Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Նատոյանը 18 տարեկան էր, ամռանն էր զորակոչվել բանակ. Լուսանկարներ

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Նատոյանը 18 տարեկան էր, ամռանն էր զորակոչվել բանակ. Լուսանկարներ

Բանակ Ipress 2022-09-13 18:25:00 2337
lavrent-natoyan_R7XNP.jpg

Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանը Երեւան քաղաքից էր, նա ամռանն էր զորակոչվել բանակ։ 

Լավրենտը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնում։

«Լավրենտի Նատոյանը մեկ տարի սովորելուց հետո՝ այս ամռանը զորակոչվել էր բանակ։ Նա Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր մեկ եղբայր ունի»,– NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՊՄՀ–ի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։

Լավրենտ Նատոյանը «Բերդ» պարային անսամբլի սաներից էր։

«Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,– գրել են անսամբլի ֆեյսբուքյան էջում։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:

Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել