Դասամիջոցներին աշակերտները չեն լքում դասասենյակը, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է․ ուղեցույց դպրոցների համար

Դասամիջոցներին աշակերտները չեն լքում դասասենյակը, նրանց գրատախտակի մոտ կանչելն արգելվում է․ ուղեցույց դպրոցների համար

Կրթություն Ipress 2020-08-21 12:38:00 21936
Հետևեք մեզ՝ Telegram-ում
arayik_Ox1a9.png

ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց  է հրապարակել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:  

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին' մեկ անձի ուղեկցությամբ:  

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:  

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:  

Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:

  Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

Поделиться
Класс
Send