Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային Ipress 2024-04-24 20:07:00 30978
Հետևեք մեզ՝ Telegram-ում
inqn-iren-kyanqic-zrkel-e_9u6KQ.jpg

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կալանավորվածի հարազատը այսօր «Մակարով» տեսակի ատրճանակով ինքնասպան է եղել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կա վկա, որը մահացածի հարազատն է եւ նրա ներկայությամբ է դեպքը եղել:

2017 թվականի Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից հետո արյունահեղությունները շարունակվում են ու խլում մարդկանց կյանքեր:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել էր:

Հունվարի 7-ին՝ ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:

Նշենք, որ մահացած Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրն այդ ժամանակ Գեղարքունիքի փոխմարզպետն էր։

Այս սպանությունը ունեցավ իր հետեւանքները: 2019 թվականին նոյեմբերի 2-ին վաղ առավոտյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվեց նույն մարզի բնակիչ, 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Բան այն է, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը, որը սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկն էր։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս դեպքը կապեցին քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի հետ, թե նա է կազմակերպել՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։

Եվ ահա 5 տարի անց փոխմարզպետի որդու սպանությունից հետո վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը այսօր ինքնասպան է լինում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:

Поделиться
Класс
Send
Life 101316

Մեծ ու շքեղ. Քրիստինան ցույց է տվել իրենց նոր տունը

Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93063

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47781

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41157

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 39411

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 32604

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է