Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի

Արագածոտնում 70-ամյա տղամարդուն սպանել են․ Մանրամասներ են հայտնի

Իրադարձային Ipress 2024-04-10 21:54:00 29718
Հետևեք մեզ՝ Telegram-ում
spanutyun-1_uZjLX.jpg

Ապրիլի 9-ին սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, միաժամանակ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վարչական համայնքի ղեկավարի ահազանգով ժամանել են նշված գյուղ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Իրավապահները տան նախասրահի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Դ․ Օ․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել է արնանման հետքեր։ Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ այդ թվում մահացածի հարազատներից, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ մահվան պատճառը հանկարծամահությունն է, սակայն ոստիկաններն ու քննիչները բացահայտել են իրականությունը։

Պարզվել է, որ տեղի է ունեցել սպանություն։ Նշված արարքը կատարելու կասկածանքով  ոստիկանները հայտնաբերել ու ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ին, ապա նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ըստ աղբյուրի, կասկածյալը խեղդամահ է արել Դ․ Օ․-ին։

Поделиться
Класс
Send