Ինչու է Փաշինյանը մեկուսացնում Սարգսյանին

Ինչու է Փաշինյանը մեկուսացնում Սարգսյանին

Վերլուծական Ipress 2019-10-09 09:28:00 651
Հետևեք մեզ՝ Telegram-ում
qzql38driu0vzxfswkd7_JOxRB.jpg

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հրավիրվել է մասնակցելու մարտի 12-ին  Արցախի Հանրապետությունում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին։ 

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  տեխնիկական պատճառներով Հանրապետության նախագահը չի մասնակցի ԱԽ նիստին: Թերևս միայն միամիտները կարող են հավատալ՝ տեխնիկական պատճառների մասին բերված պատճառաբանությանը, իհարկե, նախագահը կարող էր շատ կարճ ժամանակամիջոցում հասնել Արցախ և մասնակցել վերոնշյալ նիստին, մինչդեռ պարզից էլ պարզ է, որ հրավերի ուշացումը ինքնին ակնարկ էր Սարգսյանին, որ վերջինս այդ նիստին անցանկալի անձ է:

 Ստեղծված իրավիճակը լակմուսի թղթի պես բացահայտում է Փաշինյան-Սարգսյան հարաբերություններում առկա հակասությունները: Մի կողմից Փաշինյանի մտավախությունները հասկանալի են: Վարչապետի և իր թիմի վարկանիշը սրնթաց անկում է ապրում, և հետագայում այս իրավիճակից շահած կարող է դուրս գալ հենց Արմեն Սարգսյանը, ով որևէ կերպ չի առընչվում Փաշինյանի թիմի հետ, և բացի այդ ընդունված գործիչ է համաշխարհային բոլոր կենտրոնների համար: Մյուս կողմից էլ Սարգսյանը երրորդ նախագահի կադրն է, և այս տեսանկյունից կա որոշակի անվստահության մթնոլորտ նրա և ՀՀ նոր իշխանությունների միջև: Բայց չէ՞ որ  Փաշինյանն ինքն էր հայտարարել, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի, ու ինքը տեսել է ՀՀ նախագահ դառնալու համար անհրաժեշտ քաղաքացիության փաստաթուղթը։

Հակասությունները Փաշինյանի և Սարգսյանի միջև ակնհայտ դարձան դեռևս անցած շաբաթ՝ նրանց միջև կայացած հանդիպման ընթացքում, երբ վարչապետը տողատակով կշտամբեց նախագահին՝ առանց իր հետ համաձայնեցնելու արտասահմանյան այցեր կատարելու համար: Արդյո՞ք Փաշինյանի խանդի տեսարանները և ամեն գնով նախագահին մեկուսացնելու, ստվերելու, պետական գործերից հեռացնելու և բառի բուն իմաստով «անգլիական թագուհու» վերածելու այս քաղաքականությունը արդյունավետ է պետական շահի տեսանկյունից, հաշվի առնելով Սարգսյանի հեղինակությունը և կապերը, որոնք կարող էին հարցի ավելի խորքային վերլուծության պարագայում օգնել Փաշինյանին և իր թիմին՝ աշխարհաքաղաքական-տնտեսական բարդ իրավիճակում: Սակայն Փաշինյանի մոտ հաղթում է ոչ թե պետական մտածելակերպը, այլ սեփական ամբիցիաների բավարարումը:

iPRESS.am

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37968

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 30171

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է