Ադրբեջան, նավթ

Ադրբեջանական Socar-ը 2020թ. կարող է մինչև 1 մլն տոննա նավթ մատակարարել Բելառուսին

Տնտեսական Ipress 2020-03-03 15:15:00 561
0000211583166581381751bigv1thumb_T6lMk.jpg

Ադրբեջանի պետական Socar նավթային ընկերությունը 2020 թվականին հնարավոր է մինչև 1 միլիոն տոննա նավթ մատակարարի Բելառուսին: Այս մասին տեղեկացրել է «Բելնեֆտեքիմ» կոնցերնի նախագահ Անդրեյ Ռիբակովը` հղում անելով Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռիմասի և Socar-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հանդիպմանը, գրում է belta.by կայքը:

«Մատակարարման մակարդակը տարեցտարի կբարձրանա: Այս տարի խոսքը վերաբերում է մինչև 1 միլիոն տոննա ծավալին: Դա կորոշվի ամեն ամիս` ելնելով տնտեսական ցուցանիշներից, սակայն դա լինելու է մշտական»,-նշել է Ռիբակովը:

Կոնցերնի նախագահը հիշեցրել է, որ Բելառուսը Socar-ի հետ հին կապեր ունի, և բելառուսական ընկերությունները նախկինում արդեն վերամշակել են ադրբեջանական նավթ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Բելառուսի ներդրումային ծրագրերում Socar ընկերության գործունեության ընդլայնումը:

Նավթի առաջին չափաբաժինը Բելառուսի համար Socar ընկերությունը կուղարկի մարտի 5-6-ը՝ թուրքական Ջեյհան նավահանգստից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը