Վիճաբանություն և դանակահարություն Երևանում

Վիճաբանություն և դանակահարություն Երևանում

Հասարակական Ipress 2024-05-02 20:07:00 402
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vichabanutyun_V1ndF.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ապրիլի 22-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Խորենացի փողոցի «Շիրակ» հյուրանոցի մոտից «ձախ ազդրի երրորդականի պատռած այրունոտ վերք» ախտորոշումով իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարակյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում ոստիկաները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Թ․-ն է, ով հայտնել է, որ վիճաբանության ժամանակ դանակով հարվածել են իրեն: 

Ոստիկանները պարզել են, նաև որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Խորենացի 24 հասցեի մոտ եղբայրներ Արսեն Թ․-ն և 30-ամյա Արա Թ․-ն միասին հանդիպել են ոմն Միշային և Վանոյին և մեկ այլ անծանոթ անձի հետ, որտեղ վերջիններից հետ գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո վերածվել է ծեծկռտուքի որի ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին, իսկ ոմն Վանոն իր մոտ եղած դանակով հարվածել է Արսեն Թ․-ի ձախ ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

 Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Վանոն և Միշան հանդիսանում են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Միշա Մ․-ն և Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Վանո Թ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմել որոնք  փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան  և վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
Life 122259

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Միջազգային 78279

«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

Իրադարձային 76326

Ողբերգական դեպք՝ Երևանում. Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը մահացել է

Հասարակական 46992

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Հասարակական 39219

Հայտնի է Երևանի կենտրոնում բարձությունից ընկած երիտասարդի ինքնությունը

Իրադարձային 37290

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքից

Հասարակական 36297

Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Իրադարձային 32763

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

Միջազգային 32427

Իրանի Յասուջ քաղաքում ձուկ է տեղացել․ Տեսանյութ

Իրադարձային 30993

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի