Անձի պաշտամունք. ահաբեկված պաշտոնյան հրաժարվել է որդուց

Անձի պաշտամունք. ահաբեկված պաշտոնյան հրաժարվել է որդուց

Վերլուծական Ipress 2019-03-12 01:00:00 372
Հետևեք մեզ՝ Telegram-ում
mawpdjem7v6ctpz4gflf_0pREk.jpg

Ադրբեջանի ՊՆ մամուլի նախկին խոսնակ, իշխող «Ենի Ազարբայջան» կուսակցության հիմնադիր անդամներից Էլդար Սաբիրօղլուն հրապարակավ հրաժարվել է իր որդուց` Ռուվաթ Սաֆարովից: Այդ մասին ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է վերջինս` հրապարակելով իրեն հասցեագրված հոր նամակի լուսապատճենը:

«Մահից հետո հոգիս չի հաշտվի, որ դու մոտենաս իմ մարմնին: Այս պահից ես քո հայրը չեմ: Ես չեմ ուզում, որ դու գաս իմ գերեզմանին», – գրել է Էլդար Սաբիրօղ-լուն:

Ռուվաթ Սաֆարովը նախկինում զբաղեցրել է Զարդոբի շրջանի դատախազության քննիչի պաշտոնը: Մի քանի տարի առաջ նա սոցիալական ցանցերում քննադատել է  Ադրբեջանի իշխանություններին, մատնանշել իրավապահ համակարգի աղաղակող թերությունները, որից հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել` բազմիցս կաշառք ստանալու մեղադրանքով: Սաբիրովը կալանավորվել է, դատապարտվել երկարաժամկետ ազատազրկման: Այս տարվա մարտին Սաբիրովին ներում է շնորհվել:

Հայտնվելով ազատության մեջ, նա շարունակում է ընդդիմադիր հայացքներ ունենալ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ պաշտոնաթող հայրը հրապարակավ հրաժարվի նրանից: Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ բարքեր են տիրում Ադրբեջանում, եթե ՊՆ նախկին աշխատակիցն իր անձնական ապահովության նկատառումներով հրաժարվում է ընդդիմադիր գործիչի հայրությունից:

Հենց նմանատիպ շահամոլ և ինքնասիրություն չունեցող պաշտոնյաների (նաև նախկին պաշտոնյաների) շնորհիվ է, որ Իլհամ Ալիևին մինչ օրս հաջողվում է պահել մենիշխանությունը` ահաբեկչական մեթոդներ կիրառելով յուրային թիմի անդամների նկատմամբ, ահաբեկելով նրանց և պահանջելով` հլու հնազանդ կատարել իր կամքը:

Այդ իսկ պատճառով մինչ օրս Ադրբեջանում չի գրանցվել որևե բուռն սոցիալական ընդվզում կամ լուրջ դժգոհություններ կառավարական օղակներում: Իլհամ Ալիևը սեփական իշխանության ներկայացուցիչների հանդեպ չափազանց ագրեսիվ է  և անգութ: Հենց տվյալ հանգամանքն էլ է ստիպում իշխանական «արքունիքի» կատարածուներին չցուցաբերել այլախոհության դրսևորումներ, քանի որ պատիժը կտարածվի ոչ միայն իրենց, այլև ընտանիքի անդամների և հարազատների վրա:

iPRESS.am

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37896

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի