Թնդանոթի միս՝ Ալիևի և Հասանովի համար

Թնդանոթի միս՝ Ալիևի և Հասանովի համար

Վերլուծական Ipress 2019-10-05 00:20:00 348
Հետևեք մեզ՝ Telegram-ում
aliev_ZPhTr.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շահարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, ըստ որի՝ Արցախը չի վերադառնալու բանակցային սեղան և Երևան-Բաքու ուղիղ բանակցություններին այլընտրանք չկա, ինչը իր երևակայությունների մեջ ընդունում է որպես իսկական նվեր, քանի որ ինքը առանց այդ էլ չի համաձայնում բանակցությունների նստել Արցախի հետ:

Ադրբեջանի նախագահն իր ներքին լսարանին հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծելու է խաղաղ ճանապարհով, սակայն թաքցնում է իրականոթյունը, իր կամակատար Հասանովի միջոցով իրականացնելով առաջնագիծը առաջ տանելու նենգ նպատակները և կազմակերպելով ինժեներական աշխատանքներ: Արդյունքում՝ հայկական կողմի դիրքապահների կողմից արձակած կրակոցի հետևանքով մահանում են ադրբեջանի երիտասարդ զինծառայողներ, որոնցից հիմնական մասը ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ են:

Այդպիսի մի դեպք է արձանագրվել մարտի 18-ին` Ադրբեջանի Չոջուխ Մարջանլը գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմի դիրքապահները գիշերային տեսասարքով դիտարկելիս նկատել են ադրբեջանական կողմի մարտական դիրքից դուրս եկած և առաջնագծը առաջ տանելու աշխատանքներ իրականացնող զինծառայողի, որը ինչ-որ բաներ է դասավորել, փորձելով կրակակետ սարքաշինել: Դժվար թե որևե զինծառայող ցանկանար ինքնուրույն դուրս գալ խրամատից և բաց դիտարկվող հատվածում որևէ աշխատանք իրականացնել, համոզված լինելով, որ իրեն կսպանեն: Այսինքն այդ զինվորը ստիպված է եղել կատարել Հասանովի կողմից փոխանցված հրամանը:

Առաջնորդվելով հումանիստական մոտեցմամբ, հայ դիրքապահները խրամատից առաջ եկած Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի ուղղությամբ, ոչ դիպուկ կրակոցով փորձել են նրան հասկացնել, որ դադարեցնի աշխատանքները և ետ վերադառնա:

Ըստ հավաստի աղբյուրների աշխատող զինվորը ցանկացել է վերադառնալ խրամատ, սակայն ինչ-որ մեկը խրամատի միջից արգելել է նրան, որից հետո այդ աշխատող զինվորը ստիպված շարունակել է ինժեներական աշխատանքները, որով նաև խախտել են հայկական կողմի հետ իրենց նախագահի ձեռք բերված պայմանավորվածությունը` պահպանել հրադադարը առաջնագծում:

Համոզվելով, որ ադրբեջանական բանակի հրամանատարությունը «թքած ունի» իր զինծառայողի կյանքի վրա, և որ պարտադրում է  զինվորին շարունակել աշխատանքները, հայ դիրքապահները ստիպված դիպուկ կրակոցով խոցել են այդ աշխատող սահմանախախտ զինվորին:

Միայն մեկ օր անց՝ մարտի 19-ին,  Ադրբեջանի ղեկավարությունը ադրբեջանական Bizimyol.info կայքում ստիպված է եղել լուսաբանել, հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըին, որ մարտի 18-ին դեռևս անհայտ հանգամանքներով մահացել է Շաքիի շրջանի Չայ Կարակոյունլու գյուղի բնակիչ Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն: Ըստ մամուլի խոսնակի` զինծառայող Հյումբեթով Ագիլ Վյուգար օղլուն չի մահացել հակառակորդի կրակից, մահվան պատճառը պարզելու համար քրեական գործ է հարուցվել։

Ակնհայտ է իրական փաստերի խեղաթյուրումը: Մնում է ազգային փոքրամասնության ներկայացուցչի հերթական մահվան պատասխանատվությունը դնել  մեկ այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ զինծառայողի վրա, և ամեն ինչ տեղը կնկնի:

Այսպիսին է Իլհամ Ալիևի և Հասանովի մոտեցումը իր հզոր բանակի և ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

iPress.am

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37953

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 30063

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է