Փետրվարի մեկից կփոխվեն հաշմանդամության խումբ սահմանելու չափորոշիչները

Փետրվարի մեկից կփոխվեն հաշմանդամության խումբ սահմանելու չափորոշիչները

Հասարակական Ipress 2023-01-30 17:31:00 687
hasmandamutyun_zwdYI.jpg

Փետրվարի մեկից կփոխվի քաղաքացիներին հաշմանդամության խումբ որոշելու կարգը: Հաշմանդամության խումբ սահմանելու համար  ներկայում բժիշկները հիմնվում են հիվանդության նկարագրի, փաստաթղթերի  ու տեղում արտաքին զննության վրա։ Փետրվարի մեկից առաջին անգամ  բժշկասոցիալական հանձնաժողովներ դիմած քաղաքացիների դեպքքում  հաշմանդամության խումբ որոշելու մոդելը կփոխվի։ Այսինքն բժշկական մոդելից անցումը սոցիալականի նախատեսում է, որ առաջին անգամ հանձնաժողովին դիմած քաղաքացին դիմումի հետ միասին պետք է ներկայացնի նաև ինքնագնահատման թերթիկը, որը նախկինում չի պահանջվել:

«Այդ ինքնագնահատման թերթիկը նոր տարբերակ է, որն ինձ թվում է փորձաքննությանը շատ ավելի լրացուցիչ օգնության, կողմնորոշման միջոց է լինելու, որովհետև այդտեղ անձն ինքն է արդեն նշում իր կարողությունները, սահմանափակումները՝ ի՞նչ չի կարող անել, ի՞նչն է երբեմն դժվարությամբ անում կամ ընդհանրապես չի կարողանում անել»,- պարզաբանում է թիվ 4 ԲՍՓ աջակցող ապահովման միջոցների բաժնի փորձագետ Լիլիա Մանուկյանը։

Նոր մոդելի  ներդրմամբ կփոխվի նաև հանձնաժողովին հիվանդությունը հավաստող փաստաթղթերի ներկայացման կարգը: Դրանք հասանելի կդառնան օն լայն եղանակով, պոլիկլինիկաներից տրամադրվող 88 ձևի փաստաթղթի անհրաժեշտություն այլևս չի լինի: Իսկ դիմումատուի փաստաթղթերի փաթեթը կկազմի հատուկ մասնագետը։

Ըստ այդմ, բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի կազմն է ընդլայնվում: Թերապևտին, վիրաբույժին ու նյարդաբանին այսուհետ կմիանան նաև նեղ մասնագետներ, որոնք տեղում կհետազոտեն  քաղաքացիներին ու  կգնահատեն նրանց ֆունկցիոնալության աստիճանները:

Ամենակարևոր փոփոխությունը, որ կատարվել է, վերաբերում է հաշմանդամության խմբերի որոշմանը: Ներկայում գործող առաջին, երկրորդ և երրորդ խմբերի փոխարեն փետրվարի 1-ից առաջին անգամ կսահմանվեն  նոր կարգավորումներ:

«Նոր մոդելի պարագայում մենք ունենալու ենք միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ, որոնք որ ամբողջ  մոդելի տրամաբանությունն են։ Դա ենթադրում է, որ անձի ֆունկցիոնալությունը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով  ոչ միայն  բժշկական և առողջապահական խնդիրները, այլ նաև մասնակցությունն ու ակտիվությունը միջավայրում։ Խնդիրը դիտարկվում է  այսպես՝  անձը այո՛, ունի առողջական խնդիրներ, բայց այնուամենայնիվ, այդ խնդիրը դիտարկվում է  նաև անձից դուրս։ Օրինակ, սայլակով տեղաշարժվող մարդկանց դեպքում, թե որքանով է միջավայրը հարմարեցված իր տեղաշարժի համար»,- պարզաբանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը։

Հաշմանդամության խմբերի փոխարեն ֆունկցիոնալության սահմանափակման  աստիճանների սահմանման պարագայում ի՞նչ կարգով և ինչպե՞ս են որոշվելու  քաղաքացուն տրվող արտոնությունների կամ հաշմանդամության նպաստի չափերը։

Օրինակ, ֆունկցիոնալության սահմանափակման ցածր աստիճան ստանալու դեպքում քաղաքացին չի օգտվի արտոնյալ պայմաններով դեղորայք ձեռք բերելուց, համավճարով կամ անվճար բուժման, նպաստ ստանալու հնարավորություններից։

«0-ից 4 աստիճանի դեպքում քաղաքացուն ոչինչ չի տրվում, 5-ից մինչև 25 աստիճանի դեպքում տրամադրվում է միայն ծառայությունների մատուցում, իսկ դրանից հետո արդեն,  աստիճանի բարձրանալու  դեպքում, տրվում է միջին, ծանր և խորը աստիճան, այս պարագայում նաև քաղաքացին նպաստ է ստանում»,- ասում է Լիլիա Մանուկյանը։

Ներդրվող գնահատման նոր մոդելի գործընթացը վերաբերում է նաև հաշմանդամ երեխային կարգավիճակ սահմանելուն: Հունվարի մեկից ներդրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում խելամիտ  հարմարեցումներ իրականացնելու ծրագիրը, ինչը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի  հնարավորության ընդլայմանը և զբաղվածության ապահովմանը։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել