Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ ներկայանալով սպորտային ոճում:
Կադրում Հովհաննիսյանը Սևանա լճի ֆոնին է, կրում է ջինսե տաբատ, բաճկոն և ճերմակ բլուզ: Կերպարն ամբողջացրել է վառ կարմիր գույնի կեդերը
«Մառախուղից հետո բացվող երկինքը...»,- կադրին կից գրել է քաղաքական գործիչը: