություններով՝ հրթիռակոծելով քաղաքի բնակելի հատվածները։ Չխորանամ այն հարցերում, թե միջազգային իրավունքի քանի նորմ է խախտվում։ Դա այս նոր աշխարհում այդքան էլ հետաքրքիր չի։

Բանակի հերոս տղերքը զսպում են թշնամուն։

«Սահմանային լարվածության» բառերով իրենց պիղծ ու անբարոյական հոգին հանգստացնող քաղաքական որոշ գործիչների ու դրսի որոշ «գործընկերների» ուղեղը բոլոր անհրաժեշտ միջոցներով մտցնել է պետք, որ Հայաստանի խորքում գտնվող բնակավայրերը սահման չեն։ Նույն տրամաբանությամբ Երևանն է «սահման», իսկ Երևանի փափուկ կյանքով ապրող ՖԲ–յան հայրենասերների տները՝ թիրախ։

Ստեղծված իրավիճակում հանրությանը թմբիրի մեջ պահելը, անհարկի հանգստացնելը, ժամերով քաղաքական հարց ու պատասխան անելը, խնդրին չառնչվող նախագծեր քննարկելը, օր առաջ հանրության միասնականության ու մոբիլիզացիայի հարցերով չզբաղվելը սահմանակցում է տգիտության/հանցավորության հետ։

Եվ եթե պետականության կորստի վտանգը որոշ ստրկամիտ մարդկանց ուղեղին հասու չէ, օգտագործեմ սթափեցնող մյուս հասկացությունը՝ ցեղասպանություն։ Ահա այն, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան։

Այս մարտահրավերին դիմագրավելու միակ ուղին համընդհանուր միասնությունն է ու մոբիլիզացիան։

Դրսից օգնություն մի սպասեք։

Վստահ եմ՝ հենց սկսենք հաջողություններ գրանցել, օգնողներ կլինեն»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը