Նոր մանրամասներ.Զոքանչին շան օգնությամբ դաժանաբար սպանած տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել

Նոր մանրամասներ.Զոքանչին շան օգնությամբ դաժանաբար սպանած տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել

Իրադարձային Ipress 2020-05-12 19:57:00 2127
gv_Ik9Js.jpg

Լոռու մարզի Ծաթեր գյուղում կնոջ մորը ծեծած և շան երախը գցած 36-ամյա տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել։

Այս մասին «Հրապարակին» ասաց Ծաթերի համայնքապետ Բագրատ Ղալայանը։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի տարածած հայտարարության՝ 36-ամյա տղամարդն իրենց հետ համատեղ բնակվող զոքանչի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում ձևավորված վրեժի շարժառիթով, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իրենց տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին` պատճառելով գանգուղեղի, պարանոցի, կրծքավանդակի ու վերջույթների պոլիտրավմայի ձևով վնասվածքներ: Այնուհետև, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, առանձնատան բակում գտնվող հովվաշանը բերել է տուն և զոքանչի վրա հարձակվելու հրաման արձակել, որից հետո հովվաշունը երախով բռնել է վերջինիս կոկորդը և թափահարել. արդյուքնում՝ ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Համայնքապետն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, 36-ամյա տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել, հաճախակի չարաշահել է ալկոհոլը․

՞«Ես չէի ասի, որ համագյուղացիների հետ հաճախակի խնդիրներ է ունեցել, ինքը ոչ ադեկվատ մարդ է, որ խմում էլ էր, կռիվ-մռիվ անում էր, սիրում էր նման հիմար բաներ անել։ Ես չգիտեմ՝ հոգեբույժի եզրակացություն կա՞, թե՞ ոչ, բայց ես գիտեմ, որ մոտ մեկ տարի ինքը հոգեբուժարանում է մնացել, ինքը 3 անչափահաս երեխա ունի՝ 2 տղա, մեկ աղջիկ»,-ասաց համայնքապետը։

Նա նաև ասաց, որ ընտանիքը նպաստառու է եղել, տղամադու մայրը դպրոցում հավաքարար է աշխատում, Գուգարաց թեմի առաջնորդը անցած տարի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի շրջանակներում տուն է գնել ընտանիքի համար

«Զոքանչը Ձորագես գյուղի բնակիչ է, հաշմանդամ է եղել, իրենց ասելով՝ մոտ մեկ տարի իրենց տանն է մնացել՝ մոր և ընտանիքի հետ համատեղ։ մայրը այս պահին այստեղ չէ, 2 ամիս առաջ գնաց Մոսկվա, եղբայրն էր մահացել, կարանտինի պատճառով չկարողացավ հետ գալ։ Ինձ թվում է, որ եթե նա այստեղ լիներ այդպիսի բան չէր լինի, որովհետև այդ մարդը դեղեր է օգտագործում, երևի վերջերս կոնտրոլից դուրս է մնացել, խմելու հետ էլ սեր ուներ, երևի դա է պատճառը եղել»,-ասաց համայնքապետը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը