Ադրբեջանը հրաժարվում է իր քաղաքացիներից

Ադրբեջանը հրաժարվում է իր քաղաքացիներից

Վերլուծական Ipress 2016-12-16 23:03:00 630
Հետևեք մեզ՝ Telegram-ում
lp3ar37ynzsumtojlbmh_gfiW5.jpg

Ադրբեջանի Հանրապետության կ­րո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի հետ աշ­խա­տան­քի պե­տա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Ա. Հեյ­դա­րո­վը հայ­տա­րա­րել է, որ ար­տերկ­րի (­Սի­րիա, Ի­րաք) թեժ կե­տե­րից վե­րա­դար­ձած Ադրբեջանի ա­վե­լի քան 110 քա­ղա­քա­ցի­ներ պա­տաս­խա­նատ­վութ­յան են են­թարկ­վել՝ հա­վե­լե­լով, որ մոտ 400 քա­ղա­քա­ցի զրկված է քա­ղա­քա­ցիութ­յու­նից և­ այլևս չի կա­րո­ղա­նա վե­րա­դառ­նալ ԱՀ:

 Նա ն­շել է, որ շա­րու­նակ­վում են աշ­խա­տանք­նե­րը հա­կա­մար­տութ­յան գո­տի­նե­րում որ­բա­ցած ադր­բե­ջան­ցի ե­րե­խա­նե­րի եր­կիր վե­րա­դարձ­նե­լու ուղ­ղութ­յամբ և­ ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վում է ե­րե­խա­նե­րի մի մա­սի վե­րա­դար­ձը, և որ մինչ այժմ 24 ե­րե­խա վե­րա­դարձ­վել է, իսկ 270-ը ներ­կա­յումս գտնվում են Սի­րիա­յի և Ի­րա­քի ժա­մա­նա­կա­վոր պահ­ման կենտ­րոն­նե­րում:

Ն­շել է նաև, որ հա­կա­մար­տութ­յան գո­տում գտնվող ադր­բե­ջան­ցի կա­նանց մե­ծա­մաս­նութ­յու­նը մաս­նակ­ցել է հա­կա­մար­տութ­յա­նը, ո­րոշ­նե­րը ձեր­բա­կալ­վել և մա­հա­պատ­ժի են են­թարկ­վել՝ ընդգ­ծե­լով, որ այդ կա­նանց մե­ծա­մաս­նութ­յու­նը ա­մուս­նա­ցել է քա­ղա­քա­ցիութ­յու­նը չճշտված ան­ձանց հետ, հա­վե­լել է, որ օ­րա­կար­գում է նաև այդ կա­նանց քա­ղա­քա­ցիութ­յու­նը չեղ­յալ հայ­տա­րա­րե­լու հար­ցը:

Հա­մա­ձայն Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարարության վեր­ջին պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յան՝ 2018թ.-ի հոկ­տեմ­բե­րին ­Միգ­րա­ցիա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ նշվել է, որ Ադր­բե­ջա­նի 1477 քա­ղա­քա­ցի (1136 տղա­մարդ և 341 կին) մեկ­նել են Սի­րիա և Ի­րաք, միա­ցել են ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րին, ո­րոն­ցից 903-ը (749 տղա­մարդ և 154 կին) իբր մա­հա­ցել կամ ան­հայտ կո­րել են:

Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես գործընկեր ահաբեկչության դեմ պայքարում՝ դեռ 2001թ միանալով հակաահաբեկչական կոալիցիային և խաղաղապահներ ուղարկելով  Աֆղանստան, որտեղ այժմ տեղակայված են շուրջ 100 ադրբեջանցի զինծառայողներ։

Համացանցը ողողված է Սիրիայում այս խմբավորման կազմում կռվող ադրբեջանցի զինյալներին պատկերող տեսանյութերով: Դրանցում, մասնավորաբար, կարելի է տեսնել «Իսլամական պետության» ադրբեջանական թևի նախկին հրամանատար Աբու Յահյա ալ-Ազերիին, ով զոհվել է 2013-ի աշնանը:

«Իսլամական պետության» խմբավորման շարքերում ադրբեջանի քաղաքացիների հայտնվելը ոչ պաշտոնապես խրախուսվում է պաշտոնական Բաքվի կողմից և տվյալ քաղաքական որոշումը կոծկելու համար միջազգային բարձր ամբիոններից ադրբեջանական պրոպագանդայի ներկայացուցիչները իրենց կեղծ ելույթներով փորձում են համոզել հակառակը:

iPress.am

Поделиться
Класс
Send
Life 94545

Իսկական տղամարդու կարիք եմ զգում.Արփի Գաբրիելյանը անկեղծացել է

Իրադարձային 93054

Տղամարդը կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ երկտող էր թողել

Հասարակական 85968

Ապրիլի 15-ից 16-ը գազ չի լինելու․ Հասցեներ

Իրադարձային 49689

Ինչ է պատմում Խաչիկի մայրը, ում որդին կjանքից qրկել էր քենուն և վերջ sվել իր կjանքին

Իրադարձային 47778

Հայտնի է՝ ով է հոսանքահարված և մահացած 28-ամյա տղան

Հասարակական 41154

Եթե ձեր ազգանունը փոխել եք ձեր ամուսնու ազգանունով, ապա իմացեք

Հասարակական 37734

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

Իրադարձային 35196

Ինչ երկտող էր թողել տղամարդը քենուն սպանելուց և իր կյանքին վերջ տալուց առաջ. Մանրամասներ

Իրադարձային 31767

Վրաերթ՝ Արարատի մարզում․ Բժիշկները պայքարում են 10-ամյա երեխաների կյանքի համար

Իրադարձային 30972

Ով է այսօր մահացած հայտնաբերված տղամարդը․ Ինչ է հայտնի