Սև լճում սարքեր կտեղադրվեն. Հայտնի է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սև լճում սարքեր կտեղադրվեն. Հայտնի է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական Ipress 2021-06-03 22:29:00 387
bsh_hxFMg.jpg

iPress.am- Հետպատերազմյան շրջանում լրջացել են մտահոգությունները Հայաստանի ջրային պաշարների անվտանգության մասով։ Քարվաճառի ջրահավաք ավազանը հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնալը սրել է անհանգստություններն այն առումով, որ այդտեղ են Սևանա լիճ, ապա դեպի Արարատյան դաշտ հոսող ջրերի որոշ ակունքներ։

Սյունիքի մարզի սահմանն անօրինաբար հատած և Սև լճի տարածք հասած թշնամու տեղակայումն էլ ռիսկեր է ստեղծել նաև այդ լճից սկիզբ առնող ջրերի անվտանգության մասով։ Այս խնդիրների շուրջ «Ռադիոլուրը» խոսել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով տեղեկացրել է՝ խնդիրները լուծելու համար հատուկ քայլեր են ձեռնարկվել։

«Քարվաճառի տարածքում, այո՛, ունենք խմելու ջրի պաշարներ գեներացնող բավականին կարևոր սկզբնաղբյուրներ, որոնք մի քանի գետի նախաաղբյուրներ են, այդ թվում  նաև ստորգետնյա հոսքերի միջոցով։ Եվ այդ նախաակունքներից սնվող մի քանի գետ հոսում է Սևանա լիճ կամ Արարատյան դաշտավայր։

Մեր նախարարությունն արդեն մի քանի ամիս առաջ պետական բյուջեից հատկացված միջոցների վերաբաշխում է արել  և շուրջ 36 մլն դրամի գնումներ  է պատրաստել՝ ձեռք բերելու մի քանի տասնյակ դոզոմետր և ժամանակակից հատուկ սարքավորումներ, որոնք տեղադրվելու են սահմանի երկայնքով՝ ամենօրյա մոնիթորինգի համար։ Դրանք ժամանակակաից սարքավորումներ են, որոնք արդի աշխարհում կիրառվում են։

Ձեռք բերման գործընթացն արդեն սկսվել է։ Եվ «Հիդրօթերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մեր մասնագետների կողմից արդեն իսկ նախագծվել և չափագրվել են դրանց  տեղադրման վայրերը։ Այս հատուկ սարքերը միացվելու են ավտոմատ համակարգին, ու ջրի որակի օնլայն 24-ժամյա մշտադիտարկում է իրականացվելու։

Այդ առումով բոլոր մտահոգությունները տեխնիկապես փարատելու ենք»,-մանրամասնում է նախարարի պաշտոնակատարը։ Անդրադառնալով Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանն առ այն, որ Քարվաճառի ջրահավաք ավազանի մոտ տեսնում է ռուս խաղաղապահների ներկայության կարիք, Պետրոսյանն արձագանքում է․ «Ռազմավարական առումով իմ լիազորությունների շրջանակում չէ գնահատական տալ և խաղաղապահների տեղակայման կամ այլ հնարավորություններ կարևորել կամ մատնանշել, բայց ցանկացած գործիքակազմ կամ փոփոխություն՝ ուղղված մեր անվտանգային համակարգի ամրապնդմանը կամ անվտանգության մակարդակի բարձրացմանը, մեր նախարարության կողմից ողջունվում է»։

Խոսելով Քարվաճառի ջրահավաք ավազանից Հայաստան հոսող ջրերի վրա ջրի որակը վերահսկող հատուկ սարքերի՝ դոզոմետրերի տեղադրման ժամկետերից՝ նախարարի պաշտոնակատարը բացատրեց՝ դա կարվի սեղմ ժամկետերում։  

«24 սարք է նախատեսվում տեղադրել բոլոր այդ հատվածներում, որոնց վրա ջրի ներգործման չնչին իսկ հնարավորության ռիսկ կա։ Կարծում եմ՝ խնդիրը որոշ չափով ուռճացվում է որոշ քաղաքական շրջանակների կողմից նաև քաղաքական նպատակներով, կարող եմ ասել, որ այս ահազանգը մտահոգիչ է, բայց այնպիսի մի սպառնալիք չէ, ինչպիսին ներկայացվում է սոցցանցերում»,-ասում է։ Պետրոսյանի խոսքով՝ դեռ վաղ է գնահատել, թե ինչպես է փոխվել Հայաստան հոսող ջրերի «քարտեզը», սակայն մասնագիտական ստորաբաժանումներն աշխատում են այդ ուղղությամբ։ «Ամբողջական քարտեզագրում ունենալը դեռ ժամանակի հարց է։

Ամենախնդրահարույցն Ալ  լճերի հարցն է, դրանք ամենաբարձրադիր հատվածներում ունեն  խմելու ջրի գեներացնող պաշարներ և որոնք որոշակիորեն  ներթափանցում են Հայաստան հոսող գետերի ակունքներ։

Այս ընթացքում այն տարածքներում, որտեղ եղել են շփման գծի փոփոխություններ,  ջրի նմուշառումներում մտահոգիչ ցուցանիշեր չեն արձանագրվել»,-վստահեցնում է  նախարարն ու ավելացնում՝ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվելու նաև Սև լճի տարածքում, ինչպես նաև բոլոր այն տեղերում, որտեղ կան ջրային ռեսուրսների պաշարներ և արտաքին ներգործման ռիսկ։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել