36 ժամ գազ չի լինելու այս հասցեներում

36 ժամ գազ չի լինելու այս հասցեներում

Հասարակական Ipress 2024-04-26 23:33:00 15762
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gazi-anjatum_aJaMh.jpg

Պլանային աշխատանքներ (Սևանի ԳԲԿ-ի նորոգում) իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գեղամավան, Վարսեր, Ծաղկունք, Ցամաքաբերդ գյուղերի գազասպառողների, «Հոգեբուժական հիվանդանոց», «Սևան հացի գործարան», «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Նոհա Լաբ», «Ելենովկա», «Կարեն», «Լողափ-Նաիրի», «Մերպո»,

«Հրանտ և Էդվարդ», «Արսեն-96», «ԶԻՄ», «Առագաստ» ՍՊԸ-ների, սեփականատերեր Գևորգյան Քոլեթ, Լևոն Տեր-Հովհաննիսյան, Գևորգյան Արայիկ, Մուրադյան Աննա, Ավետիսյան Գեղամ, Գևորգյան Արմեն, Հովհաննիսյան Սևակ, Նիկողոսյան Գագիկ, Վազգենյան հոգևոր դպրանոցի, Սևանի կայազորի քննչական բաժնի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Ալեհեր Մասիս» ԱԿ-ի, «Միրզոյան Մարիետա» ԱՁ-ի, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 30-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 7, 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի, Չերկասի, Գրիբոյեդովի, Բազումի փողոցների, Բուլղարական 2-րդ ավանի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք բնակավայրի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Поделиться
Класс
Send