«Ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում». Սիրուշոն պատասխանել է օգտատերերին

«Ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում». Սիրուշոն պատասխանել է օգտատերերին

Life Ipress 2020-09-09 14:16:00 693
hho_YH7DZ.jpg

Ճանաչված երգչուհի Սիրուշոն, որն օրեր առաջ Լեհաստանում մասնակցում էր ամենամյա եվրոպական փառատոնին, սոցցանցային իր էջերում անդրադարձել է այն մեկնաբանություններին, որ փառատոնին իր մասնակցության համար վճարել է կամ միջնորդություն է եղել:

«Ցավալի է, ինչ խոսք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը ոմանք միայն այդպես են պատկերացնում, ու հասկանում եմ, որ նման մեկնաբանությունների մի մասն էլ միտումնավոր ու ուղղորդված է արվում:

Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում ու հոգում են բոլոր ծախսերը` իմ ու ինձ հետ ճամփորդած թիմի: Երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ մեկին խնդրել կամ միջնորդել, որ որևէ տեսակ միջոցառման մասնակցեմ ու առիթը չեմ էլ ունեցել, որովհետև միշտ հրավերներ եմ ունեցել և ընտրողի կարգավիճակում ես եմ եղել` որ համերգին մասնակցել, որին` ոչ»,–գրել է երգչուհին:

Նրա խոսքով`նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը չափազանց հազվադեպ է լինում, և այն, որ տարբեր երկրներից իրեն հրավիրում են և բարձր մակարդակով ընդունում, իր համար ամենակարևոր ձեռքբերումներից է։

«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քաջալերում են և հպարտանում, ովքեր չեն կորցրել լավը տեսնելու ու ասելու ունակությունը. դա մեզ համար շատ կարևոր է»,–եզրափակել է Սիրուշոն:



 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը