Ադրբեջանի «վիրտուալ» քաղաքացիների ընտրությունը

Ադրբեջանի «վիրտուալ» քաղաքացիների ընտրությունը

Վերլուծական Ipress 2019-12-15 00:00:00 504
Հետևեք մեզ՝ Telegram-ում
eq4kr69xsatwh3at01ba_YdORu.jpg

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, տարեսկզբի համեմատությամբ ԱՀ բնակչությունն ավելացել է 0,6%-ով՝ կազմելով 10044466 (տաս միլիոն քառասունչորս հազար չորս հարյուր վաթսունվեց) մարդ: Ընդ որում, քաղաքային բնակչությունը կազմում է 52,8%, գյուղականը՝ 47,2%, տղամարդիկ կազմում են բնակչության 49,9%, կանայք՝ 50,1%: Բնակչության խտությունը 1 կմ2 վրա կազմում է 116 մարդ:

Ադրբեջանական աղբյուրներն ակնհայտորեն խեղաթյուրում են իրականությունը՝ հակասելով նախկինում իրենց իսկ հրապարակած տվյալներին: Մասնավորապես, դեռևս 2019թ.-ի ապրիլի 6-ին ադրբեջանական աղբյուրները նշել էին, որ Ռաուֆ Հասանովի և Նիգյար Օջախովի ընտանիքում ծնվել է Ադրբեջանի Հանրապետության 10 մլիլիոներորդ բնակիչը: Նույնիսկ, եթե դա ընդունվի որպես ճշմարտություն, ապա ներկայիս թվաքանակը հուշում է, որ ԱՀ բնակչության աճը կազմել է ավելի քան 0,44%, այլ ոչ թե 0,6%:

«Կովկասկիյ ուզել» պարբերականը բավականին հետաքրքիր տվյալներ է բերում Ադրբեջանի բնակչության թվաքանակի կեղծման մասին, որն իրականում չի հասնում անգամ 7 միլիոնի: Ադրբեջանական իշխանությունները պաշտոնական տեղեկագրերում կեղծում են երկրից արտագաղթողների թիվը և դրան զուգահեռ արհեստականորեն հրապարակում են բնակչության ուռճացված թվաքանակ:

Այս ամենի նպատակն է միջազգային հանրության մոտ ձևավորել կարծիք Ադրբեջանի բարեկեցության և տնտեսության դինամիկ զարգացման առասպելի շուրջ: Բացի այդ, վերը նշված հանգամանքներն ուղղակիորեն կապ ունեն Ադրբեջանում նախատեսվող 2020թ. փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որն հանդիսանում է երկրի ներքին քաղաքականության կարևորագույն իրադարձություն:

Իշխանությունները գործի դնելով ընտրակեղծիքների մեխանիզմները, ուռճացնելով ընտրողների քանակը, կրկին անգամ կապահովեն իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գերակշռող մեծամասնության մուտքը նոր ձևավորվող խորհրդարան և այդպիսով ընդդիմությանը կզրկեն ընտրություններում հավաքել անցողիկ շեմը հաղթահարելու անահրաժեշտ քանակի ընտրողների ձայները:

iPress.am

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37839

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի

Իրադարձային 29715

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի